Հնագույն բիզոն
Հնագույն բիզոն | |
Հնագույն բիզոն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Սնամեջ եղջերավորներ (Bovidae) |
Ցեղ | Բիզոն (Bison) |
Տեսակ | †Հնագույն բիզոն (B. antiquus) |
Միջազգային անվանում | |
Bison antiquus |
Հնագույն բիզոն, բիզոնի անհետացած տեսակ, որն ապրել է Հյուսիսային Ամերիկայում ուշ պլեյստոցենի ժամանակաշրջանում մինչև մոտ 10000 տարի առաջ: Հնագույն բիզոնը ուշ պլեյստոցենում Հյուսիսային Ամերիկայի ամենատարածված խոշոր բուսակերներից մեկն էր: Այն ներկայիս ամերիկյան բիզոնի անմիջական նախնին է[1][2]։
Հայտնաբերման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն բիզոնի առաջին նկարագրված մնացորդները հավաքվել են 1850-ական թվականներին Կենտուկի նահանգի Բիգ Բոն Լիք ազգային պարկի պլեյստոցենյան հանքավայրերում։ Դրանք բաղկացած էին միայն բեկորային հետին գանգից և գրեթե ամբողջական եղջյուրի միջուկից[3]։ Բրածոն (ANSP 12990) համառոտ նկարագրվել է Ջոզեֆ Լեյդիի կողմից 1852 թվականին[4]։ Թեև սկզբնական բրածոները մասնատված էին, 1897 թվականին Սեմյուել Ռոուդզը հարավային Կալիֆորնիայում հայտնաբերել էր արու բիզոնի ամբողջական գանգ և նկարագրել որպես նոր տեսակ՝ Bison californicus[5], սակայն տեսակը համարվում է Bison antiquus-ի հոմանիշ[6] : 19-րդ դարից ի վեր մի քանի լավ պահպանված հնագույն բիզոնի բրածոներ են հայտնաբերվել են Միացյալ Նահանգների[7], Կանադայի[8] և հարավային Մեքսիկայի[9] տարբեր շրջաններում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Bison antiquus»-ը՝ հնագույն բիզոնն ավելի բարձրահասակ էր, ուներ ավելի մեծ ոսկորներ և եղջյուրներ և ընդհանուր առմամբ 15-25%-ով ավելի մեծ էր, քան ժամանակակից բիզոնը: Այն հասել է մինչև 2,27 մ բարձրության, 4,6 մ երկարության և ունեցել է մինչև 1588 կգ քաշ[10], միջինում՝ մոտ 800 կգ[11][12]: Եղջյուրները ծայրից-ծայր ունեին միջինը 87 սմ երկարություն, բայց կարող էին հասնել մինչև 106սմ երկարության[13]։
Էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ 195,000-130,000 տարի առաջ տափաստանային բիզոնը (Bison priscus) հատեց Բերինգի հողային կամուրջը դեպի Հյուսիսային Ամերիկա[14]։ Հյուսիսային Ամերիկայում Bison priscus-ը վերածվել է մեծ, երկար եղջյուրավոր լատիֆրոն բիզոնների, որոնցից հետագայում, 60000 տարի առաջ, առաջացելէ Bison antiquus-ը[15]: Bison antiquus-ը ավելի ու ավելի շատ է տարածվել Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի միջին մասերում 18000-ից մինչև մոտ 10000 տարի առաջ[16]։
Մարդկանց հետ առնչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն բիզոնների ավելի քան 500 առանձնյակների կիսաքայքայված կմախքները տեղում դիտելու լավագույն ուսումնական վայրերից մեկը Հադսոն-Մենգ հնագիտական տեղանքն է, որը շահագործվում է ԱՄՆ անտառային ծառայության կողմից, Նեբրասկա նահանգի Քրոուֆորդ քաղաքից 18 մղոն (29 կմ) հյուսիս-արևմուտք: Մի շարք պալեո-հնդկական նիզակների շեղբեր են հայտնաբերվել կենդանիների կմախքների հետ միասին այն վայրում, որը թվագրվում է մոտ 9700-10000 տարի առաջ: Մեկ կոմպակտ վայրում այդքան շատ կենդանիների «մահանալու» պատճառը դեռ ենթադրությունների տեղիք է տալիս։ Որոշ մասնագետներ պնդում են, որ դա շատ հաջող պալեո-հնդկական որսի արդյունք է եղել, մինչդեռ մյուսները կարծում են, որ նախիրը սատկել է ինչ-որ դրամատիկ բնական իրադարձության հետևանքով, որը հետագայում պետք է մաքրվեր մարդկանց կողմից: Տեղանքում հնագույն բիզոնների երկու սեռերի և տարբեր տարիքի առանձնյակներ բազմաթիվ կմախքներ են հայտնաբերվել[17][18][19]։ Ըստ բրածոների վրա հայտնաբերված արյան նմուշների փորձաքննության, հնագույն բիզոնները, հնարավոր է, որսացել են Կլովիս ցեղի մարդիկ՝ Հյուսիսային և Հարավային Կարոլինա[20]։
Համաձայն միջազգայնորեն հայտնի հնագետ Ջորջ Կար Ֆրիսոնի՝ Bison occidentalis-ը և Bison antiquus-ը երկուսն էլ վերապրել են ուշ պլեյստոցեն շրջանը՝ մոտ 12000-ից 11000 տարի առաջ, որտեղ գերակշռում էր սառցադաշտը (Վիսկոնսինի սառցադաշտը Հյուսիսային Ամերիկայում), երբ շատ այլ մեգաֆաունա տեսակներ (խոշոր կենդանիներ) վերացել էին[21]։ Հյուսիսամերիկյան մեգաֆաունայի մեծ մասի անհետացումից հետո հարթավայրերի և ժայռոտ լեռների բնիկ ամերիկացիները հիմնականում կախված էին բիզոններից՝ որպես իրենց սննդի հիմնական աղբյուր: Ֆրիսոնը նշել է. «Հյուսիսային Ամերիկայում որսորդների կողմից ամենահին, լավ փաստագրված բիզոնների սպանությունները թվագրվում են մոտ 11000 տարի առաջ»[22]։ Վերջին տարիներին Վաշինգտոն նահանգում հայտնաբերվել են հնագույն բիզոնների բրածոներ՝ ոսկորների ակնհայտ կոտրվածքներով, որոնք հասցված են քարե գործիքներով[23]։
Անհետացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ ժամանակակից ամերիկյան բիզոնը (Bison bison) առաջացել է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում գտնվող հնագույն բիզոններից՝ Պլեյստոցենի հենց վերջում: Հնագույն բիզոնի վերջին պոպուլյացիաները վերացել են վաղ Հոլոցենի ժամանակ՝ մոտ 10000 տարի առաջ[15]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Animals of the La Brea Tar Pits Timeline». La Brea Tar Pits & Museum. Արխիվացված է օրիգինալից 11 January 2018-ին. Վերցված է 14 March 2017-ին.
- ↑ C. G Van Zyll de Jong , 1986, A systematic study of recent bison, with particular consideration of the wood bison (Bison bison athabascae Rhoads 1898), p.53, National Museum of Natural Sciences
- ↑ Gillette, D. D., & Colbert, E. H. (1976). Catalogue of Type Specimens of Fossil Vertebrates Academy of Natural Sciences, Philadelphia Part II: Terrestrial Mammals. Proceedings of the Academy of Natural Sciences of Philadelphia, 25-38.
- ↑ Leidy, Joseph (1852). «July 6, 1852». Proceedings of the Academy of Natural Sciences of Philadelphia. 6 (1): 117. Վերցված է 1 June 2023-ին – via Biodiversity Heritage Library.
- ↑ Rhoads, S. N. (1897). Notes on living and extinct species of North American Bovidae. Proceedings of the Academy of Natural Sciences of Philadelphia, 483-502.
- ↑ Lucas, F.A. (1899). «The fossil bison of North America» (PDF). Proceedings of the United States National Museum. 21 (1172): 755–771. doi:10.5479/si.00963801.21-1172.755. Վերցված է 1 June 2023-ին – via Smithsonian Institution.
- ↑ Wilson, Michael C.; Kenady, Stephen M.; Schalk, Randall F. (2009). «Late Pleistocene Bison antiquus from Orcas Island, Washington, and the biogeographic importance of an early postglacial land mammal dispersal corridor from the mainland to Vancouver Island». Quaternary Research (անգլերեն). 71 (1): 49–61. Bibcode:2009QuRes..71...49W. doi:10.1016/j.yqres.2008.09.001. ISSN 0033-5894. S2CID 129543840.
- ↑ Wilson, M.C.; Hills, L.V.; Shapiro, B. (2008). «Late Pleistocene northward-dispersing Bison antiquus from the Bighill Creek Formation, Gallelli Gravel Pit, Alberta, Canada, and the fate of Bison occidentalis». Canadian Journal of Earth Sciences. 45 (7): 827–859. Bibcode:2008CaJES..45..827W. doi:10.1139/E08-027.
- ↑ Jiménez-Hidalgo, E.; Cabrera-Pérez, L.; MacFadden, B.J.; Guerrero-Arenas, R. (March 2013). «First record of Bison antiquus from the Late Pleistocene of southern Mexico». Journal of South American Earth Sciences. 42: 83–90. Bibcode:2013JSAES..42...83J. doi:10.1016/j.jsames.2012.07.011. S2CID 140592800.
- ↑ «Warkworth Western Weekend Rodeo | Competitors». Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 2012-05-30-ին.
- ↑ Martin, J.M.; Mead, J.I.; Barboza, P.S. (April 2018). «Bison body size and climate change». Ecology and Evolution. 8 (9): 4564–4574. Bibcode:2018EcoEv...8.4564M. doi:10.1002/ece3.4019. PMC 5938452. PMID 29760897.
- ↑ Wimberley, A.N. (September 2023). «Predicting body mass in Ruminantia using postcranial measurements». Journal of Morphology. 284 (10): e21636. doi:10.1002/jmor.21636.
- ↑ Wilson, Michael C.; Hills, Leonard V.; Shapiro, Beth (July 2008). Gilbert, Robert (ed.). «Late Pleistocene northward-dispersing Bison antiquus from the Bighill Creek Formation, Gallelli Gravel Pit, Alberta, Canada, and the fate of Bison occidentalis». Canadian Journal of Earth Sciences (անգլերեն). 45 (7): 827–859. Bibcode:2008CaJES..45..827W. doi:10.1139/E08-027. ISSN 0008-4077.
- ↑ Froese, Duane; Stiller, Mathias; Heintzman, Peter D.; Reyes, Alberto V.; Zazula, Grant D.; Soares, André E. R.; Meyer, Matthias; Hall, Elizabeth; Jensen, Britta J. L.; Arnold, Lee J.; MacPhee, Ross D. E.; Shapiro, Beth (28 March 2017). «Fossil and genomic evidence constrains the timing of bison arrival in North America». Proceedings of the National Academy of Sciences. 114 (13): 3457–3462. Bibcode:2017PNAS..114.3457F. doi:10.1073/pnas.1620754114. PMC 5380047. PMID 28289222.
- ↑ 15,0 15,1 Zver, Lars; Toškan, Borut; Bužan, Elena (September 2021). «Phylogeny of Late Pleistocene and Holocene Bison species in Europe and North America». Quaternary International (անգլերեն). 595: 30–38. Bibcode:2021QuInt.595...30Z. doi:10.1016/j.quaint.2021.04.022.
- ↑ Scott, E.; Cox, S.M. (2008). «Late Pleistocene distribution of Bison (Mammalia; Artiodactyla) in the Mojave Desert of Southern California and Nevada». In Wang, X.; Barnes, L.G. (eds.). Geology and Vertebrate Paleontology of Western and Southern North America. Los Angeles: Natural History Museum of Los Angeles County. էջեր 359–382. ISBN 978-1-891276-27-9. No. 41 Science Series.
- ↑ Davis, Wilson
- ↑ Davis, L.B. and Wilson, M. (1978) "Bison procurement and utilization: A symposium," Plains Anthropologist. Volume 23, Issue 82, Part 2. p 128.
- ↑ Agenbroad, L.D. (1978) The Hudson-Meng site: an Alberta bison kill in the Nebraska high plains. University Press of America.
- ↑ Moore, Christopher R.; Kimball, Larry R.; Goodyear, Albert C.; Brooks, Mark J.; Daniel, I. Randolph; West, Allen; Taylor, Sean G.; Weber, Kiersten J.; Fagan, John L.; Walker, Cam M. (10 June 2023). «Paleoamerican exploitation of extinct megafauna revealed through immunological blood residue and microwear analysis, North and South Carolina, USA». Scientific Reports (անգլերեն). 13 (1): 9464. Bibcode:2023NatSR..13.9464M. doi:10.1038/s41598-023-36617-z. ISSN 2045-2322. PMC 10257692. PMID 37301945.
- ↑ Ehlers, Gibbard
- ↑ Frison, 2000
- ↑ Mackie, Quentin (24 April 2010). «The Bison at Ayer Pond on Orcas Island is archaeological». Northwest Coast Archaeology. Վերցված է 1 June 2023-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Davis, L. B.; Wilson, M. (1978), «Bison procurement and utilization: A symposium», Plains Anthropologist Part 2, 23 (82)
- Ehlers, J.; Gibbard, P.L. (2004), Quaternary Glaciations: Extent and Chronology 2: Part II North America, Amsterdam: Elsevier, ISBN 0-444-51462-7
- Frison, George C. (August 2000), Prehistoric Human and Bison Relationships on the Plains of North America, Edmonton, Alberta: International Bison Conference
- Leidy, Joseph (1852b), Memoir on the extinct species of American ox, Վերցված է 20 September 2013-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Conrad, Jim. «Ancient Bison foot fossil». The Loess Hills of the Lower Mississippi Valley. Backyard Nature. Վերցված է 19 September 2013-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնագույն բիզոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնագույն բիզոն» հոդվածին։ |
|