Հմայակ Քոբուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Քոբուլով
Ծնվել է1906[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 26, 1955(1955-02-26)[3][2]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդիվանագետ, պետական գործիչ և ռազմական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ՆԳՆ վաստակավոր աշխատակից և Պետանվտանգության պատվավոր աշխատակից
Ստորագրություն
Изображение автографа
 Amayak Kobulov Վիքիպահեստում

Հմայակ Զաքարի Քոբուլով (Կոբուլով, 1906[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1955(1955-02-26)[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության պետանվտանգության 3-րդ կարգի կոմիսար (1943), գեներալ-լեյտենանտ (1945): ՀամԿ(բ)Կ անդամ 1932 թվականից։

Բոգդան Քոբուլովի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Քոբուլովը ծնվել է 1906 թվականին, Թիֆլիսում։ 1926 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական բուհին առընթեր կոոպերատիվ դասընթացները։ 1934-1939 թվականներին եղել է Աբխազիայի ԻԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի վարչության պետ, ներքին գործերի ժողկոմի պաշտոնակատար, Ուկրաինայի ՆԳ ժողկոմի առաջին տեղակալ, ժողկոմի պաշտոնակատար։ 1939-1941 թվականներին՝ Գերմանիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչության քարտուղար, առաջին խորհրդական, գլխավորել է Բեռլինում ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մշտական գործակալության ցանցը։ 1941-1945 թվականներին՝ Ուզբեկստանի պետանվտանգության ժողկոմ, ՆԳ ժողկոմ. 1945-1950 թվականներին ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ռազմագերիների և ներկալվածների գործերով գլխավոր վարչության օպերատիվ բաժնի պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ, միաժամանակ՝ ատոմային ռումբի վերաբերյալ հետախուզական տվյալների կորզման գծով պետի տեղակալ, 1950-1953 թվականներին՝ ճամբարների գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ռազմագերիների և ներկալվածների գործերով վարչության պետ, ՆԳՆ-ին առնթեր վերահսկողական տեսչության պետի տեղակալ, Գերմանիայում ՆԳՆ ներկայացուցիչ[4][5][6]։

Ձերբակալվել է 1953 թվականի հուլիսի 27-ին՝ Լ. Բերիայի հետ ունեցած մտերմության և նրա կամայականություններին աջակցելու համար։ 1954 թվականի հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Քոբուլովը մահացել է 1955 թվականի փետրվարի 26-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան (չորս) (1940, 1943, 1944, 1944)
  • Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան (1945),
  • Կարմիր դրոշի շքանշան (1942)
  • Կարմիր աստղի շքանշան (1944),
  • Մեդալներ
  • «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» նշան (1937)
  • «ՆԳՆ վաստակավոր աշխատակից» (1948)։ Դատարանի վճռով զրկվել է բոլոր պարգևներից ու կոչումներից[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who led the NKVD (ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 http://generals.dk/general/Kobulov/Amaiak_Zakharovich/Soviet_Union.html
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 663։
  5. «Кобулов Амаяк Захарович». www.hrono.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  6. «Большие братья». old.memo.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  7. «Краткие биографии и послужные списки руководящих работников НКВД». old.memo.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  8. «Приговор Военной коллегии Верховного суда СССР от 1 октября 1954 г. в отношении А. 3. Кобулова | Проект «Исторические Материалы»». istmat.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]