Հիպպոնաքս
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հիպպոնաքս | |
|---|---|
| Ծնվել է | մ.թ.ա. 6-րդ դար |
| Ծննդավայր | Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա |
| Վախճանվել է | մ.թ.ա. 6-րդ դար |
| Վախճանի վայր | Կլազոմեն |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Լեզու | հին հունարեն |
| Ժանրեր | iambic poetry?[1] |
| Հիպպոնաքս Վիքիքաղվածքում | |
Հիպպոնաքս Եփեսացի (մ.թ.ա. 6-րդ դարի երկրորդ կես), հին հույն բանաստեղծ-քնարերգու։ Ուներ ազնվական ծագում, սակայն կյանքն անցկացրել է աղքատության մեջ։ Իր անհաշտ բնավորության և մաղձով ու ծաղրով լի բանաստեղծությունների պատճառով վաստակել է բազմաթիվ թշնամիներ, իսկ մ.թ.ա. 540 թ. արտաքսվել է Եփեսոսից։
Իր բանաստեղծություններում ծաղր ու ծանակի էր ենթարկում ամեն ինչ, անգամ բարձրաոճ, հերոսական գրականությունը։ Պոեզիայի նյութ է դարձրել ամենաառտնին, ոչ բանաստեղծական երևույթներ, գրել ռամկական, տեղ-տեղ բռիության հասնող լեզվով, գործածել օտարաբանություններ։ Նրա ոտանավորները նորություն էին և՛ բովանդակության, և՛ լեզվի, և՛ տաղաչափության առումով։
Նրա ստեղծագործություններից մեզ են հասել միայն փոքրիկ պատառիկներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հիպպոնաքս հոդվածին
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպպոնաքս» հոդվածին։ |
| ||||||||||||