Հիերոնիմուս Ուելենս դե Կոկ
Հիերոնիմուս Ուելենս դե Կոկ | |
---|---|
Ծնվել է | 1518[1][2] կամ մոտ 1518[3][2] |
Ծննդավայր | Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3] |
Մահացել է | հոկտեմբերի 20, 1570 կամ հոկտեմբերի 3, 1570[3] |
Մահվան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3] |
Քաղաքացիություն | Հյուսիսային Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարիչ, հրատարակիչ, տպագրիչ, նկարիչ-փորագրող, printseller, քարտեզագիր, copper engraver, օֆորտանկարիչ և print publisher |
Ամուսին | Volcxken Diericx?[3] |
Ծնողներ | հայր՝ Jan Wellens de Cock?[3] |
Անդամություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Hieronymus Cock Վիքիպահեստում |
Հիերոնիմուս Ուելենս դե Կոկ (հոլ.՝ Hieronymus Wellens de Cock , 1518[1][2] կամ մոտ 1518[3][2], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3] - հոկտեմբերի 20, 1570 կամ հոկտեմբերի 3, 1570[3], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]), ֆլամանդացի նկարիչ, փորագրող, XVI դարի երկրորդ կեսի Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն փորագրությունների ստեղծող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիերոնիմուսը ծնվել է Անտվերպենում 1518 թվականին՝ հայտնի նկարիչ Յան Ուելենս դե Կոկի ընտանիքում։ Նրա եղբայր Մաթիսը ևս նկարիչ է եղել[4]։
Կոկը 1545 թվականից Անտվերպենի Սուրբ Ղուկասի Գիլդիայի անդամ է եղել։ 1546-1548 թվականներին այցելել է Իտալիա և Հռոմ։ Անտվերպեն վերադառնալուց հետո նա հիմնել է իր «Չորս քամու վրա» հրատարակչությունը։ Նա իր առաջին հրատարակումը թողարկել է 1548 թվականին։
Կոկի ձեռնարկությունը կարևոր դեր է խաղացել Հյուսիսային Եվրոպայում՝ իտալական Վերածննդի գաղափարների տարածման գործում։ Կոկը հրատարակել է Ջորջիո Գիզիի, Դիրք Վոլկերցեն Կորնգերտի և Կոռնելիս Քորթիի փորագրությունները, որոնք կատարվել են իտալացի այնպիսի նկարիչների աշխատանքների հիման վրա, ինչպիսիք են Ռաֆայելը, Պրիմատիչիոն և Անդրեա դել Սարտոն։ Վինչենցո Սկամոցին Իտալիայում պատճենել է Կոկի բազմաթիվ փորագրությունների օրինակներ։
Կոկը հրատարակել է նաև փորագրություններ ֆլամանդացի նկարիչների, այդ թվում՝ Ֆլորիսի, Բրեյգելի, Հեյմսկերկի և Բոսխի նկարների հիման վրա։ Բրեյգելի շատ աշխատանքներ իրականացվել է Կոկի կողմից։
Կոկը համագործակցել է նաև իսպանացի քարտեզագիր Դիեգո Գուտիերեսի հետ, 1562 թվականին հրատարակել է վերջինիս պատրաստած Ամերիկայի քարտեզը[5]։