Հերման Վեզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերման Վեզին
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1829(1829-03-02)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 12, 1910(1910-06-12)[2] (81 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
ԱմուսինJane Vezin?
 Hermann Vezin Վիքիպահեստում

Հերման Վեզին (մարտի 2, 1829(1829-03-02)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 12, 1910(1910-06-12)[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ամերիկացի դերասան, ճարտասանության ուսուցիչ և գրող[3]։ Ծնվել է Ֆիլադելֆիա քաղաքում և կրթություն ստացել Փենսիլվանիայի համալսարանում։

Կյանք և գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում ֆրանսիացի ծագմամբ վաճառական Շառլ Անրի Վեզինի և վերջինիս կնոջ՝ Էմիլիի ընտանիքում։ Ֆրանսիայի պետական հիմնի՝ «Մարսելյեզի» հեղինակ Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլը նրա հեռավոր զարմիկներից էր։ Փենսիլվանիայի համալսարանում իրավաբանություն ուսումնասիրելուց հետո ավարտել է այն 1847 թվականին, իսկ ավելի ուշ՝ 1850 թվականին ստացել մագիստրոսի աստիճան։

Չնայած իր ընտանիքի դիմադրությանը՝ Վեզինը վճռական էր աշխատել որպես դերասան և ավարտելուց կարճ ժամանակ անց մեկնել է Մեծ Բրիտանիա։ Առաջին անգամ հանդես է եկել Անգլիայի Յորք քաղաքի արքայական թատրոնում։ Մի շարք երկրորդական դերեր խաղալուց հետո սկսել է մարմնավորել գլխավոր հերոսների, ինչպիսիք են՝ կարդինալ Ռիշելյե, Սըր Էդվարդ Մորտիմեր, Կլոդ Մելնոտ և Յանգ Նորվալ։ Լոնդոնյան դեբուտը կատարել է 1852 թվականին Արքայադստեր թատրոնում։ 1863 թվականի փետրվարի 21-ին Էյթոն հրապարակում գտնվող Սբ Պետեր եկեղեցում ամուսնացել է դերասանուհի Ջեյն Էլիզաբեթ Թոմփսոնի հետ։ Միասին շատ ներկայացումներում են դերեր կատարել, մինչև վերջինիս մահը 1902 թվականին։ Ունեցել են մեկ որդի՝ համր կինոյի դերասան Արթուր Վեզինը։

Վեզինը Ուիլյամ Գիլբերտի «Dan'l Druce, Blacksmith» ներկայացման գլխավոր դերում (1876)

1857–58 թվականներին դեպի Միացյալ Նահանգներ կատարած կարճատև մասնագիտական շրջագայությունից բացի, Վեզինի դերասանական կարիերայի մեծ մասն անցել է անգլիական բեմում։ Լինելով հիմնականում դերասան՝ 1866 թվականին համագործակցել է դրամատուրգներ Վ. Գ. Ուիլլսի և Ջեյմս Ալբերիի հետ և ստեղծել «Doctor Davey» պիեսը, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում։ Հաջորդ տարի Ուիլլսի «Man o' Airlie» (1867) ներկայացման մեջ կատարել է շոտլանդացի բանաստեղծ Ջեյմս Հարբելլի դերը և արժանացել դրական գնահատականի։ Հաջողությամբ կատարել է մի շարք այլ դերեր, այդ թվում՝ Ուիլյամ Գիլբերտի «Dan'l Druce, Blacksmith» ներկայացման մեջ, որը Հայմարքեթ թատրոնում բեմադրվել է հարյուր տասնինը անգամ[4]։ Խաղընկերներից էին Չարլզ Ֆեչթերը, Սամուել Ֆելփսը, Հենրի Իրվինգը, իսկ 1878 թվականին Դոկտոր Պրոմրոզի դերակատարմամբ հանդես է եկել դերասանուհի Էլեն Տերրիի հետ Օլիվեր Գոլդսմիթի «Վեյքֆիլդի քահանան» վեպի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման մեջ (1878)[5]։

«The Illustrated London News» շաբաթաթերթն, անդրադառնալով Վեզինի այս դերին, նշել է․ «Պարոն Վեզինը, հավանաբար, մեր դերասաններից ամենախելացին է և հենց ինքն էլ պետք է կատարեր ներկայացման գլխավոր դերը» և նկարագրել տեսարաններից մեկը որպես «պարոն Հերման Վեզինի կողմից կատարված դերասանական հիթ, որը բառացիորեն էլեկրականացրել էր դահլիճը»[6]։ Վեզինը Գիլբերտի սիրելի դերասաններից մեկն էր[7] և բացի վերոհիշյալ ներկայացումից, հանդես է եկել նաև նրա այլ պիեսներում[8]։

Կյանքի վերջին տարիներին Վեզինը շատ հազվադեպ է հայտնվել բեմում, փոխարենը իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր երիտասարդ դերասաններին վարպետացնելու վրա, այդ թվում Հերբերթ Բիրբոմ Թրին, Բալիոլ Հոլոուեյը և Ֆրենկ Բենսոնը, ինչպես նաև դերասանուհի Մերի Մեներինգը։ Գրեթե վաթսուն տարի ակտիվ գործունեություն է ծավալել բրիտանական բեմում։ Եղել է Լոնդոնի բնակիչ, որտեղ էլ մահացել է Լանկաստեր 10 Ստրանդ հասցեում գտնվող իր տանը 1910 թվականի հունիսի 12-ին։ Մարմինը դիակիզվել է, իսկ մոխիրը՝ ցրվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Vezin, Hermann». Who's Who. Vol. 59. 1907. էջ 1802.
  4. Stedman, Jane W. (1996). W. S. Gilbert, A Classic Victorian & His Theatre. Oxford University Press. ISBN 0-19-816174-3. pp. 141–2
  5. *Wilman, George (1882), «Hermann Vezin», Sketches of living celebrities, London: Griffith and Farran, էջ 35
  6. The Illustrated London News, September 16, 1876, p. 275, col. 1.
  7. Stedman, Jane W. (1996). W. S. Gilbert, A Classic Victorian & His Theatre. Oxford University Press. ISBN 0-19-816174-3. p. 86
  8. Stedman, Jane W. (1996). W. S. Gilbert, A Classic Victorian & His Theatre. Oxford University Press. ISBN 0-19-816174-3. pp. 190–91

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Վեզին» հոդվածին։