Jump to content

Հենրի Իրվինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Իրվինգ
անգլ.՝ Henry Irving
Ծնվել էփետրվարի 6, 1838(1838-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրKeinton Mandeville, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 13, 1905(1905-10-13)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԲրեդֆորդ, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, թատերական պրոդյուսեր և actor-manager
ԱշխատավայրLyceum Theatre?
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ծնողներհայր՝ Samuel Brodribb?[4], մայր՝ Mary Behenna?[4]
Ամուսին(ներ)Florence O'Callaghan?
Երեխա(ներ)Հարրի Բրոդրիբ Իրվինգ[4] և Լոուրենս Սիդնի Բրոդրիբ Իրվինգ[4]
Պարգևներ և մրցանակներ

Հենրի Իրվինգ (անգլ.՝ Henry Irving), (իսկական անունը և ազգանունը՝ Ջոն Հենրի Բրոդրիբ, Brodrebb, փետրվարի 6, 1838(1838-02-06)[1][2][3][…], Keinton Mandeville, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 13, 1905(1905-10-13)[1][2][3][…], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

1856 թվականից խաղացել է Էդինբուրգի, Մանչեստրի, Լիվերպուլի թատրոններում, հետագայում հիմնականում հանդես է եկել Լոնդոնի «Լիցեում» թատրոնում։ Ընդ որում՝ ոչ միայն գլխավոր դերեր է կատարել, այլև զբաղվել է բեմականացման, դերասանների ընտրության, բեմի ու դահլիճի լուսավորության և բեմադրությանն առնչվող այլ գործերով։ Իրվինգն անգլիական բեմում վերահաստատել է Շեքսպիրի դրամատուրգիան, թեև մեկնաբանել է սենտիմենտալիզմի ոգով։ Շեքսպիրյան դերերի տաղանդավոր կատարողի համբավի հիմքը դրել է 1874 թվականին:Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերակատարումով Իրվինգը դասվել է Մեծ Բրիտանիայի լավագույն դերասանների շարքը։ Խաղացել է նաև Մակբեթ, Օթելլո, Ռիչարդ (Շեքսպիրի «Մակբեթ»,«Օթելլո», «Ռիչարդ III»)։ Անգլիայի առաջին դերասանն է, որ ստացել է ազնվականի տիտղոս (1895

1883-1884 թվականներին Հենրի Իրվինգն իր թատերախմբով հյուրախաղեր է տվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ամենուրեք արժանացել ջերմ, ոգեշունչ ընդունելության։ Մաքսիմ Կովալևսկու վկայությամբ՝ Իրվինգ դերասանի վարպետ խաղից խորապես տպավորված է եղել նաև Կարլ Մարքսը՝ արժանացնելով հիացական գնահատականի[5]։

Լոնդոնում՝ դիմանկարի ազգային պատկերասրահի մոտ, կանգնեցվել է տաղանդաշատ դերասանի արձանը՝ ողջ հասակով մեկ։

Հենրի Իրվինգի արձանը Լոնդոնում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Lundy D. R. The Peerage
  5. «Жуков Н. Н.. Воспоминания о Марксе и Энгельсе — Фридрих Энгельс и Карл Маркс Собрание сочинений». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 46 (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Իրվինգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 464