Հերկած հողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերկած հողը
տեսակգեղանկար
նկարիչԿամիլ Պիսսարո
տարի1874
բարձրություն49 ± 0 սանտիմետր
լայնություն64 ± 1 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերԻվան Մորոզով
կայք
Ծանոթագրություններ

«Հերկած հողը» (անգլ.՝ Revolving House), ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից Կամիլ Պիսսարոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1874 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 49 × 64 սմ։

Այսօր «Հերկած հողը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա, ՌԴ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հերկած հողը» ստեղծագործությունում նկարված է նոր հերկած հող։ Դաշտի միջնամասում հեղինակը պատկերել է գութան։ Հողամասի ծայրին, նկարի կենտրոնական մասում, զառիվայր բլուրի լանջի մոտ կանգնած է հովանոցով կին, որի կողքին կով կա։ Նրանցից ձախ երկանիվ սայլակ կա՝ կանաչ ծածկով և ևս երկու կին։ Ձախ կողմի ներքևում հեղինակի ստեղծագործությունն է և տարեթիվը՝ C. Pissarro 1874։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1874 թվականներին Պիսսարոն աշխատել է Փարիզի մոտակայքում գտնվող Պոնտուազ բնակավայրում։ Նրա ստեղծագործությունների հիմնական մոտիվը գյուղական աշխատանքն էր ու գյուղական կյանքը։ Ինչպես երևում է հեղինակի ստորագրությունից, կտավը ստեղծվել է 1874 թվականին։ Նկարի առաջին սեփականատերը եղել է Պիեռ-Ֆիրմին Մարտենը, ով նկարն անձամբ նկարչից է գնել 1874 թվականի օգոստոսի 12-ին։ հետո նկարը գտնվել է 19-րդ դարի արվեստի գործեր վաճառող ամենանշանակալի առևտրականներից Ամբրուազ Վոլարի պատկերասրահում՝ «Հերկ» անվանումով։ 1904 թվականին նկարը 1800 ֆրանկով գնում է մոսկվացի արդյունաբերող, կոլեկցիոներ Իվան Մորոզովը[1]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն պետականացվել է, իսկ 1923 թվականից տեղափոխվել Նոր արևմտյան արվեստի թանգարան։ 1948 թվականին, վերջինիս լուծարումից հետո, «Հերկած հողը» ստեղծագործությունը տեղափոխվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Братья Морозовы, 2019, էջ 82
  2. Бессонова, Георгиевская, 2001, էջ 217
  3. «ГМИИ им. А. С. Пушкина. — Камиль Писсарро. «Вспаханная земля (пашня)»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
  • Бессонова М. А., Георгиевская Е. Б. Франция второй половины XIX — XX века. Собрание живописи / Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — М.: Красная площадь, 2001. — 399 с. — ISBN 5-900743-58-6
  • Pissarro J., Duran-Ruel Snollaerts C. Pissarro. Catalogue critique des peintures. — Milano: Skira, Wildenstein Institute Publications, 2005. — Vol. 2. — VIII, 1—498 p. — ISBN 88-7624-526-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]