Հենրի Ֆարնամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Ֆարնամ
Ծնվել էնոյեմբերի 6 (18), 1853
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 5, 1933(1933-09-05) (79 տարեկան)
ԳերեզմանԳրուվ Սթրիտ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԵյլի համալսարան և Ստրասբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարԳուստավ ֆոն Շմոլլեր
Պարգևներ
ՀայրHenry Farnam?
 Henry Walcott Farnam Վիքիպահեստում

Հենրի Ուոլկոտ Ֆարնամ (անգլ.՝ Henry Walcott Farnam, (նոյեմբերի 6 (18), 1853, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - սեպտեմբերի 5, 1933(1933-09-05)), ամերիկացի տնտեսագետ, Յեյլի համալսարանի պրոֆեսոր, 1911 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրին ծնվել է 1853 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում՝ Ջոն Հոուլենդի ժառանգների ընտանիքում, որը 1620 թվականին եկել էր Անգլիայից «Մեյֆլաուեր» նավով։ Հայրը՝ Հենրի Ֆարնամը, եղել է Ռոք Այլենդ երկաթուղու նախագահը և Յեյլի համալսարանին կից Շեֆիլդի գիտական դպրոցի հիմնադիր Ջոզեֆ Շեֆիլդի գործընկերը։ Հայրը հրաժարական է տվել 1863 թվականին։ Մայրը Էնն Սոֆի Ուիթմանն էր (1816-1904)։ Ուսումը սկսել է Ֆարմինգթոնում, այնուհետև երկու տարի սովորել է Ֆրանսիայում և չորս տարի Գերմանիայի Հայդելբերգի և Վեյմարի վարժարաններում։ 1870-1871 թվականներին սովորել է Քոնեքթիքութ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Հոփքինսի միջնակարգ դպրոցում[2]։

1874 թվականին ստացել է բակալավրի աստիճան Յեյլի քոլեջում, իսկ 1876 թվականին արժանացել է մագիստրոսի աստիճանի Յեյլի բարձրագույն դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Բեռլինի համալսարանում և Գյոթինգենի համալսարանում, իսկ 1878 թվականին արժանացել է դոկտորի աստիճանի Ստրասբուրգի համալսարանում[3]։

Վերադառնալով Յեյլի համալսարան՝ 1879-1880 թվականներին դասավանդել է լատիներեն, իսկ 1880 թվականին դարձել է պոլիտէկոնոմիայի պրոֆեսոր, 1912-1918 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր։ Վաստակավոր պրոֆեսորը հրաժարական է տվել 1918 թվականին։ 1903-1918 թվականներին աշխատել է Յեյլի բարձրագույն դպրոցի ֆակուլտետում, 1881-1903 թվականներին եղել է Շեֆիլդի գիտական դպրոցի խորհրդի անդամ, 1910-1911 թվականներին՝ Քոնեքթիքութ նահանգի բարեգործական կազմակերպությունների և ուղղիչ հիմնարկների կոնֆերանսի նախագահ։ 1923 թվականին Յեյլի համալսարանում արժանացել է Legum Doctor պատվավոր աստիճանի[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականի հունիսի 26-ին Հենրին ամուսնացել է Էլիզաբեթ Ալհեմ Քինգսլիի՝ բժիշկ Ուիլյամ Քինգսլիի (1824-1896) և Հաննա Լուիզ Ափհեմ Քինգսլիի (1824-1884) դստեր հետ, իսկ 1890 թվականի հուլիսից կնոջ հետ ճամփորդել է Հեռավոր Արևելք, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Եգիպտոս։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Լուիզա Ուիթմենը և Քեթրին Քինգսլին, և մեկ որդի՝ Հենրի Վ. Ֆարնամը[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Henry Walcott Farnam // The American Economic Review, Vol. 24, No.1. — Mar., 1934. — P. 175-177.
  3. 3,0 3,1 Osborn N.G. New Haven Register // Trails to the Past New Haven County Connecticut. — 1906.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ֆարնամ» հոդվածին։