Մեյֆլաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մեյֆլաուեր» (անգլ.՝ Mayflower, բառացի թարգմանաբար՝ «մայիսյան ծաղիկ», այդպես են անվանում էպիգեան Անգլիայում[1]), անգլիական առևտրական նավ, որի տեսակը սահմանվում է որպես ֆլեյտ կամ առևտրական գալլեոն[2], որով Հյուսիսային Ամերիկայի առաջին բրիտանական բնակավայրերից մեկը հիմնած անգլիացիները 1620 թվականին անցան Ատլանտյան օվկիանոսը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1620 թվականի սեպտեմբերի 16-ի առավոտյան նավը՝ նավապետ Քրիստոֆեր Ջոնսի գլխավորությամբ, լքեց անգլիական քաղաքը։ Նավի վրա կար 102 գաղթական, որից՝ 41 չափահաս տղամարդ, 19 կանայք և երեխաներ, ինչպես նաև նվազագույնը երկու շուն։ Նավարկության ժամանակ ծնվեց մեկ երեխա, ևս մեկը ծնվեց նավում նոյեմբերի 20-ին՝ մինչև Պլիմուտում հիմնավորվելը։ Նավի անձնակազմը կազմված էր 25-30 մարդուց։ Իրենք իրենց անվանում էին «պիլիգրիմներ»։

«Մեյֆլաուերն» ուներ ընդամենը 180 տոննա ջրծավալ չափսեր, ինչը թույլ չէր տալիս ուղևորներին հարմար տեղավորվել։ Նավը, 1620 թվականի նոյեմբերի 11 (21)-ին շրջանցելով Քոդ հրվանդանը, կանգ առավ Պլիմուտի ափերին, և ուխտավորները կառանեցին Պլիմուտյան ժայռին (այժմ` ազգային հուշարձան)։ Նավում ուխտավորների առաջնորդներ Ուիլյամ Բրյուստերը և Ուիլյամ Բրեդֆորդը ստորագրեցին Մեյֆլաուերյան համաձայնություն, որը դարձավ նորաստեղծ Պլիմուտյան գաղթավայրի ուղեցույցը։

Օգտագործվել է որպես առևտրական նավ Անգլիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Նորվեգիայի միջև երթաշրջանների ժամանակ։ 1609-1622 թվականներին նավի կապիտանը Քրիստոֆեր Ջոնսն էր։ 1623 թվականին՝ նրա մահվանից հետո, նավի ճակատագիրն անորոշ է։ Անգլիացի պատմաբան Չարլզ Բենքսը ենթադրում է, որ Մեյֆլաուերը վերածվել է բնափայտի[3]։

Մեյֆլաուեր 2[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեյֆլաուեր 2»

Մեյֆլաուեր նավի լայնածավալ կրկնօրինակն է, որը ստեղծվել է Plimoth Plantation ծրագրի շրջանակներում։ Հայտնի է Mayflower 2 անվամբ և 1957 թվականից կառանել է Պլիմուտյան ծովախորշում՝ որպես թանգարանային ցուցանմուշ։ Մեյֆլաուեր 2-ը տարեկան ունենում է տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ։

Մեյֆլաուեր 3[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին՝ «Մեյֆլաուեր» գալեոնի ճանապարհորդության 400-ամյակի պատվին, Ատլանտիկը պետք է հատի ևս մեկ նավ, որը նույնպես պետք է կրի Mayflower անվանումը։ Mayflower Autonomous Research Ship (MARS) նավը համարվում է ռոբոտ-նավ, որը ամբողջովին տեղաշարժվելու է ավտոմատ կերպով՝ օգտագործելով միայն արևի և քամու էներգիան, և ճանապարհին պետք է իրագործի բազմաթիվ գիտական հետազոտական աշխատանքներ[4]։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Оксфордский словарь». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. Гуляш Штефан. Парусники / Пер. со словац. В. Кошкина. — Мн.: Лильт, 1996. — С. 138-139.
  3. Banks C. The English Ancestry and Homes of the Pilgrim Fathers Who Came to Plymouth on the «Mayflower» in 1620, the «Fortune» in 1621, and the «Anne» and «Little James» in 1623 (orig. pub: 1929 reprint: 2006 by Genealogical Publishing Co.)
  4. «Mayflower — судно-робот, которое пересечет Атлантику полностью в автоматическом режиме». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյֆլաուեր» հոդվածին։