Հենրիկ Մելիքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1926[1] Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | նոյեմբերի 2, 2004 (78 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1948)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հենրիկ Սասունիկի Մելիքյան (հունվարի 5, 1926[1], Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 2, 2004, Երևան, Հայաստան), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1972 թվական), պրոֆեսոր (1973 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1948 թվական)։ 1948-1949 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմի ապարատում։ 1949-1971 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1969-1971 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, 1971-1980 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը։ 1980 թվականից եղել է ՄԼԻ-ում ավագ գիտաշխատող[2]։ Զբաղվել է Հայաստանի և Հարավային Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների պատմության հարցերով[3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հումանիտար գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (Մոսկվա, 1998)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է «Պատվո» շքանշանով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Октябрьская революция и Кавказская Армия, Ереван : Айастан, 1989 . 426 с.
- Սոցիալիստական հեղափոխության ուղիներում, Երևան։ Հայաստան, 1984, 310 էջ։
- Հոկտեմբերյան հեղափոխությունը և կովկասյան բանակը, Երևան։ Հայաստան, 1970, 616 էջ։
- Ազնվության մասին, Երևան։ Հայպետհրատ, 1963, 93 էջ։
- Մարքսիստական կազմակերպությունները և ռևոլյուցիոն շարժումները Լոռում, Երևան։ Հայպետհրատ, 1957, 230 էջ։
- Հեղափոխական շարժումները կովկասյան բանակում, Երևան։ Հայաստան, 1975, 354 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 388—389.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։.
- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Մելիքյան, Հենրիկ Սասունիկի». koha.anau.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Մելիքյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 388)։ |
- Հունվարի 5 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Մարալիկ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 2 մահեր
- 2004 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Պատմական գիտությունների դոկտորներ