Հեմ (շիմպանզե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեմ
Ham the chimp (cropped).jpg
Տեսակշիմպանզե սովորական և monkeys in space?
Սեռարու
Ծնվել էօգոստոս 1956
ԾննդավայրԿամերուն
Մահացել էհունվարի 19, 1983(1983-01-19) (26 տարեկան)
Մահվան վայրNorth Carolina Zoo, Asheboro
Ham (Pan troglodytes) Վիքիպահեստում

Հեմ (անգլ.՝ Ham; օգոստոս 1956, Կամերուն - հունվարի 19, 1983(1983-01-19), North Carolina Zoo, Asheboro), առաջին տիեզերագնաց շիմպանզեն։

Տիեզերական թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի դեկտեմբերին Հեմ սովորական շիմպանզեն վարժվում էր կատարել հասարակ առաջադրանքներ՝ արձագանքել լույսին և ձայնին։

Նշանավոր «ձեռքսեղմում»․ Հեմը փրկարարական նավի հրամանատարի հետ տախտակամածի վրա ցնցումից հետո

1961 թվականի հունվարի 31-ին Հեմը տեղավորվել է «Մերկուրի-Ռեդստոն 2» (անգլ.՝ Mercury-Redstone 2) տիեզերանավում և Կանավերալի հրվանդանի տիեզերակայանից թռել է տիեզերք։ Դա ենթաուղեծրային թռիչք էր։ Տիեզերանավը հասել է 157 մղոն (253 կմ) բարձրության։ Թռիչքը տևել է 16 րոպե 39 վայրկյան[1]։ Թռիչքի հեռվությունը 422 մղոն էր (679 կմ)։ Թեև նավի խցիկում իջել էր օդի ճնշումը, Հեմը չի տուժել դրանից, քանի որ կրում էր սկաֆանդր։

Թռիչքի ընթացքում Հեմը ի պատասխան կապույտ գույնի կայծի, պետք է հինգ վայրկյանից ոչ ուշ տեղաշարժեր լծակը։ Եթե նա չաներ այդ, ներբանների հատվածում Էլեկտրական հոսանք կստանար։ Հեմը կատարել է իր առաջադրանքը։ Հեմը հաստատել է, որ տիեզերքում նա կարող է կատարել իր առաջադրանքներն այնպես, ինչպես Երկրի վրա։

«Մերկուրի» նավը Հեմի հետ նավակողի վրա ջրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոս և բարձրացվել փրկարարական նավ։

Հեմի թռիչքը դեպի տիեզերք նախավերջին փորձն էր ամերիկացի տիեզերագնացի առաջին ենթաուղեծրային թռիչքից առաջ։ Շիմպանզեներից վերջինը թռել է Էնոսը։

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համի գերեզմանը Ալամոգորդոյի (Նյու Մեքսիկո) տիեզերագնացության պատմության թանգարանի տարածքում

Տիեզերական թռիչքից հետո Հեմը 17 տարի ապրել է Վաշինգտոնի Սմիտսոնովսկյան, իսկ այնուհետև Հյուսիսային Կարոլինայի կենդանաբանական այգիներում[2]։ Նա պարբերաբար հայտնվել է հեռուստատեսությունում և նկարահանվել մի գեղարվեստական ֆիլմում։ Հեմը մահացել է 1983 թվականի հունվարի 19-ին՝ 26 տարեկանում։

Հեմի փոխարինող շիմպանզեն Միննին էր, միակ էգը, որին մարզել էին տիեզերական թռիչքի համար։ «Մերկուրի» ծրագրի ավարտից հետո Միննին մասնակցել է ռազմաօդային ուժերի հետախուզություններին։ Իր կյանքի ընթացքում Միննին ինը ձագ է ունեցել։ Միննին տիեզերական ծրագրին մասնակցած բոլոր շիմպանզեներից երկար է ապրել։ Նա մահացել է 1998 թվականի մարտի 14-ին 41 տաեկանում։ Միննին թաղված է Հեմի կողքին, փառքի Միջազգային տիեզերական սրահի (International Space Hall of Fame) տարածքում՝ Ալամոգորդոյում (Նյու Մեքսիկո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NASA Project Mercury Mission MR-2»։ science.ksc.nasa.gov։ Վերցված է 2020-05-10 
  2. «Ham the astrochimp: hero or victim?»։ The Guardian։ դեկտեմբերի 16, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]