Հելլա Կաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելլա Կաց
Ծնվել էսեպտեմբերի 20, 1899(1899-09-20)[1]
ԾննդավայրԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունվարի 20, 1981(1981-01-20) (81 տարեկան)
Մահվան վայրDarlington, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ազգությունհրեա
ԿրթությունԳրաֆիկական ուսուցման և հետազոտությունների ազգային բարձրագույն ինստիտուտ
Մասնագիտությունլուսանկարիչ

Հելլա Կաց (սեպտեմբերի 20, 1899(1899-09-20)[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունվարի 20, 1981(1981-01-20), Darlington, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հրեա լուսանկարիչ Հելեն Կացի պրոֆեսիոնալ անունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկնել է Վիեննա և Ինտերբելում հատվածում դարձել ազդեցիկ լուսանկարիչ։ Կացի լուսանկարները գտնվում են Վիեննայի թանգարանի հավաքածուում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Կացը ծնվել է Լեմբերգում, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորությունում, որն այդ ժամանակ կառավարվում էր Ավստրո-Հունգարիայի կողմից Լեհաստանի երրորդ բաժանման պայմաններում։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա գերմանախոս հրեա ընտանիքը Արևելյան Գալիցիայի Արևելյան ճակատից (այժմ՝ Ուկրաինա) փախել է Վիեննա։ 1915-1920 թվականներին սովորել է Գրաֆիկական ուսուցման և հետազոտությունների ազգային բարձրագույն ինստիտուտում[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան 1922 թվականի օգոստոսին առևտրական լիցենզիա ստանալը, Կացը մասնագիտացել է լուսանկարչության մեջ։ Երեք տարվա ընթացքում նա բացել է իր սեփական ստուդիան Սթաբենրինգ բուլվար 18 հասցեում։ Կանանց համար բարենպաստ ժամանակ էր զբաղվել բիզնեսով, քանի որ աշխատողները քիչ էին, և շատ գործարարներ աշխատողների կարիք ունեին։ Աշխատանք փնտրող կանայք կարող էին իրենց գտնել պարի, կինոյի, լուսանկարչության և ռադիոհաղորդումների ասպարեզում, ինչպես նաև թատրոնում[3]։ Կացը կայացել է որպես դիմանկարներ ստեղծող լուսանկարիչ, որը լուսանկարում էր հանրային կերպարների, ինչպես նաև արվեստագետների և կատարողների[4]։

Կացի լուսանկարչական շարքն ընդլայնվեց՝ ներառելով մերկ լուսանկարչություն և ժամանակակից պար, և 1930-ական թվականներին Կացը Վիեննայի ամենահայտնի լուսանկարիչներից էր։ Նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսների և ունեցել է ուսանողներ, այդ թվում՝ Էլի Նիեբուրը, Հանս Փոփերը (հետագայում հայտնի է որպես Ջոն Հ. Փոփեր) և Անտոն Յոսեֆ Տրչկան[5]։ Երբ 1928 թվականի սկզբին նացիստները եկան իշխանության, սկզբում Կացին թույլատրեցին շարունակել դասավանդումը[6]։ Մինչև Բյուրեղապակյա գիշեր, նա շարունակեց դասավանդել և կարող էր լուսանկարել արտագաղթող հրեաներին։ Քանի որ Կացին թուլ էին տվել զբաղվել բիզնեսով, նա հսկողության ներքո չէր գտնվում և կարողացավ լուծարել իր բիզնեսը և դադարեցնել վարձակալության պայմանները մինչև 1939 թվականի ապրիլի 30-ը։

1933 թվականի մարտի 20-ին Կացը դադարեցրեց իր գրանցումը որպես Ավստրիայի հրեա[7] և Ուիլյամ Լ. Շիրերի աջակցությունը փորձեց երկրից հեռանալ[8]։ Ապրիլին Հրեական փախստականների կոմիտեն Կացին գրանցեց Լոնդոնում։ Մայիսին նա խնդրեց հանձնաժողովին օգնելու կազմակերպել իր ուղեբեռի առաքումը Միացյալ Նահանգներ[9], սակայն վերջնականապես չհեռացավ Անգլիայից, քանի որ կացարան գտավ Օքսշոթում, Սուրրեյ։ Վիեննայում արիզացիայի օրենքի ներքո նացիստ բյուրոկրատ Ֆրանց Յունգվիրթը նշանակվեց լուշարելու Կացի բիզնեսը։ Ըստ Ֆրանցի 1939 թվականի հուլիսի զեկույցի՝ ստուդիայում միակ մնացած գույքը մի քանի տեսախցիկներն ու աքսեսուարներն էին և ոչ մի արժեքի չներկայացնող կահույք։ Կացի լուսանկարների և նեգատիվների արխիվը կորել էր կամ կողոպտվել։

Պատերազմից հետո՝ 1948 թվականի սկզբին, Կացն ամուսնացավ շիլդոնցի Ռոնալդ Լուիսի հետ, որը ներգրավված էր տեղական մեթոդիստական եկեղեցում։ Կացը նույնպես ներգրավվեց եկեղեցական աշխատանքում և միայն ժամանակ առ ժամանակ էր լուսանկարչությամբ զբաղվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. Holzer, 2009, էջ 20
  3. Holzer, 2009, էջեր 20–21
  4. Holzer, 2011, էջ 11
  5. Holzer, 2009, էջ 21
  6. The Northern Echo, 2012
  7. Wick, 2011, էջ 135
  8. Lewin, 2012
  9. Wick, 2011, էջ 136

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]