Հելենա Տրժեշտիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հելենա Տրժեշտիկովա
Helena Trestikova.jpg
Ծնվել էհունիսի 22, 1949(1949-06-22)[1][2][3][…] (73 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[3][4]
ԿրթությունՊրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա, Flag of the Czech Republic.svg Չեխիա[2] և Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա[5]
Մասնագիտացումմանկավարժ, ռեժիսոր, սցենարիստ, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր և ուսուցչուհի
ԱմուսինՄիշել Տրժեշտիկ[6]
Պարգևներ
IMDbID ID 0872281

Հելենա Տրժեշտիկովա (չեխ․՝ Helena Třeštíková, հունիսի 22, 1949(1949-06-22)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][4]), վավերագրական ֆիլմերի չեխ ռեժիսոր[7][8] : Եվրոպական կինոակադեմիայի անդամ[9]։ Չեխիայի մշակույթի նախարար (հունվարի 9, 2007 - հունվարի 26, 2007)[10]։

Լուսանկարիչ Տոմաշ Տրժեշտիկի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելենա Տրժեշտիկովան ծնվել է 1949 թվականին Պրահայում։ 1975 թվականին ավարտել է Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը։ 1974-1977 թվականներին աշխատել է որպես դրամատուրգ, այնուհետև սկսել է զբաղվել ռեժիսուրայով։ Նրա վավերագրական ֆիլմերի գլխավոր թեման հասարակ մարդիկ են։ Համագործակցել է Չեխիայի հեռուստառադիոընկերության խորհրդի հետ։ Կարճ ժամանակահատված զբաղեցրել է Չեխիայի մշակույթի նախարարի պաշտոնը (հունվարի 9, 2007 - հունվարի 26, 2007) Միրեկ Տոպոլանեկի երկրորդ կաբինետի օրոք։

Չեխական հեռուստատեսությունում աշխատելու տարիներին Տրժեշտիկովային  հետաքրքրել են կին հերոսները, և նա իր ֆիլմերում ստեղծել է ողբերգական ճակատագրի տեր մի շարք կանանց դիմանկարներ՝ դերասանուհի Լիդա Բաարովան («Դառնանուշ հուշեր», 1995), բանտարկված հակակոմունիստները («Սիրելի դար», 1998), նացիզմի ու ստալինիզմի զոհը («Հիտլերը, Ստալինը և ես», 2001), համակենտրոնացման ճամբարից փրկվածը («Իմ բախտավոր աստղը», 2004), որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր խեղված անձնական պատմությունը[11]։ 

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոմեոն, Ջուլիետը և երեխաները (1974)
  • Հրաշք (1975)
  • Լույսի հպում (1979)
  • Ամուսնական ուսումնասիրություններ (1987)
  • Սիրուց դուրս (1987)
  • Ուղիներ գտնելով (1988)
  • Մի բան պատմիր քո մասին (1992)
  • Սիրելի դար (1998)
  • Կարմենի պատմությունը (1999)
  • Կանայք հազարամյակի սահմանագլխին (2001)
  • Հիտլերը, Ստալինը և ես (2001)
  • Ծուղակում և դարձյալ ծուղակում (2003)
  • Մարցելա (2006)
  • Ռենե (2008)
  • Կատկա (2009)
  • Անձնական աշխարհ (2012)
  • Մելորի (2015)
  • Դատապարտված գեղեցկություն (2016)
  • Ամուսնական պատմություն (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]