Հելգա Անկեր
Հելգա Անկեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Սկագեն, Hjørring County, Դանիա |
Վախճանվել է | մարտի 18, 1964[1][2][3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Սկագեն, Hjørring County, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ | |
Հայր | Միքայել Անկեր |
Մայր | Աննա Անկեր |
Helga Ancher Վիքիպահեստում |
Հելգա Կատրին Անկեր (դան․՝ Helga Ancherօգոստոսի 19, 1883[1][2][3][…], Սկագեն, Hjørring County, Դանիա - մարտի 18, 1964[1][2][3], Սկագեն, Hjørring County, Դանիա), դանիացի նկարչուհի։ Աննի և Միքայել Անկերի աղջիկը, ով սերտորեն կապված է եղել Սկագենյան կերպարվեստի դպրոցի նկարիչների հետ։ Նրա նկարների մեծ մասում պատկերված են նրա ընտանիքի անդամները, սկագենցի ընկերները և Սկագենի բնապատկերները[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելգա Կատրին Անկերը ծնվել է 1883 թվականի օգոստոսի 19-ին Սկագենում։ Հելգա Անկերը Յուտլանդիայում գտնվող նկարիչների գաղութի անդամներ Աննի և Միքայել Անկերների դուստրն էր։
Հելգան սովորել է Կոպենհագենի արվեստի դպրոցում։ 1901 թվականին նա ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ մինչև 1904 թվականը նրան նկարչական դասեր են տվել մանկական ուսուցիչներ և նկարիչներ Վակդեմարա Իրմինգերան և Վիգո Յոհանսեն։ 1909 թվականից մինչև 1910 թվականը սովորել է Փարիզում՝ Լյուսեն Սիմոնի և Էմիլ-Ռենե Մենարայի դպրոցում։
Անկերի նկարներում հիմնականում պատկերված են նրա հարազատները և ընկերները, շրջակա միջավայրը։ Նա ստեղծագործել է դիմանկարների և բնանկարների ժանրում, հատկապես կենտրոնացել է գիշերային և աշնանային բնապատկերներին։ Ինչպես նրա ժամանակակիցներից շատերը, նա նույնպես նկարել է նկարներ գրական սյուժեներից, օպերայից և բալետներից։ Նրա որոշ անիմալիստական նկարներ նկարված են իմպրեսիոնիզմի ոճով։
Նկարչուհին երբեք ամուսնացած չի եղել և չի ունեցել երեխաներ։ Հելգա Կատրին Անկերը մահացել է 1964 թվականի մարտի 18-ին Սկագենում։ Հելգա Կատրին Անկերը կտակել է իր տունը որպես թանգարան օգտագործել, և1967 թվականին տունը բացվել է որպես Աննի և Միքայել Անկերի թանգարան, որտեղ գտնվում է Անկերների աշխատանքների մեծ հավաքածուն։ Հելգա Անկերի աշխատանքները ներկայացված են Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում, առանձին հավաքածուներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արևի լույսը կապույտ սենյակում, 1891, Աննա Անկեր
-
Կարելով, 1890, Աննա Անկեր
-
Ուռա,Պեդեր Սևերին Կրոյեր, 1888
-
Աննա Անկերը Հելգայի հետ, Միքայել Անկեր, 1985
-
Միքայել Անկեր: ինքնանկար Աննայի և Հելգայի հետ 1990
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/461961
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Helga Ancher (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=2043&wsektion=stipendier
- ↑ Westergaard, Hanne. «Helga Ancher» (Danish). Kunstindeks Danmark & Weilbachs Kunstnerleksikon. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Helga Ancher» (Danish). Den Store Danske. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելգա Անկեր» հոդվածին։ |
|