Հեզեր Լինդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեզեր Լինդ
Ծննդյան թիվ՝մարտի 22, 1983(1983-03-22)[1] (41 տարեկան)
Ծննդավայր՝Upland, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0511200

Հեզեր Լինդ (անգլ.՝ Heather Lind, մարտի 22, 1983(1983-03-22)[1], Upland, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեզերը մանկությունն անցկացրել է Նյու Յորքի Գիլդերլենդում։ Նրա հայրը նկարիչ և մանկավարժ էր թանգարանում, իսկ մայրը բալետի դպրոցում և մանկապարտեզում ուսուցիչ էր։ Հեզերն ունի երկվորյակ քույր՝ Քրիստինա Բենեթ Լինդը, որը նույնպես դերասանուհի է։ 2001 թվականին Հեզերն ավարտել է Գիլդերլենդի միջնակարգ դպրոցը, 2005 թվականին՝ Ֆորդեմի համալսարանը[4], իսկ 2007 թվականին՝ Նյու Յորքի համալսարանը։

2010 թվականին նորամուտը Բրոդվեյում կատարել է «Վենետիկի վաճառականը» բեմադրությունում Ջեսիկայի դերով[5]։ Այդ դերի համար նա արժանացել է «Թատերական աշխարհ» մրցանակին[6]։

2012 թվականին ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը «Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական անսամբլը» անվանակարգում՝ «Ստորգետնյա կայսրություն» սերիալում դերի համար[7]։

2014-2017 թվականներին նկարահանվել է «Շրջադարձ. Վաշինգտոնի լրտեսները» սերիալում[8][9][10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ս Մետլոկ Matlock Էլիզաբեթ
2011 ս Կապույտ արյուն Blue Bloods Մելիսա Սամուելս
2012 ֆ Օգոստոսի վերջին օրը The Last Day of August Շենոն
2011-2012 ս Ստորգետնյա կայսրություն Boardwalk Empire Քեթի
2013 ֆ Միակ կրակոց A Single Shot Մինսի
2013 ֆ Ուիք-ենդ The Weekend Վիկտորյա
2013 կֆ Հյուրատուն Guest House աղջիկ
2013 կֆ 37 37 Քիթի Ջենովես
2014 ս Քնկոտ Հովիտ Sleepy Hollow Մերի Ուելս
2014-2017 ս Շրջադարձ։ Վաշինգտոնի լրտեսներ Turn Աննա Սթրոնգ
2015 ֆ Տիկին Ամերիկա Mistress America Մեմի Քլեր
2015 ֆ Ավտոմեքենաների գողությունը Stealing Cars Սիմս քույրիկ
2015 ս Ուոքեր The Walker աղջիկ
2015 ֆ Կործանում (ֆիլմ) Demolition Ջուլիա
2016 ֆ Իդեալական աշխարհի կեսը Half the Perfect World Լիլի
2017 ֆ Հրշեջներ Fireworkers Գիբսոն
2017 կֆ Ռուֆուս Rufus Ջեյն
2018 ս Լավ պայքար The Good Fight Կարին Մինթեր
2019 ս Չարը Evil Սառա Մակկրիստալ
2020 ս Անառակ որդին Prodigal Son Ալեսա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. Fordham Theatre Takes Manhattan
  5. Merchant’s Heather Lind on Papa Pacino and Playing Good Girls
  6. Heather Lind
  7. «The 18th Annual Screen Actors Guild Awards». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  8. ‘Turn’ star Heather Lind on women, war, and who writes history
  9. «'Turn': Heather Lind explains why Anna Strong is 'one of a kind'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. New AMC drama 'Turn': a Revolutionary War spy ring

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեզեր Լինդ» հոդվածին։