Կործանում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կործանում
անգլ.՝ Demolition
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականսեպտեմբերի 10, 2015, հունիսի 16, 2016[1][2] և սեպտեմբերի 2, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺան Մարկ Վալլե
ՊրոդյուսերԼայան Հալֆոն
ԴերակատարներՋեյք Ջիլենհոլ, Նաոմի Ուոթս, Քրիս Քուփեր, Ալֆրեդո Նարցիսո, Ջեյմս Քոլբի, Բրենդան Դուլինգ, Ուաս Սթիվենս, Հեզեր Լինդ, Դեբրա Մոնք, Մելեքի Քլիրի, Փոլլի Դրեյփեր և Հուդա Լյուիս
ՕպերատորԻվ Բելանժե
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունSidney Kimmel Entertainment, Mr. Mudd և Black Label Media
Տևողություն100 րոպե
Պաշտոնական կայքէջ

Կործանում (անգլ.՝ Demolition), ամերիկյան կատակերգություն-դրամա՝ նկարահանված Ժան-Մարկ Վալեի և սցենարիստ Բրայան Սայփի կողմից, 2015 թվականին։ Դերակատարաներն են Ջեյք Ջիլենհոլը, Նաոմի Ուոթսը, Հեզեր Լինդը և Քրիս Կուպերը։ Ֆիլմը առաջին անգամ ներկայացվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[3], 2015 թվականին և թողարկվել միայն 2016 թվականի ապրիլի 8-ին, Fox Searchlight Pictures-ի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիսը (Ջեյք Ջիլենհոլ), հաջողակ ներդրող-բանկիր է մի գործընկերությունում, որը ստեղծել և զարգացրել է իր աները՝ Փիլը (Կուպտր), ավտովթարի է ենթարկվում կնոջ՝ Ջուլիայի հետ, որի հետևանքով վերջինս մահանում է։ Վերակենդանացման բաժանմունքում նա փորձում է կոնֆետ գնել մեխանիկական մեքենայից, որն այդ ժամանակ անսարք է լինում։ Դեյվիսը բողոք-նամակ է հղում մեքենայի արտադրողին, որտեղ տեղ են գտնում նաև իր կյանքի «անսարքությունները»։ Սա հանգեցնում է անանուն նամակագրության Դեյվիսի և հաճախորդների սպասարկման բաժնի աշխատողի՝ Քերեն Մորենոյի (Նաոմի Ուոթս) միջև, որտեղ նրանք կիսվում են իրենց կյանքի դետալներով։ Դեյվիսը, ի վերջո, հանդիպում է Քերեն-անձին գնացքում, և նրանք դառնում են ընկերներ, երբ աղջիկը փորձում է օգնել կառավարել կնոջից հետո թողած ցավը։ Դեյվիսը փորձում է հետևել նրան մինչև տուն, որտեղ Քերենն ապրում է իր ընկերոջ՝ Կառլի և տասնհինգամյա տղայի՝ Քրիսի հետ, և նրանք սկսում են միասին ժամանակ անցկացնել որպես ընկերներ։ Ի սկզբանե Քրիսը չի հավանում Դեյվիսին, բայց հետագայում ոչ միայն մեծանում է համակրանքը, այլև նա իր հերթին փորձում է օգնել Դեյվիսին։ Կառլը, միևնույնն է, հավատում է, որ իր ընկերուհու և Դեյվիսի մեջ սիրավեպ կա։

Դեյվիսի էմոցիոնալ փոփոխությունների պատճառով նրա կյանքում քաոս է տիրում։ Նա նկատում է, որ նրան սկսել է հետևել կանաչ մեքենան։ Ջուլիայի մահից հետո Դեյվիսի ընկերությունը սկսում է նրա անունով հովանավորություն բացել, որը պիտի պարգևատրեր ամեն տարի։ Դեյվիսը իրեն անհարգալից է պահում մրցանակակիրներից մեկի նկատամամբ, որի պատճառով Ֆիլը նրան ստիպում է ստորագրել կրթաթոշակից զրկող փաստաթուղթ։ Ավելի ուշ, Դեյվիսը քանդող գործիքներ է գնում և սկսում քանդել իր տունը Քրիսի օգնությամբ։ Որոշ ժամանակ անց նա պարզում է, որ կինը հղի է եղել։

Կրթաթոշակի հաղթողի համար խնջույքի ժամանակ Ջուլիայի մայրը պատմում է նրան, որը Ջուլիան հանդիպում էր ուրիշի հետ, և երեխան Դեյվիսինը չէր։ Նա պատրաստվում էր արհեստական ընդհատել հղիությունը։

Կառլի թշնամանքը Դեյվիսի նկատմամբ հասնում է գագաթնակտին, երբ նա հայտնաբերում է վերջինիս նամակները Քերենին։ Նա հարվածում է Դեյվիսին։ Քերենը լքում է Կառլին։ Մինչ այդ Քրիսը ծեծվել էր վեց տղաների կողմից։

Դեյվիսը այցելում է իր կնոջ գերեզմանին և այդ ժամանակ հայտնվում է կանաչ մեքենան, որից իջնում է ծաղիկները ձեռքին արտասվող տղամարդ։ Նա Միքայելն էր, այն մեքենայի վարորդը, որի բախման հետևանքով մահացել էր կինը։ Դեյվիսը ներում է Միքայելին, այնուհետև արտասվում։ Նա հասկանում է՝ սիրում էր կնոջը։

Դեյվիսը, ի նշան աներոջ հետ հաշտության, կնոջ հիշատակի համար կրկին գործի է դնում կարուսելը։

Ավելի ուշ Դեյվիսը նամակ է ստանում Քրիսից, որը գրում էր՝ նա պիտի գա պիերի վրա՝ մի քանի մերձափնյա շենքերի հողին հավասարվելը տեսնելու։ Քրիսը դիտում էր Դեյվիսին հեռադիտակով։ Եզրափակիչ հատվածում Դեյվիսի ձայնի միջով մենք հասկանում ենք, որ նա գրում էր նոր նամակ. «Ջերմ ողջույններ, Դեյվիս Ս. Միտչել»։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյք Ջիլենհոլ- Դեյվիս Միտչել
  • Նաոմի Ուոթս- Քերեն Մորենո
  • Քրիս Կուպեր- Ֆիլ
  • Ջուդա Լեվիս- Քրիս Մորենո
  • Ս.Ջ. Ուիլսոն- Կառլ
  • Փոլլի Դրեյփեր- Մարգոտ
  • Մալաքի Քլիրի- Դեյվիսի հայր
  • Դեբրա Մոնկ- Դեյվիսի մայր
  • Հիթեր Լինդ- Ջուլիա

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին Ժան-Մարկ Վալեն սկսեց ռեժիսորական աշխատանքը, որն ավարտվեց 2015 թվականին[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Black Label Media ընկերությունը կհովանավորի ֆիլմը[5]։ 2014 թվականի հունիսի 6-ին Ջեյք Ջիլենհոլը ներկայացվեց որպես ֆիլմի աստղ[6]։ Հուլիսի 21-ին Նաոմի Ուոթսը միացավ դերասանական կազմին[7]։ Սեպտեմբերի 4-ին հաստատեցին Ուոթսի դերը[8]։ Սեպտեմբերի 10-ին Քրիս Կուպերի մոտ տեղադրվեց աստղ[9] : Հոկտեմբերի 18-ին The Hollywood Reporter-ը հայտարարեց, որ Fox Searchlight Pictures-ը ձեռք է բերել ԱՄՆ-ի թույլտվությունը ֆիլմի համար, և ռեժիսոր Վալեն ասաց. «Ես բավականին հուզված եմ՝ կրկին Fox Searchlight-ի հետ համագործակցելու համար։ Նրանք հրաշալի, կրեատիվ գործընկերներ ունեն։ Ես անհամբեր սպասում եմ «Կործանում» ֆիլմում համագործակցելուն»[10] : Ջուդա Լեվիսի դերը հաստատվեց 2015 թվականի հուլիսի 15-ին։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում[8]։ Հոկտեմբերի 6-ին Ջեյք Ջիլենհոլը և Նաոմի Ուոթսը նկատվել են Քոնեյ կղզու ծովափին[11]։ Հոկտեմբերի 8-ին նկարահանումները տեղի են ունեցել Նյու Յորքի Գրինվիչ փողոցում.[12]:

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և Կանադայում կարծում էին, որ ֆիլմը կշահի մոտ 2-3 մլն $ 854 թատրոնից, սակայն այդ ամենը վերջացավ ընդամենը 1,1 մլն $ հասույթով[13]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կործանում»-ը քննդատներից ստացավ հակասական կարծիքներ։ Rotten Tomatoes-ում ֆիլմը գնահատվեց 51%-ով՝ հիմնվելով 161 գրախոսության վրա և ստանալով 5.8/10 վարկանիշ։ Metacritic-ում նրա միավորը 100-ից 49-ն է՝ հիմնված 42 քննադատների «միջին և խառը» կարծիքների վրա[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DEMOLITION - LIEBEN UND LEBEN (գերմ.) — 1905.
  2. Demolition (2015) - Release Info — 1990.
  3. «Toronto Film Festival 2015: Eddie Redmayne and Julianne Moore aim for double Oscar success». BBC News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Jean-Marc Vallee Set To Helm 'Demolition' For Mr. Mudd». deadline.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  5. Fleming Jr, Mike (2013 թ․ հոկտեմբերի 9). «Black Label Media To Fund 'Dallas Buyers Club' Helmer's 'Demolition'». deadline.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. Kroll, Justin (2014 թ․ հունիսի 6). «Jake Gyllenhaal in Talks to Star in Jean-Marc Vallee's 'Demolition'». variety.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. Sneider, Jeff (2014 թ․ հուլիսի 21). «Naomi Watts in Negotiations to Join Jake Gyllenhaal in 'Demolition'». thewrap.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. 8,0 8,1 «Naomi Watts Joins Jake Gyllenhaal In Jean-Marc Vallee's 'Demolition'». deadline.com. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. Fleming Jr, Mike (2014 թ․ սեպտեմբերի 10). «Toronto: Chris Cooper Joins Jake Gyllenhaal, Naomi Watts In 'Demolition'». deadline.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. McClintock, Pamela; Kit, Borys (2014 թ․ հոկտեմբերի 18). «'Wild' Director Sets Next Film at Fox Searchlight». hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. Soldani, Bianca (2014 թ․ հոկտեմբերի 7). «Hold on tight! Naomi Watts straddles Demolition co-star Jake Gyllenhaal for a piggyback ride as they goof around on set». Daily Mail. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. «Look out for Jake Gyllenhaal filming 'Demolition' in New York City this month». onlocationvacations.com. 2014 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. «'Batman V. Superman' Likely To Cross $300M Early Next Week; 'The Boss' Cashing In $21M Paycheck – B.O. Update». deadline.com.
  14. «Demolition». Metacritic.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]