Հարրի Դավիդյան
Հարրի Դավիդյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1952 (71 տարեկան) Կոնստանցա, Constanța Region, Ռումինիա |
Երկիր | Ռումինիա |
Ժանրեր | ջազ, Ֆրի ջազ, բլյուզ, ethno jazz? և ավանգարդ ջազ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, ջազ երաժիշտ և երգիչ |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ և Ֆլեյտա |
Կրթություն | Բուխարեստի ազգային երաժշտական համալսարան (1979) |
Կայք | harrytavitian.ro |
Harry Tavitian Վիքիպահեստում |
Հարրի Դավիդյան (օգոստոսի 11, 1952, Կոնստանցա, Constanța Region, Ռումինիա), ռումինահայ երաժիշտ, ջազմեն-դաշնակահար[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարրի Դավիդյանը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 11-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում[4]։ 6 տարեկան հասակում հաճախել է դաշնամուրի իր առաջին դասերին[5]։ Ավարտել է Բուխարեստի Երաժշտական պետական ակադեմիայի դաշնամուրային բաժինը[6]։ 1978 թվականին հիմնադրել է ջազ ակումբ, ինչի շնորհիվ էլ հայտնի է դարձել։
Ռումինական «Օրիենտ Էքսպրես» յոթնյակի և Սևծովյան նվագախմբի հետ ռումինահայ երաժիշտն ունեցել է համագործակցություն, ինչպես նաև ելութներ է ունեցել Ալեքսանդր Բալանեսկու, Ջոն Ռադականու, Հաննո Հոֆերի, Իվո Պապասովի և այլ հայտնի ջազ երաժիշտների հետ։ Առավել հաճախ Դավիդյանը հանդես է եկել ռումինացի դաշնակահար Կորնելիու Սթրոյի հետ։
Բացի դաշնամուր նվագելուց Հարրի Դավիդյանը համերգների ժամանակ երգեր է կատարել։ Ռումինիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Հայաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում և երկրներում տեղի ունեցած միջազգային ջազ-փառատոներին իր մասնակությունն է ունեցել Հարրի Դավիդյանը։
Ձայնասկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Open End», 1984 թվական, Շտուտգարտ
- «Horizons», 1985 թվական, Լոնդոն
- «Transylvanian Suite», 1986 թվական, Լոնդոն
- «East-West Creativ Combinations», 1988 թվական Բուխարեստ
- «The Creation», 1991 թվական, Բուխարեստ
- «There's Always a Hope», 1993 թվական, Սոֆիա
- «Black Sea Orchestra», 1998 թվական, Աթենք
- «Axis Mundi» 1999 թվական, Բուխարեստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ովքե՞ր են հայտնի հայերից ծնվել այս օրը». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Celebrations dedicated to Day of Gerla (formerly Armenopolis) in Romania». Hayern Aysor (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 7. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Events dedicated to the 25th anniversary of Armenia's Independence held in large cities of Romania». Hayern Aysor (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Zarkfoundation - Հարրի Դավիդյան». zarkfoundation.com.
- ↑ «Ռումինական օրաթերթն անդրադարձել է հայազգի ջազմենին». old.yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Давидян Гарри — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթը երեք էջ է նվիրել է Ռումինիայի ամենահետաքրքիր ջազմեն Հարրի Դավիդյանին
- A concert held in Bucharest’s Atheneul Roman philharmonic hall on September 28 has marked the 20th anniversary of Armenia’s independence and the establishment of diplomatic ties with Romania. Արխիվացված 2021-08-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Դավիդյան» հոդվածին։ |
|