Հարություն (Արիել) Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն (Արիել) Աճեմյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1904(1904-12-18)
ԾննդավայրԲուրսա, Թուրքիա
Վախճանվել էնոյեմբերի 28, 1963(1963-11-28) (58 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և մանրանկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներErik Schmidt?
ՀայրՍտեփան Գալֆայան

Հարություն (Արիել) Ստեփանի Աճեմյան (դեկտեմբերի 18, 1904(1904-12-18), Բուրսա, Թուրքիա - նոյեմբերի 28, 1963(1963-11-28), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ նկարիչ։

Ճարտարապետ, քանդակագործ Ստեփան Գալֆայանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 18-ին, Բրուսայում (Թուրքիա)։ 8 տարեկան հասակից ուղարկվել է Վենետիկ, որտեղ Մխիթարյան միաբանությունում ստացել է նախնական կրթություն, 1919-1923 թվականներին սովորել է Մուրադ-Ռափայելյան վարժարանում։

1923-1926 թվականներին սովորել է Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայում և ավարտել 1926 թվականին՝ ոսկե մեդալով։ Մինչև 1931 թվականը ստեղծագործել և դասավանդել է Իտալիայում (Վենետիկ, Միլան), 1931-1938 թվականներին՝ Փարիզում, ցուցադրվել Անկախների սալոնում (1934) և այլ ցուցահանդեսներում։

Ապրել է Վենետիկում, Միլանում, 1931-1938 թվականներին՝ Փարիզում (ցուցադրվել է Անկախների սալոնում), 1938 թվականից՝ ԱՄՆ-ում։ Ակադեմիական ռեալիզմի ներկայացուցիչ է[1][2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճեմյանն ակադեմիական ռեալիզմի ներկայացուցիչ է, կոմպոզիցիայի հմուտ վարպետ։ Պատկերել է ազգային թեմաներ, հայ ժողովրդի պատմության մոտիկ և հեռավոր անցյալը՝ հաճախ դիմելով իտալական վերածննդին հատուկ դեկորատիվ շնչով երփնագրված այլաբանությունների կամ թեմատիկ ընդհանրացումների («Շարական», «Ջարդը», «հայկական պանթեոն», «Ազգային դաստիարակություն», «Հայաստանի փառքը»)[3]։

Աճեմյանն ստեղծել է ազգային թեմաներով պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հոգևոր ու աշխարհիկ թեմաներով որմնանկարներ՝ Ֆրանսիայի, ԱԱՆ-ի հայկական և օտար եկեղեցիների ու վարժարանների համար։ Պատկերազարդել է գրքեր։

  • «Շարական»
  • «Ջարդը»
  • «Հայկական պանթեոն»
  • «Ազգային դաստիարակություն»
  • «Հայաստանի փառքը»

Ունի դիմանկարներ՝ «Կանացի դիմանկարը» և «Հայ մամիկը»[4] (երկուսն էլ՝ 1938) պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Պատկերազարդել է գրքեր։ Մահացել է նոյեմբերի 28-ին, Նյու Յորքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Agemian, Ariel (1958). My Mass Explained and Illustrated. New York: Confraternity of the Precious Blood. ASIN B001BSH4RM.
  • "Ariel Agemian Exhibits". Arts Magazine. Vol. 13. 1938. pp. 15–16.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. agemianpaintings.homestead.com http://agemianpaintings.homestead.com/Articles/Agemian_Paintings_not_typical_local_display.pdf։ Վերցված է 2018-12-18 
  3. «From Dark to Light the Life and Art of Ariel Agemian» 
  4. «Հայ մամիկը», ՀԱՊ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]