Հարություն Չերքեզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Չերքեզյան
Ծնվել է1912
ԾննդավայրՕձուն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Հարություն Մուկուչի Չերքեզյան (1912, Օձուն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1965): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Չերքեզյանը ծնվել է 1912 թվականին, Թումանյանի շրջանի Օձուն գյուղում։ 1933 թվականին ավարտել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան մանկավարժական տեխնիկումը, իսկ 1941 թվականին՝ Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ստացել պատմության ուսուցչի որակավորում։ 1933-1942 թվականներին մանկավարժական աշխատանք է կատարել Թումանյանի շրջանի Լորուտի, Օձունի, Շնողի, Սանահինի դպրոցներում[1]։

1942 թվականի մարտին զորակոչվել է կարմիր բանակ։ 1942 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը սովորել է Ստալինգրադի ռազմաքաղաքական ուսումնարանում և ստացել լեյտենանտի կոչում։ Ծառայել է Վորոնեժի ռազմաճակատի 173-րդ հրաձգային գնդի վաշտերից մեկում, եղել է վաշտի հրամանատարի քաղգծով տեղակալը։ 1943 թվականի սկզբից եղել է Վոլխովի ռազմաճակատի 65-րդ դիվիզիայի 311-րդ գնդում՝ վաշտի հրամանատարի քաղգծով տեղակալ։ 1944 թվականի հունիսին ավարտել է Ռիբինսկի Պուշկինյան տանկային ուսումնարանը։ 338-րդ ինքնագնաց հրանոթային գնդի կազմում Մանջուրիայում մասնակցել է ճապոնական Կվանտունյան բանակի դեմ մղված մարտերին[1]։

1946 թվականին զորացրվել է խորհրդային բանակից։ Այդ թվականին էլ նշանակվել է Օձունի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1948 թվականի օգոստոսին տեղափոխվել է Ալավերդի քաղաք և աշխատել Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, ապա՝ ուսմասվար։ 1952 թվականին աշխատել է ՀԿԿ Ալավերդու շրջանային կոմիտեում որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, միաժամանակ համատեղելով մանկավարժական աշխատանքը քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1955 թվականին նշանակվել է Ալավերդու շրջանի ժողովրդական կրթության բաժնի վարիչ։ 1959 թվականից մինչև 1975 թվականը աշխատել է Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն։ Ս. Սպանդարյանի դպրոցում եղել է պատմության և հասարակագիտության ուսուցիչ։ Չերքեզյանը պարգևատրվել է Գերմանիայի և Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի մեդալներով։ Հետպատերազմյան տարիներին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, «Աշխատանքային արիության համար» և «Աշխատանքի վետերան» մեդալներով։ 1965 թվականին նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում։ 1967 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ 1965)
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի մեդալ
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]