Հարոլդ Գրեգորի Մուր
Հարոլդ Գրեգորի Մուր | |
---|---|
անգլ.՝ Harold Gregory Moore Jr. | |
փետրվարի 13, 1922[1][2] - փետրվարի 10, 2017[3][1] (94 տարեկան) | |
Ծննդավայր | Bardstown, Կենտուկի, ԱՄՆ[1][2] |
Մահվան վայր | Օբերն, Լի շրջան, Ալաբամա, ԱՄՆ[3][1][2] |
Գերեզման | Fort Moore Main Post Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | ԱՄՆ բանակ և United States Cavalry? |
Կոչում | lieutenant general? |
Հրամանատարն էր | 7th Cavalry Regiment? |
Մարտեր/ պատերազմներ | Կորեական պատերազմ, Վիետնամի պատերազմ և Battle of Ia Drang? |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան (1964)[1], ԱՄՆ Ռազմական ակադեմիա (1945)[1] և Naval War College? (1964)[1] |
Պարգևներ |
Հարոլդ Գրեգորի Մուր կրտսեր (անգլ.՝ Harold Gregory Moore Jr., փետրվարի 13, 1922 ֊ փետրվարի 10, 2017), ԱՄՆ բանակի սպա, որն աչքի է ընկել Վիետնամի պատերազմում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարոլդ Մուրը (առավել հայտնի որպես Հել Մուր) ծնվել է Կենտուկի նահանգի Բարդսթաուն քաղաքում։ Ավարտել է Վաշինգտոնի դպրոցներից մեկը, որից հետո 2 տարի սովորել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանում։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության։ 1945 թվականին ավարտել է Վեսթ Փոյնթը։
Մասնակցել է Կորեական պատերազմին, որի ժամանակ վաշտի հրամանատար էր։ Երբ 1965 թվականին վերաձևավորվեց 1-ին հեծելազորային դիվիզիան, փոխգնդապետ Մուրը գլխավորեց դրա կազմում գտնվող գումարտակը (3-րդ դիվիզիայի բրիգիդայի կազմի մեջ գտնվող 7-րդ հեծելազորային գնդի 1-ին վաշտ)։ Մուրի վաշտը աչքի ընկավ Վիետնամի պատերազմի ամենահայտնի մարտերից մեկում՝ Յա Դրանգ հովտի մարտում։ 1965 թվականի նոյեմբերի 14-16-ը նա X-Ray վայրէջքի գոտում պաշտպանական մարտ էր վարում հյուսիսվիետնամական բանակի գերազանցող ուժերի դեմ և լիակատար ոչնչացման եզրին էր, որը սակայն տեղի չունեցավ։ Արդյունքում նա դարձավ 3-րդ բրիգադայի հրամանատարը։ Այս պաշտոնում մի քանի խոշոր գործողություն է իրականացրել, այդ թվում՝ «Մաշեր» գործողությունը։
Վիետնամի պատերազմին մասնակցելու համար Մուրն արժանացել է ԱՄՆ բանակի իր նշանակալիությամբ երկրորդ ռազմական մրցանակի՝ «Խաչ՝ ականավոր ներդրման համար»։ Թոշակի է անցել 1977 թվականին՝ գեներալ-լեյտենանտի կոչումով։
1992 թվականին Մուրը լրագող Ջոզեֆ Հելոուեի հետ գրել է «Մենք զինվորներ էինք․․․ և երիտասարդ» գիրքը, որը նվիրել է Յա Դրանգ հովտում տեղի ունեցած մարտին։ Այս գրքի հիման վրա 2002 թվականին նկարահանվել է «Մենք զինվորներ էինք» գեղարվեստական ֆիլմը, որտեղ Մուրի դերը կատարել է Մել Գիբսոնը։
2009 թվականի հունիսին 87-ամյա Մուրը մասնակցել է Կոլումբուսի (Ջորջիա) հետևազորի ազգային թանգարանի բացմանը։ Թանգարանի ցուցանմուշներից մեկը X-Ray վայրէջքի գոտու տրամանկարն է՝ Յա Դրանգ հովտի մարտի ժամանակ[5][6]։
Հարոլդ Մուրն ունեցել է 5 երեխա[7] և 12 թոռ[8]։ Կինը՝ Ջուլիա Քոմփթոն Մուրը, մահացել է 2004 թվականին[6]։ Նրանց երկու որդիները կադրային սպաներ են, մեկը թոշակի անցած փոխգնդապետ, մյուսը՝ գնդապետ[9]։
Մուրը մահացել է 2017 թվականի փետրվարի 10-ին ծննդյան 95-ամյակից 3 օր առաջ[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Smith H. Hal Moore, Army general memorialized in book and film ‘We Were Soldiers,’ dies at 94 // The Washington Post / S. Buzbee — Washington: Fred Ryan, 2017. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Roberts S. Lt. Gen. Harold Moore, Whose Vietnam Heroism Was Depicted in Film, Dies at 94 // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2017. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 3,0 3,1 http://www.oanow.com/news/local/we-were-soldiers-hero-passes-the-celebrated-life-story-of/article_0717084e-f08a-11e6-9fcb-636a74eceacb.html
- ↑ http://www.nytimes.com/1994/01/10/arts/review-television-returning-to-the-scene-of-a-vietnam-bloodletting.html
- ↑ Williams, Chuck, «Infantry Museum’s '100 Yards' Exhibit Touches Veterans Archived 2009-06-21 at the Wayback Machine.», Columbus Ledger-Enquirer, June 19, 2009.
- ↑ 6,0 6,1 Galloway Joseph L. (1990-10-29)։ «Vietnam story: The word was the Ia Drang would be a walk. The word was wrong»։ U.S. News & World Report։ Վերցված է 2007-04-29
- ↑ «Julia Compton Moore»։ obit (Columbus Ledger-Enquirer)։ ապրիլի 21, 2004։ Վերցված է ապրիլի 29, 2007
- ↑ «Gathering of Eagles biography»։ Gathering of Eagles։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-12-ին։ Վերցված է փետրվարի 10, 2017
- ↑ Moore and Galloway (2008), pp. 220–221
- ↑ Turner Troy (փետրվարի 11, 2017)։ «We Were Soldiers' hero passes; the celebrated life story of a soldier, a leader, a father»։ oanow.com։ Վերցված է փետրվարի 12, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Joe Galloway and Hal Moore discuss We Are Soldiers Still at the Pritzker Military Museum & Library
- Հարոլդ Գրեգորի Մուր Internet Movie Database կայքում
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Փետրվարի 10 մահեր
- 2017 մահեր
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ջորջ Վաշինգտոն համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Բրոնզե աստղի մեդալակիրներ (ԱՄՆ)
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Կորեայի պատերազմի մասնակիցներ
- Վիետնամի պատերազմի մասնակիցներ
- Ամերիկացի գեներալներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ