Հարյուր ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարյուր ձի
տեսակթղթագլան
նկարիչՋուզեպպե Կաստիլիոնե
տարի1728
բարձրություն94,5 սանտիմետր
լայնություն776,2 սանտիմետր
նյութՄետաքս և թանաք
գտնվում էԿայսերական պալատի թանգարան
հավաքածուԿայսերական պալատի թանգարան
https://painting.npm.gov.tw/Painting_Page.aspx?dep=P&PaintingId=3614 կայք
Ծանոթագրություններ
 One Hundred Horses Վիքիպահեստում

«Հարյուր ձի» (չին. ավանդ. 圖成百駿, կառ. 图成百骏, պինյին tú chéng bǎi jùn), հարյուր ձիերի պատկերով 7,76 մետր լայնությամբ հորիզոնական թղթագլանը ստեղծվել է 1728 թվականին պալատական գեղանկարիչ-միսիոներ Ջուզեպպե Կաստիլյոնեի կողմից (Չինաստանում հայտնի է Լան Շինին (郎世宁) անվամբ)։ Ներկայումս այն գտնվում է Թայբեյում, Կայսերական պալատի թանգարանի հավաքածուում, 1723-1725 թվականներին ստեղծված թղթագլանի էսքիզը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսքիզից հատված

18-րդ դարում պալատական գեղանկարիչները Չինաստանում հասել էին նոր մոնումենտալ մասշտաբի աշխատանքների ստեղծման և գեղանկարչության տեխնիկայի հղկվածության[1]։ Այդ գործընթացի գլխավոր դեմքերից մեկը դարձավ Իտալիայից Չինաստան եկած միսիոներ-ճիզվիտ։ Նախկինում հայրենիքում զբաղվելով մոնումենտալ աշխատանքներով՝ վարպետը Չինաստանում նոր ոճ ստեղծեց, որը իր մեջ միավորում էր արևմտյան ռեալիզմի և չինական ավանդական գեղանկարչության առանձնահատկությունները[1]։

Նկարիչը կայսերական արքունիքի պատվերով 1724 թվականին ստեղծեց հարյուր ձիերի պատկերով թղթագլան (այդ մասին արխիվում պահպանվել են գրառումներ)[2], որտեղ ձիերը համարվում էին սիրված թեմատիկաներից մեկը[3]։ Հետագայում ձիերի թեման դարձավ հիմնականներից մեկը Ջուզեպպե Կաստիլյոնեի ստեղծագործություններում, իսկ «Հարյուր ձին» նրա գլխավոր աշխատանքը[4]։ Արվեստագետներ Սեսիլը և Մայքլ Բյորդլեյը գրում են, որ թղթագլանի ստեղծումից առաջ Կաստիլյոնեին առաջարկվեց մի տարբերակ, որտեղ հավանաբար ոգեշնչման աղբյուրը դարձավ Լի Գունլինի «Երամակը արոտավայրում» աշխատանքը, որտեղ պատկերված էին 1200 ձի և ավելի քան 140 մարդ[4]։ Թեմատիկայի մասշտաբը ենթադրում էր եվրոպական մոտեցում պատկերին[1]։ Մի քանի տարի առաջ պատրաստված թղթագլանի էսքիզը ստեղծվել էր եվրոպական ավանդական նախշակաղապարով, չնայած վրձնի օգտագործմանը[1]։ Աշխատանքը ստեղծվել է 1728 թվականին Յունչժեն կայսեր օրոք[2]։ Սակայն մի շարք պատճառներով Յունչժենը այդպես էլ չտեսավ պատրաստի թղթագլանը[5]։ Նոր կայսր Ցյանլունը, 1735 թվականին տեսնելով թղթագլանը այն հայտարարեց գլուխ-գործոց, իսկ Կաստիլյոնեին անվանեց գլխավոր պալատական նկարիչ[5]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ նժույգներ պատկերված են տարբեր դիրքերով, դրանց որոշ մասը խաղաղ հանգստանում են գետի ափին, իսկ մի մասն էլ եռանդուն կերպով ցատկոտում են[2]։ Հորիզոնի գիծը գտնվում է պատկերի ընդհանուր բարձրության երկու երրորդի վրա, որը ստեղծում է նկարի տարածականության լիարժեք և ծավալային ընկալում[2]։ Ծառերը, բուսականությունը և բնապատկերի մյուս տարրերը ստեղծվել են ճիշտ համամասնությամբ, որը նպաստում է տարածականության տպավորության ստեղծմանը։ Կաստիլյոնեի գեղանկարի ոճը տարբերվում է Չինաստանի ավանդական արվեստի տեխնիկայից, մուգ և լուսավոր երանգների շնորհիվ նկարիչը ստեղծում է ծավալային առարկաներ և լուսաստվեր։ Ձիերի տեսքը պատկերվում է գծանշումների և երանգային շերտերի օգնությամբ, սակայն Կաստիլյոնեն գիտակցաբար ձիերի պատկերման առավել հակադիր ստվերագծեր չի օգտագործել, այլ կիրառել է գեղանկարչության երկու տարբեր ավանդույթների տարատեսակ գծեր[2]։

Պատկերում տեղաշարժը ստեղծվել է աջից դեպի ձախ[4]։ Թղթագլանի աջ եզրին պատկերված է հին կեչի։ Ձախ կողմում երեք ձիեր անցել են գետը, իսկ նրանց ետևից շարժվում են մնացած բոլորը։ Առաջընթացը ստեղծվում է տարբեր նախագծերի օգնությամբ, դիտողից տարբեր հեռավորությունների վրա պատկերված են ձիերը տեղաշարժման ընթացքում[6]։

Առավել հեռավոր տեսադաշտը ապահովվել է գրեթե թափանցիկ և լուսավոր երանգներով[6]։ Նորարարական առանձնահատկություններից կարելի է նշել ձիերին քշողի կիսամերկ պատկերը ետին պլանում, նախկինում չինական գեղանկարչության մեջ մերկ մարդկային մարմին չէր պատկերվել, քանի որ այն համարվել էր մարգինալ[6]։ Էսքիզում նկարիչը պատկերել էր երկու մերկ պատկերներ, բայց երկու մշակույթների տարբեր մոտեցումների արդյունքում թողել էր միայն մեկը, որն ավելի քիչ էր աչքի զարնվում[7]։

Եվրոպական նորարարական տարրերի առկայության պայմաններում, թղթագլանը ենթարկվել է չինական ավանդական կանոններին։ Ինչպես գրել է չինացի գեղագիր և նկարիչ Դուն Ցիչանը (1555-1636), «Նկարված պատկերները պետք է նայեն և խոսեն։ Ծաղիկները և մրգերը պետք է ուղղված լինեն քամուն և թրջվեն ցողով։ Թռչունները պետք է ծլվլան, կենդանիները վազեն։ Նկարի ընդհանուր տրամադրությունը պետք է բարձր լինի իրական երևույթներից։ Հոսքերի ակունքները պետք է հստակ լինեն։ Այսպիսի որակների դեպքում, եթե նույնիսկ նկարիչը ճանաչված չէ նրա աշխատանքը կգնահատվի որպես մեծ վարպետի ստեղծագործություն»[7]։ Թղթագլանում առկա են նաև նկարով չլրացված հատվածներ, որոնք բնորոշ են չինական գեղանկարչությանը[7]։ Ծառերը նկարում պատկերված են չինական ոճով, բայց ստվերների կիրառմամբ[4]։ Չինական կանոնների համաձայն, ծառերը պատկերված են արմատներով, վերամբարձ և կորացված բներով, կեղևը պատված է թեփուկներով[8]։ Աշխատանքի համար ընտրված ծառերը բուդդայական խորհրդանիշեր են։ Կաղնին տղամարդկային ուժի խորհրդանիշ է, ուռենին, հնազանդության, սոճին երկարակեցության և դիմացկունության, թխկին (և նրա տերևները), առատության, սոֆորան, անմահների հետ հանդիպման, պտղաբերության և հաջողության[8]։ Առաջին պլանում ծառերի արմատների վրա տեսանելի են սնկերը, որոնք համարվում են չինական ավանդական գեղանկարչության ոճերից են և համարվում են սրբազան[9]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cécile Beurdeley, Michel Beurdeley. Giuseppe Castiglione: a Jesuit painter at the court of the Chinese emperors. - C.E. Tuttle Co., 1971. - 204 p. - ISBN 0804809879. - ISBN 9780804809870.
  • Marco Musillo. The Shining Inheritance: Italian Painters at the Qing Court, 1699–1812. - Getty Publications, 2016. - 184 p. - ISBN 1606064746. - ISBN 9781606064740.
  • Сураева Н. Г. Джузеппе Кастильоне и его картина «Сто лошадей» // Известия РГПУ им. А. И. Герцена. - 2010. - № 126. - С. 269-276.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «清 郎世寧 百駿圖白描稿 卷 One Hundred Horses». The Metropolitan Museum of Art.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Conceiving and Completing «One Hundred Horses»». National Palace Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Musillo, 2016, էջ 89
  4. 4,0 4,1 4,2 4,3 Сураева, 2010, էջ 270
  5. 5,0 5,1 Сураева, 2010, էջ 275
  6. 6,0 6,1 6,2 Сураева, 2010, էջ 271
  7. 7,0 7,1 7,2 Сураева, 2010, էջ 272
  8. 8,0 8,1 Сураева, 2010, էջ 273
  9. Сураева, 2010, էջ 274