Կայսերական պալատի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կայսերական պալատի թանգարան
NationalPalace MuseumFrontView.jpg
Տեսակազգային թանգարան և թանգարան
ԵրկիրFlag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն
ՏեղագրությունՇիլին և Taibao?
Կազմված էSouthern Branch of the National Palace Museum?
Հիմնադրված էհոկտեմբերի 10, 1925
Այցելուներ5 402 325, 5 301 860[1], 6 142 892[2] և 5 427 784
Կոորդինատներ: 25°6′7″ հս․ լ. 121°32′55″ ավ. ե. / 25.10194° հս․. լ. 121.54861° ավ. ե. / 25.10194; 121.54861
Կայքnpm.gov.tw

Կայսերական պալատի թանգարան (չին.՝ 國立故宮博物院, անգլ.՝ National Palace Museum), գեղարվեստական-պատմական թանգարան Չինաստանի Հանրապետությունում` մայրաքաղաք Թայբեյում: Այցելուների քանակով 2015 թվականին աշխարհում զբաղեցրել է 6-րդ տեղը: Գրականության մեջ հաճախ հիշատակվում է Գուգուն (անգլ.՝ Gugong) անունով, սակայն այդ անվանումը ընդունված է կիրառել նաև Պեկինի համանուն թանգարանի համար:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական պալատի թանգարանը Թայբեյում խոշորագույն գանձարան է, ուր պահվում են չինական մշակույթի ու պատմության հազվագյուտ իրեր: Դրանք ներկայացնում են քաղաքակրթության զարգացումը Չինաստանում` սկսած նեոլիթի դարաշրջանից մինչև կայսերական Ցին դինաստիայի դարաշրջանը: 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով հավաքածուն ներառում է 697 490 ցուցանմուշ, որոնցից շատերը նախկինում գտնվել են Ցյանլուն կայսեր հավաքածուում: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են դրանց լավագույն օրինակները միայն, քանի որ հավաքածուն ամբողջությամբ չի կարող ցուցադրվել: Հավաքածուի մնացած, ավելի մեծ մասը` կտավներ, գրաֆիկական գործեր, նեֆրիտից, բրոնզից, հախճապակուց գործեր, պարբերաբար փոխվում են պահոցներում:

Կայսերական պալատի թանգարանի տնօրենը` Չժոու Կունցին (չին.՝ 周功鑫, Թայվանի կառավարության անդամ է և անմիջականորեն ենթարկվում է երկրի վարչապետին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1925 թվականի հոկտեմբերի 10-ին Պեկինում` Արգելված քաղաքի տարածքում: 1848 թվականի փետրվարին Չինաստանում քաղաքացիական կռվի հետևանքով հավաքածուի զգալի մասը տեղափոխվել է Թայվան: Ընդհանուր առմամբ ծովով տեղափոխվել է մոտ 2 972 արկղ ցուցանմուշ, որոնք արվեստի առավել արժեքավոր գործեր են ներկայացրել: Թայվան հասնելուց հետո որոշ ժամանակ ցուցանմուշներով արկղերը պահվել են երկաթուղային պահեստարաններում, այնուհետև` շաքարի գործարանում: Հետագայում հավաքածուն պահվել է Թայվանի տարբեր թանգարաններում և պետական գրադարանում, մինչև որ 1964 թ. մարտից 1965 թ. ապրիլը կառուցվել է թանգարանային առանձին համալիր: Նոր թանգարանի բացումը Թայբեյում տեղի է ունեցել 1965 թ. նոյեմբերի 12-ին:

2014 թվականին թանգարան են այցելել 5 402 325 մարդ, 2015 թվականին` 5 291 797 մարդ, իսկ 2016 թվականին` 6 142 892 մարդ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]