Հատուկ կառավարման կոմիտե (ԼՂԻՄ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԱՏՈՒԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ (ՀԿԿ), ԼՂԻՄ Ժամանակավոր կառավարման մարմին։ Ստեղծվել է 1989 թվականի հունվարի 12-ին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության հրամանագրով։ ՀԿԿ-ի նախագահ է նշանակվել Ա. Ի. վոլսկին, անդամներ՝ Մ. Միշինը, Վ. Սիդորովը, Մ. Կուպրևը, Վ. Պլիսովը, ՍԱ. Բաբայանը, Վ. Թովմասյանը, Վ. Ջաֆաավը։ ՀԿԿ-ի կազմավորումով դադարեցվել են ԼՂԻՄ-ի 20-րդ գումարման ժողովրդական պատգամավորների լիազորությունները։ Կոմիտեն ենթարկվել է ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին, օժտված էր ինքնավար մարզի ժողովըրդական պատգամավորների խորհրդի և նոո գործադիր կոմիտեի լիազորություններով։ ՀԿԿ-ին իրավունք էր տրվել դադարեցնել ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների շրջանային, քաղաքային, գյուղական, ավանային խորհրադների, նրանց գործադիր և կարգադիր մարմինների լիազորությունները, ինչպես նաև նշանակել հիշյալ տեղական խոշհոալների ընտրություններ և կազմակերպել դրանց անցկացումը։ Հունվարի 13-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում «Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ում կառավարման նոր ձև մտցնելու հետ կապված միջոցառումների մասին», ոավ ԽՍՀՄ պետպլանին և ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ԽՍՀՄ պետական բյուջեի մեջ, սկսած 1989 թվականից, հատուկ տողով նախատեսել՝ ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն ցուցանիշները։

Մարտի վերջին ՀԿԿ, ցրելով մարզգործկոմի մի շարք բաժիններ, ստեղծել է բնակարանային և կոմունալ տնտեսությունների, բնակչության կենցաղային սպասարկման, բնության պահպանության և այլ միավորումներ։ Հատկացված միջոցներն ու նյութատեխնիկական հնարավորությունները տնօրինել է Ադրբեջանական ԽՍՀ, միաժամանակ մարզի ադրբեջանական բնակավայրերում ձեռնարկվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ ԼՂԻՄ-ի կուսակցական կազմակերպությունների ղեկավարները ԼՂԻՄ-ից ընտրված ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորները նամակով դիմել են Մ. Գորբաչովքւն և Հայաստանի ղեկավարությանը՝ ՀԿԿ-ի ոչ հայանպաստ գործունեության մասին։ 1989 թվականի օգոստոսի 16-ին գամարվել է ԼՂԻՄ-ի հայության լիազու ներկայացուցիչների առաջին համագումարը, ում ապօրինաբար վերացված կուսակցության մարզկոմի ու մարզխորհրդի փոխարեն ընտրել է Ազգային խորհուրդ։ ԼՂԻՄ-ի իրավական վարչական մարմինների նրա սահմանադրական իրավունքների վերականգնման համար Մոսկվայում հացադուլ են հայտարարել Զ. Բաչայանը, Վ. Համբադումյանը, Ս. Սարգսյանը, Վ. Գրիգորյանը, Ս. Բաբայանը (տես «Մոսկովյան հացադուլ»)։ Նույն խնդրով հացադուլավուներին հետևել են ուրիշները Երևանում, Ստեփանակերտում և այլուր։

1990 թվականի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ԳԽ նստաշրջանում քննարկելով ԼՂԻՄ-ի հարցը՝ ոչ նպատակահարմար են համարել ՀԿԿ-ի հետագա գործունեությունը, և այն լուծարել են։ Փոխարենը ստեղծվել է Հանրապետական կազմակերպական կոմիտեն (տես Կազմկոմիտե հանրապետական)։ «ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲ» («ՀՆԽ»), կամավորական ջոկատ։ Կազմավորվելէ 1989 թվականին, Երևանում՝ ԽՍՀՄ ԶՈՒ-ի հետախուզական գլխավոր վարչության հատուկ նշանակության բրիգադներում ծառայություն անցած հետախույզներից (դիվերսանտներից)։ «ՀՆԽ» կազմի մեջ էին Դիլիջանի «Վահրամ Պահլավունի» (որպես ճակատային գծի անցումն ապահովող ստորաբաժանում),Համզաչիմանի, Սեքարի ջոկատները, «Հայ արիներ», Մոնթե Մելքոնյանի խմբերը։ 1992 թվականի հոկտեմբերին ինքնալուծարվել է։ 1989-1992 թվականներին «ՀՆԽ» մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս-Այրում, Կոթի, Ոսկևան, Ոսկեպար), Իջևանի (Կիրանց, Ջողասի ջրամբար, Սարիզյոպ, Վազաշեն), Շամշադինի (Պառավաքար, Զինարի, Այգեձու), ճամբարակի (Արտանիշ, Վահան, Արծվաշենի ամառանոց), Գուրիսի (Տեղ, Կոռնիձու) և ԼՂՀ Հադրութի (Տող, Սարինշեն, Ծամձու), Ասկերանի (Նախիջևանիկ, Շոշ, Խոջալու), Քելբաջարի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 13 անգամ հետախուզական առաջադրանքներ է կատարել հակառակուղի խուը թիկունքում։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Վարդանովը (ընդհանուր հրամանատար), Լ. Մաթևոսյանը, հետախուզության պետ՝ Ա. Բագոստյանր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։