Jump to content

Բերքաբերի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջողասի ջրամբարից)
Բերքաբերի ջրամբար

Ջողասի ջրամբարը 2009 թվականին
41°03′47″ հս․. լ. 45°07′57″ ավ. ե.HGЯO
Վարչատարածքային բաժանում Տավուշի մարզ
Ամենաբարձր կետը 650 մ
Ամբարտակի բարձրությունը 64 մ
Բերքաբերի ջրամբար (Հայաստան)##
Բերքաբերի ջրամբար (Հայաստան)

Բերքաբերի ջրամբար, Ջողազի ջրամբար, Ջողասի ջրամբար, արհեստական լիճ Հայաստանի Տավուշի մարզում՝ Ջողազ գետի միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2,14 կմ² է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ³, օգտակարը՝ 43 միլիոն մ³։ Պատվարը հողային է, երկարությունը՝ 1275 մ, բարձրությունը՝ 64 մ։ Ջրամբարից ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջևանի մայր ջրանցքները։ Ոռոգել է մոտ 10 000 հա հողատարածք (Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածը)։ Շահագործումը ժամանակավորապես դադարեցված է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 23 — 150 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերքաբերի ջրամբար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։