Jump to content

Հասնել երկնքին (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասնել երկնքին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԳարրի Բարդին
ՍցենարիստԳարրի Բարդին
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1975

Հասնել երկնքին (ռուս.՝ Достать до неба), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որի ռեժիսորն է Գարրի Բարդինը։ Մուլտֆիլմը նկարահանվել է 1975 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Ժենյան երեկոյան նստել էր պատուհանի մոտ և նայում էր աստղազարդ երկնքին։ Հանկարծ մի աստղ է ընկնում։ Տղան պատուհանից դուրս է գալիս բակ և Շարիկ անունով շնիկի հետ գնում է աստղը որոնելու։ Գտնելով ընկած աստղիկը` Ժենյան թաքցնում է այն ջրատար խողովակի մեջ։

Հաջորդ օրը գտածոն, որը քիչ էր մնում աղբի հետ հավաքեր դռնապանուհին, տղան ցույց է տալիս իր ընկերներ Միշկային և Ալյոնկային։ Երեխաները որոշում են աստղը երկինք վերադարձնել և օգնություն են խնդրում մեծերից, բայց բոլորը կամ ձեռքն էին թափ տալիս, կամ էլ չէին կարողանում հասնել երկնքին։ Եվ միայն հրթիռով տիեզերագնացի օգնությամբ հնարավոր է լինում աստղն իր տեղը վերադարձնել։

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Գարրի Բարդին
  • Բեմադրող նկարիչներ` Սվետլանա Գվինիաշվիլա, Սոֆյա Միտրոֆոնովա
  • Կոմպոզիտոր` Ալեքսեյ Ռիբինկով
  • Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Մոնտաժող` Մարգարիտա Միխեևա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Օլգա Օռլովա, Օլեգ Կոմարով, Վիկտոր Շևկով, Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ոսկանյանց, Տատյանա Ֆադեևա, Վալենտին Կուշներյով
  • Դերերը հնչյունավորել են`
    • Անյուտա Ռիբինկովա,
    • Կիրիլլ Խարիտոնով,
    • Պետյա Դեգտյարյով
    • Ֆելիքս Յավորսկի` Ժենյայի հայրը (լուսագրերում նշված չէ)
    • Եվգենի Լեոնով` բարձրահասակ անցորդ (լուսագրերում նշված չէ)
  • Ռեժիսորի օգնական` Լիդիա Կովալևսկայա
  • Օպերատորի օգնական` Լ. Կրուտովսկայա
  • Նկարիչ` Աննա Ատամանովա
  • Խմբագիր` Տատյանա Պապորովա
  • Մուլտֆիլմի տնօրեն` Լյուբով Բուտիրինա

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գարրի Բարդինը գրել է «Հասնել երկնքին» մուլտֆիլմի սցենարը և բերել է «Սոյուզմուլտֆիլմ»։ Ստուդիայի տնօրենը, կարդալով այն, ասել է հեղինակին «Դուք ռեժիսոր եք, Դուք և բեմադրեք»։ Այսպես է սկսվել Բարդինի կեսագրությունը մուլտիպլիկացիայում[1]։
  • Երբ Գարրի Բարդինն ավարտել է իր առաջին մուլտֆիլմը, նա պետք է ցուցադրեր այն Գեղարվեստական խորհրդին։ Դիտումից հետո առաջինը խոսքի իրավունք է վերցրել Իվան Իվանով-Վանոն. «Ես լսել եմ, որ մի Բարդին կա, որը փողոցից եկել ու ինչ-որ բան է փորձում անել։ Իսկ այսօր ես տեսա ուժեղ ռեսժիսորական աշխատանք և շնորհավորում եմ ստուդիային այս ձեռքբերման համար»։ Այդպիսի ելույթից հետո քննարկումն ավարտվել է, այլևս ոչ ոք ոչինչ չի ասել[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Наталья Василькова. Гарри Бардин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  2. Бардин Гарри И вот наступило потом…. — М.: Центр книги Рудомино, 2013. — 208 с. — 2000 экз. — ISBN 978-5-905626-97-5 Глава «Первые шаги», стр. 77-78

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]