Jump to content

Հասանբոյ Դուսմաթով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասանբոյ Դուսմաթով
Լուսանկար
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 24, 1993(1993-06-24) (31 տարեկան)
ԾննդավայրԱնդիժան, Ուզբեկստան

Հասանբոյ Մարֆուժոն ուգլի Դուսմաթով (ուզբ.՝ Дўсматов Хасанбой Марфжон ўғли, հունիսի 24, 1993(1993-06-24), Անդիժան, Ուզբեկստան), ուզբեկ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, որը հանդես է գալիս առաջին ամենաթեթև քաշային կարգում (49 կգ): Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2016, 2024 թվական), աշխարհի չեմպիոն (2023 թվական), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2017 թվական), Ասիական խաղերի չեմպիոն (2022 թվական), ասիական խաղերի արծաթե մեդալակիր (2018 թվական), ասիական եռակի չեմպիոն (2015, 2017, 2022 թվականներ), ունիվերսիադայի հաղթող (2013 թվական) սիրողականների մեջ։ 2016 թվականի Վալ Բարկերի գավաթի հաղթող[1]։ 2013-2014 թվականներին եղել է Ուկրաինայի կիսապրոֆեսիոնալ բռնցքամարտի «Ուկրաինական ատամաններ» թիմի անդամ։ Պրոֆեսիոնալներից նա WBA International-ի գործող չեմպիոնն է 1-ին ամենաթեթև քաշային կարգում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասանբոյ Դուսմաթով

Հասանբոյ Դուսմաթովը ծնվել է 1993 թվականի հունիսի 24-ին Անդիջանի շրջանում։

Մշտապես բնակվում է Անդիջանում։ Մարզիչը Զիյադդինբեկ Տոյգոնբաևն է։

Սիրողական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մեծ հաջողությանը նա հասել է 2009 թվականին՝ Ղազախստանում Ղազախստանի Հանրապետության չեմպիոն Ֆ. Շոնազարովի հիշատակին նվիրված Միջազգային մրցաշարում գրավելով առաջին տեղը։ 2011 թվականին նա հաղթել է մինչև 49 կգ քաշայինների ազգային երիտասարդական առաջնությունում։

2013 թվականին Ալմաթիում (Ղազախստան) AIBA-ի աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է 9-րդ տեղը։ 2014 թվականին «Ուկրաինական ատամանների» կազմում քառորդ եզրափակիչում հաղթել է ռուս Դավիթ Հայրապետյանին։ Նույն թվականին նա զբաղեցրել է երկրորդ տեղը Ուզբեկստանի ազգային առաջնությունում, իսկ յոթերորդը՝ Ինչոնում կայացած Ասիական խաղերում։ 2015 թվականին նա 7 մենամարտ է անցկացրել World Series Boxing-ի շրջանակներում՝ հաղթելով բոլոր յոթ մենամարտերում։

AIBA-ի վարկանիշային աղյուսակում 2016 թվականի փետրվարի 17-ի դրությամբ զբաղեցրել է 11-րդ տեղը[2]։

Սիրողական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուսմաթովը Ուզբեկստանի հուշահամալիրում, 2017
  • 2009 — Ղազախստանի Հանրապետության չեմպիոն Ֆ.Շոնազարովի հիշատակին նվիրված միջազգային մրցաշար (Ուրալսկ, Ղազախստան)՝ 1-ին տեղ
  • 2011 — Ուզբեկստանի երիտասարդական առաջնություն՝ 1-ին տեղ
  • 2012 — 46-րդ միջազգային կարգի «Ա» մրցաշար՝ ի հիշատակ Մակար Մազայի (Մարիուպոլ, Ուկրաինա)՝ 1-ին տեղ
  • 2012 — IV Mիջազգային մրցաշար՝ ի հիշատակ Չեչնիայի Հանրապետության Նախագահ Ա. Խ. Կադիրովի (Ռուսաստան)՝ 1-ին տեղ
  • 2012 — Ուզբեկստանի առաջնություն՝ 1-ին տեղ
  • 2013 — Ուզբեկստանի ազգային գավաթ՝ 1-ին տեղ
  • 2013 — Ամառային Ունիվերսիադա (Կազան, Ռուսաստան)՝ 1-ին տեղ
  • 2013 — Ուզբեկստանի առաջնություն՝ 1-ին տեղ
  • 2013 — Չորս ազգերի մրցաշար (Աստանա, Ղազախստան)՝ 1-ին տեղ
  • 2013 — Նիկոլայ Մանգերի հիշատակին նվիրված միջազգային մրցաշար (Խերսոն, Ուկրաինա)՝ 1-ին տեղ
  • 2014 — VI միջազգային մրցաշար՝ ի հիշատակ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ա.Խ. Կադիրովի (Ռուսաստան) - 1-ին տեղ
  • 2014 — Սիդնի Ջեքսոնի միջազգային հուշամրցաշար (Տաշքենդ, Ուզբեկստան) - 1-ին տեղ
  • 2015 — Chemistry Cup (Հալլե, Գերմանիա)՝ 1-ին տեղ
  • 2015 — Բռնցքամարտի Ասիայի առաջնություն (Բանգկոկ, Թաիլանդ)՝ 1-ին տեղ
  • 2016 — Ամառային Օլիմպիական խաղեր (Ռիո դա Ժանեյրո, Բրազիլիա) - 1-ին տեղ
  • 2017 — Բռնցքամարտի Ասիայի առաջնություն (Տաշքենդ, Ուզբեկստան) - 1-ին տեղ
  • 2023 — Բռնցքամարտի Ասիայի առաջնություն (Տաշքենդ, Ուզբեկստան) - 1-ին տեղ[3]

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 16-ին սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան[4].

Պրոֆեսիոնալ մարտերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
5 մարտ, 5 հաղթանակ (5 նոկաուտ)
Մարտ
Ռեկորդ
Մարտի ամսաթիվ
Մրցակից
Մարտի անցկացման վայրը
Փուլեր, ժամանակ
Հավելյալ
5 5-0 2022 թվականի մայիսի 21 Մեքսիկա Մոյզես Կարո Գուտիերես (10-0-2) Մեքսիկա Centro de Convenciones CEART, Մեքսիկալի, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա
TKO 3 (8), 0:30
4 4-0 2021 թվականի դեկտեմբերի 3 Մեքսիկա} Հոսե Անտոնիո Ռիվաս(18-12-4) Ուզբեկստան Renaissance Hotels, Տաշքենդ, Ուզբեկստան RTD 4 (10), 3:00 Մենամարտը դադարեցնելուց հետո հաշիվը՝ 40-35 (երեք անգամ):
3 3-0 2021 թվականի ապրիլի 3 Տանզանիա Մուհսին Կիզոտա (11-2) Ուզբեկստան Հումո Արենա Տաշքենդ, Ուզբեկստան TKO 2 (10), 2:02 Նվաճել է WBA միջազգային թեթև քաշային կարգում թափուր տիտղոսը:
2 2-0 2020 թվականի դեկտեմբերի 24 Ուզբեկստան Մուհսին Կիզոտա (դեբյուտ) Ռուսաստան ՈՒՍՀ «Խորհրդային Թևեր», Մոսկվա, Ռուսաստան TKO 1 (6), 2:55
1 1-0 2019 թվականի նոյեմբերի 16 Մեքսիկա Մուհսին Կիզոտա(9-7) Մեքսիկա Plaza De Toros, Սան Միգել դե Ալյենդե, Գուանախուատո (նահանգ), Մեքսիկա
TKO 2 (6), 1:58
Պրոֆեսիոնալ դեբյուտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Uzbekistan's new Olympic Light Flyweight Champion Hasanboy Dusmatov wins the Val Barker Trophy for the outstanding male boxer of Rio 2016». Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «AIBA rankings» (PDF) (անգլերեն). AIBA. 2016-02-17. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016-09-21-ին. Վերցված է 2016-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  3. «Хасанбой Дусматов завоевал «золото» ЧМ по боксу в Ташкенте». Newshub.uz. Արխիվացված է օրիգինալից 2023-05-13-ին. Վերցված է 2023-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Монако-2019: в шоу Херна выступят Беспутин, Кузьмин, Фьюри и «атаман»-дебютант» (ռուսերեն). vRINGe.com. 2019-10-18. Արխիվացված է օրիգինալից 2019-10-18-ին. Վերցված է 2019-10-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասանբոյ Դուսմաթով» հոդվածին։