Հաշիմյան համալսարան
Հաշիմյան համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1995 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Zarqa? |
Կայք | est3lamlive.com |
![]() ![]() Հաշիմյան համալսարան, Հորդանան | |
![]() |
Հաշիմյան համալսարան (արաբ․՝ الجامعة الهاشمية), հաճախ կրճատ HU, Հորդանանի պետական համալսարաններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1995 թվականին։ Համալսարանը գտնվում է Զարքա քաղաքի մերձակայքում։ Ինչ վերաբերում է ուսումնական համակարգերին, ապա կիրառվում է վարկային ժամային համակարգը։ Յուրաքանչյուր քոլեջ ունի իր վարկային ժամերի թվաքանակը։ Այն Հորդանանի առաջին համալսարանն է, որը կիրառում է երկու-ամառային-կիսամյակ համակարգը[1]։ Հաշիմյան համալսարանը առաջարկում է մի շարք տարբեր վարպետության ծրագրեր։ Այն նաև առաջարկում է միջազգային ընդունելության ծրագիր, որը թույլ է տալիս ոչ հորդանանցի ուսանողներին ընդունվել համալսարան։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշիմյան համալսարանը գտնվում է Զարքա քաղաքում, երկու միջազգային մայրուղիներին զուգահեռ կողմում։ Համալսարանի արևմտյան դարպասը, որը գլխավոր դարպասն է, բացվում է դեպի միջազգային ավտոմայրուղին, որն Ամմանը կապում է Մաֆրակի և Իրբիդի հետ, իսկ այնտեղից էլ՝ դեպի Սիրիա։ Հարավային դարպասը բացվում է դեպի Ազզարքա, իսկ այնտեղից` դեպի Իրաք և Սաուդյան Արաբիա տանող մայրուղին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշիմյան համալսարանի ստեղծման մասին Թագավորական հրամանագիրը տրվել է 1991 թվականի հունիսի 19-ին։ Համալսարանում ուսուցումը սկսվել է 1995 թվականի սեպտեմբերի 16-ին։ Համալսարանի տեղակայման ընդհանուր տարածքը 8519 ակր է[3]։ Համալսարանը վերականգնվող էներգիայի և բարձրագույն կրթության ասպարեզում իր նվաճումների համար ստացել է առաջին կարգի անկախության աստիճան[4]։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը բաղկացած է 19 քոլեջներից (ֆակուլտետներից) և ինստիտուտներից։ Այն ունի 52 մասնագիտություն բակալավրի աստիճանում և 35 մասնագիտություն ասպիրանտուրայում (մի շարք մասնագիտական դիպլոմային ծրագրերից բացի, դոկտորի, մագիստրատուրայի, բարձրագույն դիպլոմավորի աստիճաններ)։
Բժշկական ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշիմյան համալսարանի բժշկական ֆակուլտետի ստեղծման մասին հրամանագիրը տրվել է 2005/2006 ուսումնական տարում։ Ֆակուլտետն ուսանողների առաջին հոսքն ընդունեց 2006/2007 ուսումնական տարում։ Համագործակցության արձանագրություն է ստորագրվել առողջապահության նախարարության և Թագավորական բժշկական ծառայությունների հետ։ Համաձայնագիրը ներառում է մի շարք պայմաններ, որոնք նպաստում են բժշկության բնագավառում գիտելիքների օժանդակմանը և աջակցմանը, ինչպես նաև գիտական և գործնական փորձի փոխանակմանը։ Ֆակուլտետի մշտական խորհուրդն ստեղծվել է ստանդարտների կիրառման և բժշկության բակալավրի աստիճան շնորհող ուղեցույցների իրականացման համար։ Խորհուրդը կատարելագործեց ուսումնական պլանը և այս աստիճանի շնորհման ընթացքի նկարագրությունը։ Քոլեջը 257 վարկային ժամերը լրացնելուց հետո շնորհում է բժշկության դոկտորի աստիճան։ Ծրագիրը փոփոխվել է 2011 թվականին սկզբին՝ ավելի շատ ուշադրություն դարձնելով գործնական տարրերի վրա։ Ֆակուլտետը պաշտոնապես բացվեց 2010թվականին բացման հանդիսավոր արարողությամբ, որին իր վսեմությամբ ներկա էր թագավոր Աբդուլլահ II-ը։ Ֆակուլտետը ներառված է բժշկական դպրոցների համաշխարհային տեղեկատուի մեջ[5]։
Ճարտարագիտության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարագիտության ֆակուլտետը ստեղծվել է 1998 թվականին օգոստոսին։ Ֆակուլտետը բակալավրի և ասպիրանտուրայի աստիճաններով ութ ծրագրեր ունի։ Բակալավրի աստիճաններ կան ճարտարապետության, քաղաքացիական շինարարության, էներգետիկայի, արդյունաբերական, կենսաբժշկության, մեխանիկական, համակարգչային և մեխաթրոնիկ (մեխանիկան և էլեկտրոնիկան միավորող) ճարտարագիտության բնագավառներում։ Ֆակուլտետի կողմից առաջարկվում են մագիստրոսական ծրագրեր մեխանիկական և քաղաքաշինական ճարտարագիտության, էներգետիկայի, սպասարկման կառավարման և տեխնոլոգիաների փորձարկման բնագավառներում[6]։ 2018թվականին օգոստոսի 28-ին ֆակուլտետը լրացրեց Ճարտարագիտության և տեխնոլոգիաների հավատարմագրման խորհրդի չափանիշները (ABET)[7]:
Գիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտության ֆակուլտետը 1995/1996 թվականներին ի սկզբանե ստեղծվել է որպես գիտության և արվեստի միացյալ ֆակուլտետի մի մաս։ 1998/1999 թվականին երկրաբանության բաժինը բաժանվեց ֆակուլտետից և 2001/2002 թվականներին դարձավ բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի ֆակուլտետի մաս։ Այն ունի չորս ֆակուլտետներ, որոնք են՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա և կենսատեխնոլոգիա։
Արվեստների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստի ֆակուլտետը ակտիվ գործունեություն է ծավալում համալսարանի հիմնադրման օրվանից՝ 1995 թվականից։ Ֆակուլտետն առաջարկում է չորս հիմնական դասընթացներ.
- Արաբերեն լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու և գրականություն
- Գրականություն և մշակութային հետազոտություններ
- Հումանիտար և հասարակական գիտություններ, հարակից հումանիտար գիտություններ
- Միջազգային հարաբերություններ և ռազմավարական հետազոտություններ։
Ֆակուլտետը մագիստրոսի աստիճան է նախատեսում արաբական գրականության, արաբական լեզվաբանության, անգլերեն լեզվի և գրականության, խաղաղության ուսումնասիրության և հակամարտությունների կառավարման բնագավառներում։ Վերջերս, թարմացված PhD ծրագիրը պաշտոնապես ընդունվեց արաբերեն լեզվի և գրականության մեջ[8][9]։
Տնտեսագիտական և վարչական գիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականի սեպտեմբերին հիմնադրվելուց ի վեր տնտեսագիտության և վարչական գիտությունների ֆակուլտետն ունի տարբեր մասնագիտացված ծրագրեր, որոնք ուղղված են ֆակուլտետի կրթական նպատակներին հասնելու համար։ Այս գլխավոր հետաքրքրությունների ներքո, ֆակուլտետն առաջարկում է հետևյալ մասնագիտությունները` բանկային գործ և ֆինանսական գիտություններ, հաշվապահություն, բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, ֆինանսական տնտեսագիտություն, վարչական տեղեկատվական համակարգեր, ապահովագրական և ռիսկերի կառավարում, հյուրանոցային կառավարում, հաշվապահություն առևտրային իրավունք։ Ֆակուլտետը նաեւ տրամադրում է հետևյալ մագիստրոսական ծրագրերը՝ հաշվապահական հաշվառում եւ ֆինանսավորում, բիզնեսի կառավարում, արտադրություն գործառնություններ, Ֆինանսավորում և ներդրում, բիզնեսի կառավարում (Տեխասի համալսարանի/Արլինգթոն հետ փոխադարձ ծրագիր)։ Բակալավրիատի դասընթացների ընդլայնումը դրականորեն է ազդում ընդգրկված ուսանողների թվի վրա։ Վիճակագրական տվյալներով, 2007/2008 թվականների ընթացքում ֆակուլտետ է ընդունվել 3880 հոգի, համեմատած 1995/1996 թվականներին ընդունված 123 ընդունվածների հետ։ Ներկայումս մագիստրատուրայում կա 174, բակալավրիատում՝ 3706 ուսանող[10]։
Առողջության պահպանման ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առողջության պահպանման ֆակուլտետը հիմնադրվել է 1998 թվականին (2/1/98) հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։ Ուսանողների առաջին ընդունելութունը կատարվել է 2000 թվականին այս բժշկական ոլորտի կարևորության համապարփակ ուսումնասիրությունից հետո։ Ֆակուլտետը բակալավրի աստիճան է տրամադրում հետևյալ ծրագրերում.
- Կլինիկական սնուցում և դիետիկա
- Ֆիզիկական և մասնագիտական թերապիա
- Բժշկական պատկերների տտացում
- Բժշկական լաբորատորիայի գիտություններ
Այն նաև տրամադրում է բժշկական լաբորատորիայի գիտական աստիճան[11].
Բուժքույրական ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն հիմնադրվել է 1999 թվականին` Հորդանանի առողջապահության ոլորտում առաջընթացի ապահովման համար։ Ընդ որում, ֆակուլտետն առաջարկում է մեկ բակալավրիատ՝ բուժքույրական, և մագիստրատուրայի 2 բաժին` քաղցկեղով հիվանդների խնամք և մեծահասակների առողջության պահպանում[12]։
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտային գիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտային գիտությունների ֆակուլտետը հիմնադրվել է 1998 թվականին։ Ֆակուլտետը կյանքի կոչվեց տեղական համայնքի աճող կարիքները բավարարելու և անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար։ Այնուամենայնիվ, 1999/2000 ուոումնական տարում ֆակուլտետն ընդունեց իր առաջին ուսանողներին։ Ֆակուլտետը տրամադրում է բակալավրի և մագիստրոսի աստիճաններ հետևյալ մասնագիտութուններով՝
- Ֆիզիկական կրթություն և սպորտային գիտություններ
- Մարզչական և սպորտաիին կառավարում[13]։
Կրթական գիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթական գիտությունների ֆակուլտետը Հաշիմյան համալսարանի սիրտն ու հոգին է։ Ֆակուլտետը ավարտական կուրսի ուսանողներին և շրջանավարտներին առաջարկում է խիստ և առաջադեմ կրթություն կրթական, մանկավարժական գիտությունների և խորհրդատվական հոգեբանության բնագավառներում և ուսումնական բազմաթիվ ոլորտներում ուսանողներին մաննագիտանալու մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այն հիանալի վայր է ուսուցման հետազոտական գործունեության համար, որտեղ անձին որպես ամբողջություն են դաստիարակում և բացում են դռները այն կարիերիստների համար, որոնք փոփոխութուն են իրականացնում։ Ֆակուլտետը հիմնադրվել է 1995/1996 թվականին և բակալավրի և մագիստրատուրայի ատտիճաններ է տրամադրում հետևյալ ծրագրերով
- Կրթական հոգեբանություն/Ուսանողական հոգեբանություն
- Արվեստի դասակարգման ուսուցում
- Կրթական հիմնադրամներ և վարչակազմ
- Դասավանդում և ուսումնական ծրագիր[14]։
Արքայազն Հուսեյն Բին Աբդուլլա II-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշիման համալսարանի արքայազն Հուսեյն Բին Աբդուլլա II-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետը հիմնադրվել է 2001/2002 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական զարգացման, այս ոլորտում ժամանակին համընթաց և արագ փոփոխությունների տեմպերի պահպանման, տարածաշրջանային և միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների աճող պահանջարկին ի պատասխան։
Ֆակուլտետը բակալավրի աստիճան է տրամադրում հետևյալ ծրագրերում.
- Համակարգչային գիտություն և ծրագրեր
- Համակարգչային տեղեկատվական համակարգեր
- Ծրագրային ապահովման ճարտարագիտություն
- Բիզնեսի կառավարման տեխնոլոգիա
- Այն նաև տրամադրում է մագիստրատուրա՝ տեղեկատվության և ստեղծագործական համակարգերի և ծրագրավորման ճարտարագիտության մեջ[15]։
Թագուհի Ռանիայի մանկության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետը հիմնադրվել է 2002 թվականին, որպես առաջին ֆակուլտետ նվիրված Հորդանանում վաղ մանկության կրթությանը և ծառայություններին։ Ֆակուլտետի հիմնական նպատակն է ապահովել բարձր որակավորում ունեցող շրջանավարտներով, ովքեր մասնագիտորեն և էթիկապես պատրաստ են աշխատել երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում։ Ֆակուլտետը տրամադրում է բակալավրի աստիճան վաղ մանկության կրթության, վաղ մանկության խնամքի և հատուկ կրթության ոլորտներում։ Այն ապահովում է բակալավրի երկու ծրագիր.
- Երեխաների կրթություն
- Հատուկ կրթություն[16]
Թագուհի Ռանիայի զբոսաշրջության և ժառանգության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագուհի Ռանիայի զբոսաշրջության և ժառանգության ֆակուլտետը հիմնվել է 1999/2000 թթ զբոսաշրջության, անտառների պահպանության և մշակութային ռեսուրսների կառավարման ոլորտներում։
Այն տրամադրում է բակալավրի աստիճան հետևալ ծրագրերով`
- Պահպանողական գիտություններ
- Կայուն զբոսաշրջություն
- Մշակութային ռեսուրսների կառավարում և թանգարանագիտություն[17]։
Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի ֆակուլտետը հողի, ջրի և շրջակա միջավայրի ինստիտուտի այլընտրանքային անվանումն է, որը հիմնադրվել է 1999 թվականին սկզբին։ Նման ֆակուլտետ ունենալու նպատակն էր ամրապնդել Հաշիման համալսարանի ներգրավվածությունը, նրա ստորաբաժանումներն են հողերի կառավարման և շրջակա միջավայրի բաժինը, երկրաբանական գիտությունների և շրջակա միջավայրի բաժինը, ջրային տնտեսության կառավարման և շրջակա միջավայրի բաժինը։
Դեղագործության և դեղագիտական գիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը դեղագործության բակալավրի աստիճան է տրամադրում երկու մասնագիտության գծով` ադմինիստրատիվ դեղագործություն և արդյունաբերական դեղագործություն։ Այս ֆակուլտետն ընդունեց իր առաջին խմբի ուսանողներին 2013 թվականին աշնանային կիսամյակում։ Ֆակուլտետն անդամագրվել է 2015 թվականին ստեղծված հիպոտեկային դեղագործությանը՝ ուսանողների կրթության և գործնական առումով մասնագիտացումը բարձրացնելու համար[18]։
Ուսանողական գործերի դեկանատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեկանատը ստեղծվել է 1995-1996 թթ։ Այն հիմնականում կապված է ուսանողների և տեղական համայնքի հետ։ Այն նպատակ ունի ապահովել ուսանողների ֆիզիկական, մտավոր, սոցիալական և ֆիզիոլոգիական զարգացումը` նրանց անձնական հատկանիշները խթանելու համար, որպեսզի լինեն ապագա ղեկավարներ և կարողանան որևէ պատասխանատվություն կրել։ Դեկանատը նպատակ ունի բարձրացնել երկրին (Հորդանան) նվիրվածությունը և հավատարմությունը, խմբային աշխատանքի, միասնության և փոխանակման զգացողությունը։ Բացի այդ, այն ամրապնդում է ազգային միասնությունը[19]։ Դեկանատը բաժանված է յոթ բաժինների.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Hashemite University/ faculty of science 2nd summer semester»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին։ Վերցված է 2018-10-26
- ↑ «Hashemite University official website/ location»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Hashemite University official website/ Establishment»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ jordantimes, King honours pioneers on 70th Independence Day.
- ↑ world directory of medical schools official website.
- ↑ «Faculty of Engineering official page at Hashemite University official website»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ the hashemite university official website.
- ↑ «The Faculty of Arts official page»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «The Faculty of Arts official page- about faculty»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Faculty of Economics and Administrative Sciences at hashemite university»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «Faculty of Allied Health Sciences official page at Hashemite University official website»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «faculty of nursing official web page»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-04-ին։ Վերցված է 2018-10-29
- ↑ «Faculty of Physical Education and Sport Science official website»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-02-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Faculty of Educational Sciences at hashemite university»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-06-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «The Faculty of Prince Hussein Bin Abdulla II of Information Technology official web page»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Queen Rania Faculty for Childhood official web page»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-03-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Queen Rania Faculty of Tourism & Heritage official web page»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-04-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Faculty of Pharmaceutical Sciences official page»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-04-ին։ Վերցված է 2018-10-30
- ↑ «Deanship of Students Affairs- about deanship»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-07-ին։ Վերցված է 2018-10-30
|