Որակավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որակավորում, աշխատողի պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանն ու տեսակը, որոշակի աշխատանք կատարելու համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտության առկայությունը։ Արտահայտվում է աշխատողին տարիֆային կարգ շնորհելով, որը վկայում է աշխատանքի տվյալ ամբողջությունը կատարելու նրա պիտանելիությունը։ ԽՍՀՄ-ում աշխատողների որպես կարգ, տարիֆաորակավորման տեղեկատուի պահանջներին համապատասխան, սահմանում էր որակավորման հատուկ հանձնաժողովը։ Որակավորման ցուցանիշ, տարակարգից բացի, կարող են լինել նաև կատեգորիան, դիպլոմը, կոչումը, գիտական աստիճանը։ Որոշակի աշխատանքի բնութագիրը, որը սահմանվում է կախված դրա բարդությունից, ճշգրտությունից և պատասխանատվությունից։ ԽՍՀՄ-ում աշխատանքի որակավորումը սովորաբար որոշվում էր այն տարակարգով, որին տարիֆաորակավորման տեղեկատուով վերագրված էր աշխատանքի տվյալ տեսակը, իսկ ինժեներատեխնիկական աշխատողների, ծառայողների և արտադրության մեջ անմիջաբար չզբաղված այլ անձանց զբաղեցրած պաշտոնին ներկայացվող պահանջներով։ Առարկայի, երևույթի բնութագիրը, այն որևէ կատեգորիայի, խմբի վերագրելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 642 CC-BY-SA-icon-80x15.png