Jump to content

Հաշեմ Սաֆիեդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաշեմ Սաֆիեդին
արաբ․՝ هاشم صفي الدين‎‎
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1964(1964-05-03)
ԾննդավայրԴեյր Քանուն Էն Նահր, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան
Մահացել էհոկտեմբերի 3, 2024(2024-10-03)[1][2] (60 տարեկան)
Մահվան վայրՀարեթ Հրեյք, Լեռնային Լիբանան, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Կրոնշիա իսլամ
ԿրթությունUniversity of Qom? և Hawza of Najaf?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, 'ālim և զորավար
ԿուսակցությունՀեզբոլլահ[3]
ԵրեխաներRidha Safieddine?
 Hachem Safieddine Վիքիպահեստում

Հաշեմ Սաֆիեդին ( արաբ․՝ هاشم صفي الدين‎‎, մայիսի 3, 1964(1964-05-03), Դեյր Քանուն Էն Նահր, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան - հոկտեմբերի 3, 2024(2024-10-03)[1][2], Հարեթ Հրեյք, Լեռնային Լիբանան, Լիբանան) լիբանանցի շիա հոգևորական, որ 2001 թվականից զբաղեցրել է Հեզբոլլահի գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Հասան Նասրալլահի մորաքրոջ որդին է։ Սաֆիեդդինը, ընդհանուր առմամբ, համարվում էր «թիվ երկու» Հեզբոլլահում մինչև Նասրալլահի սպանությունը 2024 թվականին[4][5]։ Միացյալ Նահանգները Սաֆիեդդինին հայտարարվել է հատուկ նշանակության գլոբալ ահաբեկիչ, իսկ Սաուդյան Արաբիան՝ ահաբեկիչ[6][7][8]։

Հաղորդվում է, որ 2024 թվականի հոկտեմբերին Սաֆիեդդինը Բեյրութում իսրայելական ավիահարվածի թիրախ է դարձել, բայց հաստատում չկա[9]։

Սաֆիեդդինը ծնվել է 1964 թվականին հարավային Լիբանանի Դեյր Քանուն Էն Նարում՝ հարգված շիա ընտանիքում[10]: Նա Հասան Նասրալլայի մորական կողմից զարմիկն է[11][12]։ Նրա եղբայրը՝ Աբդալլահ Սաֆիեդդինը, «Հեզբոլլահի» ներկայացուցիչն է Իրանում [10] և, ըստ «Կասանդրա» նախագծի եզրակացությունների, վերահսկում է զենքի, կանխիկ գումարների, առևտրային ապրանքների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերը, ինչպես նաև ապահովում է Իրանի գաղտնի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի փողերի լվացումը և պահեստամասերի ու տեխնոլոգիաների գնումը[13][14][15]։

Սաֆիեդինը աստվածաբանություն է սովորել Նաջաֆում, Իրաք և Կում, Իրան, Նասրալլայի հետ միասին[16], մինչև 1994 թվականին Հասան Նասրալլահի կողմից նրան հետ են կանչեց Լիբանան[17][18] և այդ ժամանակվանից Նասրալլահի կողմից որպես իրավահաջորդ է պատրաստվե[19]։

1995 թվականին Սաֆիեդդինը մտել է Մեջլիս ալ-Շուրա (Խորհրդակցական ժողով)՝ Հեզբոլլահի բարձրագույն խորհուրդ[20], որից հետո նա գործել է Իմադ Մուղնիյեի օրոք, մինչև վերջինիս սպանությունը 2008 թվականին։ Նա նաև նշանակվել է Ջիհադի խորհրդի ղեկավար:[20] Գործադիր խորհուրդը, որի նախագահը նա է, վերահսկում է Հեզբոլլահի քաղաքական, սոցիալական և կրթական գործունեությունը[21][22]:  

Մինչ Նասրալլահի սպանությունը՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին, Սաֆիեդդինը Հեզբոլլահի երեք գլխավոր առաջնորդներից է եղել։ Մյուս երկուսն էին Հասան Նասրալլահը և Նաիմ Քասեմը[23]։ Նա համարվում էր Նասրալահի հաջորդողը[24]։

Հաղորդվում է, որ 2006 թվականին Սաֆիեդդինին Իրանը նշանակելլ է Հասան Նասրալլայի հնարավոր իրավահաջորդ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի պաշտոնում[25][26]:  

Սաֆիեդդինը վեց հոգևորականներից մեկն է, որոնք Հեզբոլլահի շուրայի խորհրդի անդամ են[27]: Նա խմբի գործադիր խորհրդի ղեկավարն է, որը հայտնի է նաև որպես Շուրա Թանֆիզիահ[28], որի կազմում նա ընտրվել է 2001 թվականի հուլիսին կայացած գլխավոր ասամբլեայի ժողովում[29][30]։ Նա որոշող խորհրդակցական խորհրդի (Շուրա ալ-Քարար) ինը անդամներից մեկն է, որը խմբի բարձրագույն մարմինն է[31]

2008 թվականի հոկտեմբերին Սաֆիեդդինն ընտրվել է Նասրալլահին հաջորդելու որպես Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի ընդհանուր ժողովում[32][33]։ Նրա՝ Նասրալլայի ժառանգորդ նշանակվելուն աջակցել են իրանցիները[34]: 2009 թվականին Սաֆիեդդինը կրկին ընտրվել է Շուրայի խորհրդի անդամ[35]։ 2010 թվականի նոյեմբերին նա նշանակվել է Հարավային Լիբանանի շրջանի Հեզբոլլահի ռազմական հրամանատար[36]։

2017 թվականին Սաֆիեդդինը ԱՄՆ Պետդեպարտամենտի[37] և Սաուդյան Արաբիայի կողմից ճանաչվել է ահաբեկիչ[38][39]։ 2018 թվականի մայիսին Սաֆիեդդինը և Հեզբոլլահի ինը այլ բարձրաստիճան գործիչներ (ներառյալ Նասրալլահը և Նաիմ Քասեմը) պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ-ի և նրա մի քանի արաբ դաշնակիցների կողմից (ներառյալ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը[40]):

Այն բանից հետո, երբ Նասրալլահը սպանվել է 2024 թվականի սեպտեմբերին իսրայելական ավիահարվածի ժամանակ Հեզբոլլահի կենտրոնակայանի վրա, Սաֆիեդդինը համարվում էր նրա իրավահաջորդի առաջատար թեկնածու[41]ն: Նա ճանաչված է Նասրալլահի հետ իր նմանությամբ թե՛ արտաքինով, թե՛ խոսելու ձևով, մասնավորապես, ներառյալ ընդհանուր խոսքի խանգարումը [42] և ամուր կապեր ունի Իրանի ռեժիմի և Այաթոլլահի հետ[43]: Նասրալլայի մահից հետո սաուդյան «Ալ Արաբիա» և «Ալ Հադաթ» լրատվականները հայտնել են, որ Սաֆիեդդինը պաշտոնապես նշանակվել է որպես նրա իրավահաջորդ, թեև Հեզբոլլահը հերքել է դա Telegram-ի միջոցով[44]:

2024 թվականի հոկտեմբերի 4-ին Իսրայելը բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ օգտագործելով բունկերային ռումբեր Բեյրութում՝ թիրախավորելով Սաֆիեդդինին: Նրա ներկայիս կարգավիճակն անհայտ է[45]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆիեդինն ամուսնացած է Ռաիդա Ֆաքիհի հետ։ 2020 թվականի հունիսին նրանց ավագ որդին՝ Ռեզան, ամուսնացել է իրանցի ռազմական սպա, այդ տարվա հունվարին Իրաքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից սպանված Ղասեմ Սոլեյմանիի կրտսեր դստեր՝ Զեյնաբ Սոլեյմանիի հետ[46][47]։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Լիբանանում գործող երկու ընկերությունների՝ Arch Consulting-ի և Meamar Construction-ի դեմ: Երկու ընկերություններն էլ ենթարկվում են Հեզբոլլահի գործադիր խորհրդին[48], առաջնորդություն և ուղղություն են ստանում Սաֆիեդդինից և սուլթան Խալիֆահ Ասադից[49][50][51] և մեղադրվում են Հեզբոլլահի ղեկավարության հաշիվներին դրամական փոխանցումները թաքցնելու մեջ, «մինչդեռ լիբանանցիները տառապում են ոչ ադեկվատ ծառայություններից»[48][51]։  

2024 թվականին ենթադրվում էր, որ Սաֆիեդինի ավագ որդին՝ Ռեզան, ձերբակալվել է Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով։ Մեղադրանքները հերքվել են[52]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Israeli army claims Hezbollah's Executive Council head Safieddine killed in Beirut airstrikeAnadolu Agency.
  2. 2,0 2,1 2,2 Israel confirms killing Hashem Safieddine, potential successor of slain Hezbollah chief NasrallahArab News.
  3. Hashem SafieddineOpenSanctions.
  4. Tal Beeri (2022-06-08). «Hashem Safi al-Din – Head of Hezbollah's Executive Council (and Hassan Nasrallah's Designated Successor?)». Alma Research and Education Center. Վերցված է 2023-01-15-ին.
  5. «Lebanon: Hezbollah's Rising Star». Stratfor. 17 November 2009. Վերցված է 15 March 2013-ին.
  6. David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
  7. «State Department Terrorist Designations of Hashem Safieddine and Muhammad al-Isawi». United States Department of State. 19 May 2017. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
  8. «Who is Hashem Safieddine, Hassan Nasrallah's potential successor?».
  9. «Israel targets potential Hezbollah successor in Beirut airstrike». Axios. 3 October 2024.
  10. 10,0 10,1 «Senior Hezbollah figure Hashem Safi al-Din publicly stated Hezbollah participates in the campaign in south Syria». Intelligence and Terrorism Information Center. 29 July 2018.
  11. Ahmad Rafat (7 July 2020). «A Marriage of Convenience Bolsters Iran's Mideast Presence». Kayhan Life. Վերցված է 7 July 2020-ին.
  12. Daou, Marc (1 October 2024). «'Easy' choice: Hezbollah's likely new leader is Nasrallah's cousin, Hashem Safieddine». France 24. Արխիվացված օրիգինալից 2 October 2024-ին.
  13. «The secret backstory of how Obama let Hezbollah off the hook». POLITICO. Վերցված է 2024-09-30-ին.
  14. «Abdallah Safi-Al-Din». Counter Extremism Project (անգլերեն). Վերցված է 2024-09-30-ին.
  15. «Treasury Targets Key Hizballah Financing Network and Iranian Conduit». U.S. Department of the Treasury (անգլերեն). 2024-09-20. Վերցված է 2024-09-30-ին.
  16. «Sayyed Nasrallah re-elected for another term». The Weekly Middle East Reporter. 5 December 2009. Վերցված է 24 March 2013-ին.
  17. David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
  18. David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
  19. «Who is Hashem Safieddine, potential new leader of Hezbollah?». www.aa.com.tr. Վերցված է 2024-09-29-ին.
  20. 20,0 20,1 David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
  21. «State Department Terrorist Designations of Hashem Safieddine and Muhammad al-Isawi». United States Department of State. 19 May 2017. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
  22. John Davison (21 May 2017). Mark Potter (ed.). «Hezbollah calls U.S. administration 'mentally impeded' during Trump Saudi visit». Արխիվացված է օրիգինալից 17 August 2019-ին. Վերցված է 17 August 2019-ին. «Sayyed Hashem Safieddine, president of the Iran-backed Shi'ite group's executive council, said Washington would not be able to do any real harm to Hezbollah.»
  23. «IRGC-Hezbollah Captagon Ring Compromised by War Over Profits». Middle East Transparent. 27 April 2012. Արխիվացված է օրիգինալից 21 September 2013-ին. Վերցված է 22 March 2013-ին.
  24. «Sayyed Nasrallah re-elected for another term». The Weekly Middle East Reporter. 5 December 2009. Վերցված է 24 March 2013-ին.
  25. David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
  26. Shmuel Bar (29 October 2006). «Lebanese Hizballah – Political, Ideological and Organizational Highlights» (PDF). National Defense University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 6 June 2017-ին. «According to reports from Iran, the Iranians have already appointed him the head of the Executive Council and Nassrallah's cousin as his successor»
  27. Barry Rubin, ed. (2010). Guide to Islamist Movements. New York; London: M.E. Sharpe. էջ 329. ISBN 978-0-7656-1747-7.
  28. Dominique Avon; Anaïs-Trissa Khatchadourian; Jane Marie Todd (2012). Hezbollah: A History of the "Party of God". Cambridge, MA; London: Harvard University Press. էջ 215. ISBN 978-0-674-06752-3.
  29. Ahmad Nizar Hamzeh (2004). In The Path of Hizbullah. Syracuse, NY: Syracuse University Press. էջ 45. ISBN 978-0-8156-3053-1.
  30. «Hezbollah (part I)» (PDF). Intelligence and Terrorism Information Center. July 2003. Վերցված է 7 February 2013-ին.
  31. Shmuel Bar (29 October 2006). «Lebanese Hizballah – Political, Ideological and Organizational Highlights» (PDF). Center for Complex Operations. Արխիվացված է օրիգինալից (PDF) 21 September 2013-ին. Վերցված է 7 February 2013-ին.
  32. Dudi Cohen (13 October 2008). «Nasrallah replacement chosen». Ynetnews. Վերցված է 7 February 2013-ին.
  33. «Kuwaiti daily reports extension of Nasrallah mandate». Now Lebanon. 1 November 2008. Արխիվացված է օրիգինալից 6 June 2020-ին. Վերցված է 15 March 2013-ին.
  34. Shmuel Bar (29 October 2006). «Lebanese Hizballah – Political, Ideological and Organizational Highlights» (PDF). Center for Complex Operations. Արխիվացված է օրիգինալից (PDF) 21 September 2013-ին. Վերցված է 7 February 2013-ին.
  35. Shimon Shapira (17 December 2009). «Has Hizbullah Changed?» (PDF). Intelligence and Terrorism Information Center. Վերցված է 7 February 2013-ին.
  36. Larbi Sadiki (21 June 2011). «Hezbollah and the Arab revolution». Al Jazeera English. Վերցված է 7 February 2013-ին.
  37. «Hashem Safieddine, Hezbollah&'s new leader?». Reuters.
  38. «Senior Hezbollah figure Hashem Safi al-Din publicly stated Hezbollah participates in the campaign in south Syria». Intelligence and Terrorism Information Center. 29 July 2018.
  39. «Who is Hashem Safieddine, Hassan Nasrallah's potential successor?».
  40. Zeina Karam; Bassem Mroue (15 November 2018). «Militant or poet? US sanctions Hezbollah leader's son». Associated Press. Beirut. Վերցված է 3 March 2022-ին.
  41. «Hashem Safieddine: possible successor to Hezbollah chief Nasrallah». Al-Monitor (անգլերեն). Վերցված է 2024-09-29-ին.
  42. «Who will take Hezbollah's helm after Hassan Nasrallah?». Shafaq News (անգլերեն). Վերցված է 2024-09-29-ին.
  43. «Who is Hashem Safieddine, Hassan Nasrallah's potential successor?».
  44. Hezbollah denies choosing Hashem Safieddine as Nasrallah replacement, Jerusalem Post/Reuters (September 29, 2024).
  45. «Israel targets potential Hezbollah successor in Beirut airstrike». Axios. 3 October 2024.
  46. «Who is Hashem Safieddine, Hassan Nasrallah's Potential Successor?». Daraj Media. 1 October 2024. Արխիվացված օրիգինալից 2 October 2024-ին.
  47. Siegal, Tobias (29 June 2020). «Soleimani's daughter marries Hezbollah leader Nasrallah's cousin». The Jerusalem Post. Արխիվացված օրիգինալից 9 July 2020-ին.
  48. 48,0 48,1 «U.S. blacklists Hezbollah official, Lebanon-based companies | Reuters». Reuters.
  49. «US imposes sanctions on businesses in Lebanon with links to Hezbollah». Arab News (անգլերեն). 2020-09-17. Վերցված է 2024-09-29-ին.
  50. «Treasury Targets Hizballah Executive Council Companies and Official». U.S. Department of the Treasury (անգլերեն). 2024-09-20. Վերցված է 2024-09-29-ին.
  51. 51,0 51,1 «US sanctions Hezbollah-linked companies and official, Iranian cyber actors - JNS.org».
  52. «Reports on the son of the senior official of Hezbollah being a spy have been denied». nournews (անգլերեն). Վերցված է 2024-09-29-ին.