Հանյա Յանագիհարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանյա Յանագիհարա
Ծնվել էսեպտեմբերի 20, 1974(1974-09-20)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, լրագրող, գրող և magazine writer
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍմիթ Քոլեջ
Ուշագրավ աշխատանքներThe People in the Trees? և Փոքրիկ կյանք
Պարգևներ
 Hanya Yanagihara Վիքիպահեստում

Հանյա Յանագիհարա (անգլ.՝ Hanya Yanagihara, սեպտեմբերի 20, 1974(1974-09-20)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հավայական ծագմամբ ամերիկացի կին գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանագիհարան ծնվել է Լոս Անջելեսում՝ արյունաբան և ուռուցքաբան Ռիչարդ Յանագիհարայի և Սեուլից արտագաղթածի ընտանիքում։

1995 թվականին ավարտելով Սմիթ քոլեջը՝ Յանագիհարան տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ մի քանի տարի աշխատել է հրապարակախոս։ Միաժամանակ երկու ամսագրերում աշխատել է խմբագիր․ 2007 թվականից՝ ճամփորդների համար նախատեսված «Conde Nast Traveler», 2015 թվականից՝ «T: The New York Times Style Magazine» ամսագրերում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանագիհարայի առաջին վեպը՝ «Մարդիկ ծառերի մեջ»-ը, լույս է տեսել 2013 թվականին։ Գլխավոր կերպարի նախատիպը մանկաբույժ և վիրուսաբան, Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակակիր Դենիել Գայդուզեկն է, որը 1996 թվականին ձերբակալվել է պեդոֆիլիայի մեղադրանքով և ավելի ուշ ընդունել իր մեղքը։

Յանագիհարային հաջողություն է բերել նաև նրա երկրորդ վեպը՝ «Փոքրիկ կյանքը», որը պատմում է մանկության չորս ընկերների մասին։ Վեպը դարձել է բեսթսելլեր և արժանացել քննադատների դրական արձագանքին։ Այսպես, Meduza հարթակի գրական տեսաբան Գալինա Յուզեֆովիչը նշել է նրա ունիվերսալությունը․

Գրեթե բոլոր մարդիկ, որոնք գրում կամ խոսում են «Փոքրիկ կյանքի» մասին, տարամիտվում են։ Ինչ-որ մեկի համար դա գիրք է նրա մասին, որ աշխարհի ողջ սերը բավարար չէ մանուկ հասակում եղած տրավման բուժելու համար։ Մյուսի համար՝ այն պատմություն է սիրո ընկերության վերաբերյալ, և նաև նրա մասին, որ դրանց միջև սահմանը անկայուն է և անորոշ։ Ինչ-որ մեկի համար՝ ցանկացած անամնեզի դեպքում երջանկության հաղթահարման և հնարավորության պատմություն է, մեկ ուրիշի համար՝ նկարչի կամ ստեղծագործական պարադոքսների մասին պատմություն, կամ ավելի զարմանալի՝ մաթեմատիկայի և իրականության հետ նրա կապի մասին[4]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանյա Յանագիհարա» հոդվածին։