Հանգստավայր Կարմիր ծովի սուզորդների համար
Հանգստավայր Կարմիր ծովի սուզորդների համար անգլ.՝ The Red Sea Diving Resort | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Gideon Raff? |
Պրոդյուսեր | Gideon Raff? |
Սցենարի հեղինակ | Gideon Raff? |
Դերակատարներ | Քրիս Էվանս |
Օպերատոր | Ռոբերտո Շեյֆեր |
Երաժշտություն | Մայքլ Դաննա |
Մոնտաժ | Թիմ Սքուայրես |
Պատմվածքի վայր | Սուդան |
Կինոընկերություն | Bron Studios |
Տևողություն | 129 րոպե |
«Հանգստավայր Կարմիր ծովի սուզորդների համար» (անգլ.՝ Red Sea Diving Resort)[1], 2019 թվականի լրտեսական թրիլլեր ֆիլմ, որի ռեժիսորն է Գեդեոն Ռաֆը, որը նաև սցենարիստ է։ Գլխավոր հերոսը (Քրիս Էվանսը) իսրայելական Մոսադի գործակալ է, որը ղեկավարում է գաղտնի գործողություն՝ նա օգնում է եթովպացի հրեա փախստականներին ապահով կերպով փախչել Իսրայել։
Ֆիլմը հիմնված է 1984–1985 թվականներին «Մովսես» և «Յեհոշուա» օպերացիաների իրադարձությունների վրա, որոնցում Մոսադը գաղտնի էվակուացրել է եթովպացի հրեա փախստականներին Իսրայել՝ օգտագործելով Սուդանի Կարմիր ծովի ափին գտնվող երբեմնի լքված առողջարանային Արուս գյուղի բազան։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Սան Ֆրանցիսկոյի հրեական կինոփառատոնում՝ 2019 թվականի հուլիսի 28-ին[2], իսկ Նեթֆլիքսում հասանելի է դարձել 2019 թվականի հուլիսի 31-ին[3]։ Քննադատները ֆիլմն ընդունել են հիմնականում բացասական, մինչդեռ հանդիսատեսի շրջանակներում այն բավականին դրական է եղել։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթովպացի հրեա Քեբեդե Բիմրոն աշխատում է իսրայելական Մոսադի գործակալ Արի Լևինսոնի հետ՝ հրեա-եթովպացի փախստականներին Իսրայել տարհանելու համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիս Էվանս - Արի Լևինսոն
- Մայքլ Ուիլյամս - Քաբեդե Բիմրո
- Հեյլի Բենեթ - Ռեյչել Ռեյթեր
- Միխիլ Հեյսման - Ջեյքոբ Վուլֆ
- Ալեսանդրո Նիվոլա - Սեմմի Նավոն
- Գրեգ Քիներ - Ուոլթոն Բոուեն
- Բեն Քինգսլի - Իթան Լևին
- Ալեքս Հասել - Մաքս Ռոուզ
- Մարկ Իվանիր - Բարաք Այզեքս
- Քրիս Չալք - գնդապետ Աբդել Ահմեդ
- Ալոնա Թալ - Սառա Լևինսոն
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսին Fox Searchlight-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքները[4]։ Ֆիլմի զարգացման մասին առաջին անգամ հայտարարվել է 2017 թվականի մարտին, ասվել է, որ ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Գիդեոն Ռաֆն է, իսկ Քրիս Էվանսն ու Հեյլի Բենեթը հաստատվել են գլխավոր դերերում[5][6]։ Ապրիլին Մայքլ Քեյ Ուիլյամսը միացել է նախագծին[7]։ Մայիսին դերասանական կազմին միացել են Գրեգ Քիները, Ալեսանդրո Նիվոլան և Բեն Քինգսլին։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունիսի 22-ին։ Քրիս Չալքը նախագծին միացել է հունիսի 15-ին[8]։ Նկարահանումները տեղի են ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության և Նամիբիայի Քեյփթաունի կինոստուդիաներում[9][10]։
Քննադատների արձագանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը Rotten Tomatoes կարծիքների ագրեգատոր կայքում ունի 30% վարկանիշ՝ հիմնված 40 ակնարկների վրա՝ 4,68/10 միջին վարկանշով[11]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 29 միավոր 100-ից՝ հիմնված 7 քննադատների ակնարկների վրա, ինչը ցույց է տալիս «ընդհանուր առմամբ անբարենպաստ գրախոսականներ», մինչդեռ օգտատերերը նրան տվել են 10-ից 6,5 միավոր[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Red Sea Diving Resort». IMDb. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «The Red Sea Diving Resort». San Francisco Jewish Film Festival. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ N'Duka, Amanda (2019 թ․ փետրվարի 15). «Netflix Lands Global Rights To 'The Red Sea Diving Resort' Starring Chris Evans». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Dolsten, Josefin. «'Homeland' creator to direct movie on rescue of Ethiopian Jews». The Times of Israel. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Fleming Jr., Mike (2017 թ․ մարտի 20). «Chris Evans To Star In 'Red Sea Diving Resort'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Kroll, Justin (2017 թ․ մարտի 20). «'Girl on the Train' Actress Haley Bennett in Talks to Star in 'Red Sea Diving Resort' (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Kroll, Justin (2017 թ․ ապրիլի 25). «Michael K. Williams Joins Chris Evans in True-Life Drama 'Red Sea Diving Resort' (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ N'Duka, Amanda (2017 թ․ հունիսի 12). «'Gotham's Chris Chalk Packs For 'The Red Sea Diving Resort'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Kit, Borys (2017 թ․ մայիսի 10). «Greg Kinnear, Alessandro Nivola, Alex Hassell Join Mossad Spy Drama (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Productions Hosted» (PDF). Cape Town Film Studios. 2018. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «The Red Sea Diving Resort (2019)». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «The Red Sea Diving Resort Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հանգստավայր Կարմիր ծովի սուզորդների համար»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Գրքերի էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Կանադական ֆիլմեր
- Նեթֆլիքսի բնօրինակ ծրագրեր
- Պիեսներ
- Փախստականներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1981 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1979 թվականին