Հայ մարմնամարզական միության Սիդնեյի մասնաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ մարմնամարզական միության Սիդնեյի մասնաճյուղ
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ավստրալիա
ՀապավումՀՄՍ
Գլխադասային գրասենյակՍիդնեյ, Ավստրալիա

Հայ մարմնամարզական միության (ՀՄՍ) Սիդնեյի մասնաճյուղ, ունի ֆուտբոլի և բասկետբոլի խմբեր, որոնք պարբերաբար մասնակցում են տեղական ֆեդերացիայի մրցաշարերին։ Ֆուտբոլի խումբն ընկերային խաղեր է կազմակերպում նաև հայկական այլ մարզական միությունների խմբերի հետ։ Մշակութային կյանքը ավստրալահայ համայնքում սկսել է աշխուժանալ ազգային կառույցների կազմակերպմանը զուգընթաց։ 1950-ական թվականներից Մելբուռնում և Սիդնեյում կազմակերպվել են մշակութային տարրեր միջոցառումներ։ 1969 թվականից դերասան և ռեժիսոր Ն. Խաչատրյանի ղեկավարությամբ գործել է «Հակոբ Պարոնյան» հայկական առաջին թատերախումբը։ 1971 թվականից Սիդնեյում է ստեղծագործել եգիպտահայ դերասան և ռեժիսոր Մ. Գոչունյանը, որը Սիդնեյում կազմակերպել է թատերախումբ, բեմադրել հայ և օտար դրամատուրգների գործեր։ 1973 թվականին Սիդնեյում Կ. Նիկողոսյանը բեմադրել է Պ. Մասիկյանի «Աղջիկտես» կատակերգությունը, 1974 թվականին ղեկավարել «Արաքս» թատերախումբը (բեմադրություններից է «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը)։ 1979 թվականին Մելբուռնում բեմադրվել է Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսը, որին մասնակցել են տեղի շնորհալի դերասաններ Ն. Խաչատրյանը, Մինկիլիզյանը, Վ. Տոլպագյանը, Վ. Կյուլեսերյանը, Ա. Կյուլեսերյանը, Հ. Մալճյանը։ Մելբուռնի Մեսրոպ Մաշտոց վարժարանում Զ. Վահրիճյանի ղեկավարությամբ 1980 թվականին բեմադրվել է «Աբիսողոմ աղա և Թովմաս աղա» կատակերգությունը։ 1980 թվականից Ժ. Պոզաճյանի ղեկավարությամբ գործել է «Մասիս» թատերախումբը, բեմադրվել են «Թիվ 5 խելագարը», «Չարշըլը Արթին աղա» պիեսներ, որոնց մասնակցել են Հ. Մուրադյանը, Ն. Սարգսյանը և ուրիշներ։ Թատերախմբի հետ «Ակնոց» թերթի խմբագիր Ն. Ապաքյանը, 1982 թվականին ներկայացրել է Բյուրատի «Ավարայրի արծիվը» պիեսը։ 1982 թվականին թերթի նախաձեռնությամբ կազմակերպվել է Մելբուռնի հայկական թատերախմբերի ստուգատես։ Գեղանկարչուհի Բեատրիս Մանուկյանի նախաձեռնությամբ Մելբուռնում 2002 թվականից գործում է «Հայարթ» մշակութային կենտրոնը (կազմակերպում է հայ գեղանկարիչների, լուսանկարիչների ցուցահանդեսներ, նաև նկարչության կիրակնօրյա դասեր երեխաների համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։