Հայնրիխ Բյուրկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուրկելի դիմանկարը. նկարիչ՝ Ֆրանց Հանֆշտանգլ, ca. 1856.

Հայնրիխ Բյուրկել (գերմ.՝ Heinrich Bürkel. մայիսի 29, 1802(1802-05-29)[1][3][2], Պիրմազենս, Ռայնլանդ Պֆալց[4] - հունիսի 10, 1869(1869-06-10)[1][2], Մյունխեն, Բավարիա[4]), 19-րդ դարի գերմանացի ժանրային և բնապատկերային նկարիչ, կերպարվեստում բիդերմայեր ոճի աչքի ընկած ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1802 թվականին Ռենիշ Բավարիա կամ Պալատինատ անվանումով հայտնի պատմական մարզի Պիրմազենս քաղաքում։ Ծնողների դրդումով՝ վաղ հասակից զբաղվել է առևտրով, սակայն ամեն մի ազատ րոպեն նվիրել է նկարչությանը։ Հայրական տունը վերածել էին իջևանատան, որի առօրյան հետաքրքիր ու բազմազան նյութ էր տալիս ապագա արվեստագետին։ Հայնրիխը, դեռ ընդամենը 11 տարեկան, ստիպված է եղել գործ ունենալ ոստիկանության հետ՝ Նապոլեոնի ծաղրանկարն արած լինելու պատճառով։ 15 տարեկանից անցել է իրավունք ուսումնասիրելուն, բայց քսան տարեկանում թողել է ու վերջնականապես նվիրվել կերպարվեստին։ Յուղանկարի տեխնիկայի նրբություններին տիրապետելու նպատակով ուսանել է Մյունխենում, Շլայսհայմում, Նիդերլանդներում։ Նկարել է հանրային ու ռազմի տեսարաններ, կենդանիներ, բնապատկերներ, ավելի հաճախ՝ ձմեռային բնանկարներ։ 1823-ից մինչև 1832 թվականը ապրել ու աշխատել է Հռոմում, հայրենիք վերադառնալով՝ կարճ ժամանակում համբավվել որպես վառ երևակայություն ու հումոր ունեցող և դրանք իր աշխատանքներում վարպետորեն արտացոլող, բազմաբեղուն նկարիչ։ Ըստ որոշ աղբյուրների՝ Հայնրիխ Բյուրկելը հեղինակել է շուրջ հազար յուղաներկ աշխատանք, վեց հազար մատիտանկա, որոնց մի մասը ներկայացրել է Փարիզում, Լոնդոնում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդեսներում։ Նրա բազմաթիվ գործեր տեղ են գտել գեղարվեստի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

Բյուրկելը եղել է Մյունխենի, Դրեզդենի, Վիեննայի գեղարվեստ ակադեմիաների պատվավոր անդամ։ Վախճանվել է 1869 թվականին Մյունխենում[5]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնրիխ Բյուրկելի հիշարժան աշխատանքներից են[5]՝

  • Տիրոլյան 12 բնանկար (Exposition Universelle, Փարիզ, 1867]]).
  • Հռոմի շրջակայքի 18 պատկեր (Փարիզի ցուցահանդես, 1867).
  • Կամպանիացի բանդիտներ.
  • Շրջված սայլը.
  • Վերադարձ արջաորսից.
  • Ջորեվարների հանգիստը.
  • Իտալական բնապատկեր և այլ գործեր (Մյունխենի Նոր Պինակոտեկում).
  • Տիրոլյան տոնավաճառ (Բեռլինի պատկերասրահում).
  • Վալետրիի մերձակայքի բնապատկեր (Բեռլինի պատկերասրահում).

2010 թվականի հուլիսին ԱՄՆ-ը Բյուրկելի երեք աշխատանք վերադարձրել է նկարչի ծննդավայրի՝ գերմանական Պիրմազենս քաղաքի թանգարանին։

Ընտրված նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Heinrich Bürkel (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #118517147 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Bryan 1886

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Heidi Caroline Ebertshäuser: Heinrich Bürkel – ein Maler aus Pirmasens. Bavaria Antiqua, Bayerische Vereinsbank, München, 1986
  • Hans-Peter Bühler, Albrecht Krückl: Heinrich Bürkel – mit Werkverzeichnis der Gemälde. F. Bruckmann, München, 1989, ISBN 3-7654-2232-0
  • Muriel Wipfler: Heinrich Bürkel (1802–1869). Repräsentative Edition seiner Korrespondenz und analytische Auswertung. In: Beiträge zur Kunstwissenschaft. Band 97. Scaneg, München 2018. ISBN 3-89235-097-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бюркель, Генрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Heinrich Bürkel(անգլ.)
  • www.pirmasens.de: Dauerausstellung in Pirmasens über Heinrich Bürkel Արխիվացված 2019-08-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Բյուրկել» հոդվածին։