Հայկո Ջեպկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկո Ջեպկին
HaykoCepkin1.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 11, 1978 (42 տարեկան), Ստամբուլ, {{{2}}} Թուրքիա
Ստամբուլ, Թուրքիա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ԺանրերԱլտերնատիվ Մետալ, Անաթոլիական Ռոք
Մասնագիտությունկոմպոզիտոր, Երաժիշտ և երգիչ
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1997–ներկա
ԼեյբլEMI
ԿրթությունՄիմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Կայքhaykocepkin.com.tr
Hayko Cepkin Վիքիպահեստում

Հայկո Ջեպկինը (թուրք.՝ Hayko Cepkin), թուրքական հայազգի երաժիշտ է և դերասան[1]։ Հայտնի է ծանր երաժշտությունից դանդաղ մեղեդիներին անցնելու ոճով[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկո Ջեպկինը ծնվել է 1978 թվականի մարտի 11-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 3 տարի սովորում է երաժշտական քոլեջում, ինչպես նաև սոլֆեջիոյի և հարմոնիայի առանձին դասեր վերցնում։ Քոլեքն ավարտելուն պես սկսում է ելույթներ ունենալ թուրք երաժիշտների հետ, որոնցից են‘ Օգյուն Սանլիսոյը[4], Այլըն Ասլինը, Քորայ Ջանդեմիրը և Դեմիր Դեմիրքանը:

2005 թվականին Հայկոն հավաքում է խումբ, անվանելով այն իր անունով (Hayko Cepkin)։ Խմբի անդամներ են ‘ Ումութ Թյուրե (կիթառ), Օգյուն Շենգուլ (բաս-կիթառ), Մուրաթ Ջեմ Երգուլ (հարվածային գործիքներ) և Հայկոն‘ որպես վոկալիստ։ Առաջին «Sakin Olmam Lazim» ալբոմի թողարկումից հետո Օգյունը լքում է խումբը, և նրա տեղն է զբաղեցնում Սեդաթ Օզսոյը։ 2008 թվականին Հայկոն ստանում է գլխավոր դերը «Çocuk» (Երեխա) ֆիլմում։ 2010 թողարկվում է հաջողակ «Sandik» ալբոմը[5]։ Ալբոմից չորս՝ «Yol Gözümü Dağlıyor», «Doymadınız», «Balık Olsaydım», «Açtırdınız Kutuyu» երգերի համար նկարահանվեցին տեսահոլովակներ։ 2012 թ. նոյեմբերի 13-ին թողարկվց Ջեպկինի չորրորդ՝ «Aşkın Izdırabını...» ալբոմը[6]։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 - «Sakin Olmam Lazim»[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yarasi Sakli
  2. Hüzünle Karişik
  3. Son Kez
  4. Görmüyorsun
  5. Eller Aldi
  6. Seninki Dert Mi
  7. Boşluk
  8. Ben Gideyim
  9. Firtinam
  10. Hangimiz Masumuz
  11. Zaman Geçti

2007 - «Tanışma Bitti»[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yalniz Kalsin
  2. 777
  3. Bertaraf Et
  4. Sonra Görüşelim
  5. Siki Tutun
  6. Kaos
  7. Ölüyorum
  8. Siren
  9. Melekler
  10. Bilmezsin
  11. Bonus

2010 - «Sandik»[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sandik
  2. Yol Gözümü Dağliyor
  3. Gelin Olmuş
  4. Balik Olsaydim
  5. Sahibi Yok
  6. Doymadiniz
  7. Açtirdiniz Kutuyu
  8. Sandiğım Hazir
  9. Yolun Sonu

2012 - «Aşkın Izdırabını...»[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paranoya
  2. Geç Kaldım
  3. Platonik
  4. Kabulleniş
  5. İçgüdü
  6. Aşk Kitabı
  7. Tek Gecelik
  8. Tükenmiş
  9. Takıntı
  10. Kıskançlık
  11. Paranoya (Classic)
  12. Geç Kaldım (Acoustic)
  13. Platonik (Electronic)
  14. Boynuz Track

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - Balans ve Manevra
  • 2008 - Çocuk
  • 2009 - 1 Kadın 1 Erkek
  • 2010 - İstenmeyen Tüyle

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]