Հայկական օրորոցայիններ

Հայկական օրորոցայիններ կամ օրորներ, մոր երգը, որ երգվում է երեխային քնեցնելու ժամանակ։ Օրորոցայինը նշանակալից է իր պատմական, մշակութային և լեզվական առումներով, նրա նպատակը հարմարավետությունն է ու քնելու միջոց ծառայելը։ Իրենց ծագման շրջանի ազդեցությամբ՝ հայկական օրորոցայինները բնութագրվում են մեղեդու թեթևությամբ և պարզ, կրկնվող արտահայտությունների ռիթմով՝ նմանակելով ճոճվող օրորոցի ձայնը։ Հաճախ բառերը արտացոլում են նաև մոր զգացումներն ու մտահոգությունները։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրորոցային երգը պատկանում է հայ ժողովրդական ավանդական երգի հնագույն և ամենակենսունակ ժանրին։ Օրորոցային երգով հայ կինն իր մանկան գովքն է արել, արտահայտել իր սերը։ Հայաստանում հարյուրավոր օրորոցայիններ կան բանավոր ավանդույթով փոխանցված, որոնք սկիզբ են առել Հայկական բարձրավանդակի անթիվ քաղաքներում և գյուղերում։ Պատմականորեն այս օրորոցային երգերը տարբերվում էին գյուղերի, քաղաքների և շրջանների միջև։ Մեղեդային և բառապաշարի տարբերություններ կան Վանից և Մուշից, Թալիշից (Երևանի մոտ), Քեսաբից (այժմ՝ Սիրիայում) և Տրապիզոնից և այլ վայրերից մեզ հասած օրորոցային երգերի միջև։ Լսելով հայկական օրորոցային՝ նկատվում է բառի ռիթմը՝ օրոր, օրոր։ Գրեթե յուրաքանչյուր օրորոցային երգում անընդհատ արտասանված օրորը ընդօրինակում է այն ձայնը, որը ներկայացնում է օրորոցի այս ու այն կողմ անվերջ օրորվելը։ «Օրորել» կամ «ճոճում» բառը որոշ շրջաններում հնչել է հեյրուր, իսկ որոշ շրջաններում՝ նանիկ, լորիկ, նեննի, րուրիկ կամ նանա։ Երևանի մերձակայքում՝ Արարատյան դաշտում, կարելի է լսել այս բոլոր տարբերակները, դրանք հուշում են խոսողի ծագման տարածաշրջանի և սոցիալական կարգավիճակի մասին։ Օրորոցային երգի միջոցով են ստեղծվել ու ամրապնդվել հոգևոր կապը մոր և մանկան միջև, մշակվել երեխայի գեղարվեստական ընկալումները, որոնք հետագայում ձևավորելու էին նրա հոգեկան կերտվածքը։ Երեխան հաղորդակից է դարձել հայ երգին։
Օրորների երաժշտական մարմնավորումը բազմազան է` մի քանի հնչյունով կարճ մոտիվից մինչև մելիզմատիկ մեղեդի։ Օրորներին բնորոշ են կրկնությունները` միանման կամ փոփոխական՝ համապատասխանելով օրորի ընթացքի կրկնողությանը` օրորոցի ճոճքին[1]։
Ըստ Արվեստագիտության թեկնածու Անի Հակոբյանի ենթաժանրավորման[2]՝ օրորները, մասնավորապես Ք․ Քուշնարյանի հավաքածուի հրատարակված նմուշները, բաժանված են երկու ենթատեսակի՝
- հանկարծաբանական, որոնք ստեղծվել են տեղում, հանպատրաստից, երեխային քնեցնելու անհրաժեշտությամբ:Օրինակ՝
- «Լայ, լայ, լայ լայ, բալամ, լայ լայ»
- «Լայ, լայ, լայ, լայ»
- «Դե, սուս արա, աչքդ փակիր»
- ավանդական, կայուն, որոնք ամբողջական ու կուռ երաժշտական կառուցվածք ունեն։ Օրինակ՝
- «Օրորոր, բալաս»
- «Նանանա, նանա» օրորը հրատարակվածներից միակն է, որը ձայնագրվել է Շիրակ աշխարհում։
- «Նենայ, բալաս»
Երաժշտագետ Միհրան Թումաճանի «Հայրենի երգ ու բան » հավաքածուի մեջ գրառված է 12 օրորերգ,որոնք ներկայացնում են Բութանիան, Կեսարիան, Ակնը, Տիգրանակերտն ու Խլաթը։ Նկատենք՝ արևմուտքից արևելք աշխարհագրությամբ են ներկայացվել։ Այդպիսի ավանդական օրորներից են՝
- «Սալնջախ եմ ձգեր»
- «Օրոր, օրոր»(Ակն)
- «Բյուլբյուլը բաղչան իջավ» (Բինկյան)
- «Նեննի ըսիմ»(Տիգրանակերտ)
![]() |
Նենի ըսիմ քնցնիմ, |
![]() |
Թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական օրորոցային երգերի մեծ մասը ավանդական գյուղական օրորոցային է, որը ստեղծվել, երգվել և փոխանցվել է գյուղացի կանանց կողմից։ Օրորոցային երգերից շատերի բովանդակությունը մենախոսության բնույթի է։ Դրանք շատ բան են բացահայտում հայկական բանահյուսության և առօրյայի մասին։ Հայկական օրորոցայիններից շատերն արտահայտում են կարոտ, հիասթափություն, կարոտ սիրեցյալի կամ գաղթած ամուսնու հանդեպ, անձնական կամ պատմական վրեժխնդրության ցանկություն, որոնք սերմանվել են քնած երեխայի մեջ։
Հայկական ձեռագրերում Ծննդյան տեսարանը պատկերում է Մարիամին՝ քարայրում պառկած՝ փայտե արկղի կողքին՝ Քրիստոս մանուկին գրկած։ Շատերը հավատում էին, որ օրորոցի մոտ հրեշտակ է կանգնած՝ պաշտպանելով երեխային չար ուժերից։ Հայկական օրորոցային երգերը հաճախ հիշատակում են Աստծուն, Սուրբ Մայրին և խաչին, Սուրբ Սարգսին, Սուրբ Կարապետին և այլն։ «Տարոնի Օրոր» օրորոցային երգում մայրը երգում է «Ես կապում եմ քո վզին հմայիլը», որը հավանաբար ծեսի մի մասն է, որը պաշտպանել է երեխային դևերից։
Հայոց մեջ օրորոցայիններն ըստ տարածաշրջանների՝ ունեն իրենց յուրահատուկ տարբերակներն ու անվանումները։ Օրորոցային երգերի շատ տարբերակներ չեն հնչում մեր օրերում, որոշները անգամ չեն հրատարակվել։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերի ընտանեկան դաստիարակության առանցքը եղել է քրիստոնեական հավատի և արժեհամակարգի փոխանցումը։ Սա արտահայտված է կենցաղում, ժողովրդի հոգևոր մշակույթի տարբեր ոլորտներում, ավանդույթներում ու ծեսերում, տոներում, օրհնանքներում, ժողովրդական աղոթքներում, մանկական երգերում և այլուր։ Օրորոցայինները ևս եղել են այս ամենի մի մասը, որոնց դերն անփոխարինելի է մանկան հոգևոր և մտավոր աշխարհի ներդաշնակ ձևավորման գործում։ Օրորոցային երգերում տեղ են գտել բանահյուսական տեսակներից օրհնանքները, բարեմաղթանքները, երբեմն նաև անեծքները։ Ինչպես նշում է Արվեստագիտության թեկնածու Անի Հակոբյանը, անեծք պարունակող, երաժշտական գրառմամբ օրորների նմուշներ դեռևս չեն հայտնաբերվել[4]։
Շատախի հայրուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատախում օրորը կոչվել է հայրուր։
- Հայտնի հայրուրներից է՝ «Առնօս» օրորը, սա վիպաքնարական բնույթի է, առաջին մեզ հայտնի ձայնագրությունը արել է ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի գիտաշխատող Արամ Քոչարյանը, 1940-ականներին, ծագումով Շատախի Հինանց գյուղի բնակիչ Ավո Զադոյանից։ Վերջինս, ծանոթ է եղել իր համերկրացի, հայտնի վիպասաց, «Սասունցի Դավթի» ասացող Բազկե Շահինի հետ։ Այս տարբերակի նախաբանում կազմողը ներկայացրել է մեկ այլ ենթադրյալ ավանդություն,սակայն վերջինի որևէ բանասացի աղբյուր չկա։ Ըստ Ա. Քոչարյանի՝ տեքստը սոցիալական բովանդակության է, արտահայտում է մի երիտասարդի բռնի ընդհատված զգացումները, որի պատճառը աղքատությունն էր[5]
Ա. Փահլևանյանի «Հայրենի երգեր» ժողովածուում կա այս տարածաշրջանը ներկայացնող ևս 2 հայրուր՝ «Սախակ սարի տակ» օրորը Հայրիկ Մուրադյանի կողմից դիտարկվել է որպես «Առնօսի» տարբերակ, որի հետ կապված ավանդությունը և երգն ամբողջությամբ նրան փոխանցել է այդ ժամանակ Երևանում բնակվող, ծագումով մոկացի, 80-ամյա Ավետիս Բարսեղյանը։
Ըստ ավանդության՝«Ոմն հովիվ գայթակղում է սարում բանջար քաղելու գնացած աղջկան։ Անցնում են օրեր, աղջիկն զգալով իր հղիությունը, ամոթից դրդված, հեռանում է հայրական տնից ու թաքնվում լեռներում։ Իր նորածին որդու՝ Սախակի համար իր ծամերից կախովի օրորոց է պատրաստում (ծանձըրմակ) և օրորում՝ «Սախակ սարը տակ» երգով։ Մայրը ամոթահար որոշում է վերջ տալ կյանքին, սակայն մեռնելուց առաջ որդու բարուրը դնում է գետափին և թաքնվում մոտակա քարայրում։ Մի կին վերցնում է երեխային և մայրաբար գրկում։ Ապա Սախակի մայրը նետվում է Ակնդաշտի հորդահոս գետը[6]։
- Մոկացի Մարթա Փիրումյան բանասացը երգել է «Հայրուր», որը վաղուց համերգային կյանք է ստացել Արուսյակ Սահակյանի շնորհիվ, երգչուհի Լուսինե Վարդանյանի կատարմամբ։ Այս նմուշը այսօր մեզ հասանելի է միայն նշված կատարումներով։
- 1985 թվականին նկարահանված ֆիլմում(«Ապրիլ», ռեժիսոր՝ Վ․Չալդրանյան) փոքրիկ աղջնակի
կատարմամբ, իբրև ֆոն հնչել է մի «Հայրուր»՝ Արուսյակ Սահակյանի ձայնագրությամբ։ Այս օրորի բանասացն է Սեդա Ստամբոլցյանը։ Սեդայի «Հայրուրը» ազգագրական գոտուն հարազատ վիպաքնարական ժանրի նմուշ է[7]։
- «Հայրուր, հայրուր» վերնագրով նմուշ կա Ժենյա Խաչատրյանի աշխատությաներաժշտական հավելվածում( ձայնագրություն՝ Ս. Դավթյանի և վերծանություն՝ Կ.Չալիկյանի)։ Ժ. Խաչատրյանը նմուշը ձայնագրել է 1982 թվականին Վեդու շրջանի Շափաղ գյուղում, շատախցի Սամսոն Դավթյանից, ով երգը սովորել էր 1945 թվականին հարսանիքի ժամանակ՝ Շատախի Ջնուկցի Մուրադից (մականունը՝ Մուրո) և Գալուստից։
![]() |
Ախ, հայրուր, հայրուր, հայրուր, |
![]() |
Տարոնի րուրի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարոն աշխարհի րուրիների մասին խոսելիս նկատի է առնվում Խնուս, Վարդո, Մշո դաշտ, Բուլանըխ, Մանազկերտ, Սղերդ, Խլաթ, ինչպես նաև Աղձնիքի մաս կազմած Սասուն տեղանուններով տարածքը։ Տարոն աշխարհի օրորներից շատերը անվանում են «րուրիներ», հազվադեպ նաև «հեյրուրներ»։
- «Գըսը, րուրի» կամ «Րուրի» ավանդական օրորը առաջին անգամ Ա. Փահլևանյանի վերծանությամբ ներկայացվել է Մ. Բրուտյանի «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն» դասագրքում։
«Րուրի րուրին»երգը գրի է առել ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռաիսա Խաչատրյանը 1986 թ. Թալինի շրջանի Պարտիզակ գյուղում (արմատներով Սասունի Արուք գյուղից) Հոռոմ Հարությունյանից։
- «Այիգ էնը» ավանդական օրորը կատարել է սասունցի Եպրաքսյա Ոսկանյանը։
- «Օրորոցային» վերնագրված երգը փոխանցել է «Մարաթուկ» երգի-պարի ավանդական խմբի հիմնադիր, հայ ավանդական արվեստի նվիրյալ Հովհաննես-Մկրտիչ Սարգսյանը՝ Մգրոն։
- Թալին ժողովածուում ընդգրկված «Րուրին» փոխանցել է աշնակցի Վարդանուշ Ղուկասյանը։
*«Րուրի, րուրին» ևս ավանդական արվեստի նմուշ է[8]
- «Տարոնի հեյրուրը» օրորոցայինը փոխանցել է «Ակունք» ավանդական երգի-պարի խմբի մենակատարներից Վարդուհի Հեբոյանը, նա երգը սովորել է մորից՝ Դալալ Հեբոյանից (ծնված 1907 թվականին Խութ գյուղում)։
- «Տարոնի օրոր» երգը գրառվել է Մուշից գաղթած և Մարտունիում հաստատված տոհմի ներկայացուցչից։
![]() |
Օրոր, օրոր, |
![]() |
- «Հա ձցում» երգը խնոցու երգ հիշեցնող կրկնակով այս օրորոցային է։
Առաջին անգամ հրատարակվել է 1978 թվականին երաժշտագետ Ցիցիլիա Բրուտյանի խմբագրությամբ և Լևոն Աստվածատրյանի վերծանումներով, «Տարոնի ժողովրդական երգեր» ժողովածուում, հանրությանը ճանաչելի դարձել Հասմիկ Հարությունյանի շնորհիվ։ Նշված ժողովածուն բանասաց, մշեցի Արմենուհի Գևոնյանի կատարումների հավաքածուն է։
- «Րուրի, րուրի» օրորոցայինը դեռևս չհրատարակված, սակայն ձայնասկավառակով և համացանցում շրջանառվող նմուշ է։ Գրառվել է 1984 թվականին Բաղրամյանի շրջանի Երվանդաշատ գյուղում բնակվող, մշեցի Սարգիս Ավետիսյանից, վերծանել է ՀՀ ԳԱԱ Արվեստագիտության թեկնածու Անի Հակոբյանը։
Օրորոցային երգերի նմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրօր Իմ Բալաս[9] | Սասունի օրոր[10] | Քեսաբի օրոր[11] | Բութանիայի օրոր[12] | Ակնա օրոր, Կոմիտաս[13] | Շատախի հայրուր[14] |
---|---|---|---|---|---|
Քուն եղիր, բալաս, աչերդ խուփ արա՛, |
Րուրի կենեմ, դու րուր էնաս, |
Այ ջանըմ նանի, |
Օրիմ, օրիմ, օրիմ օրորոց դնիմ, |
Աղվոր ես, չունիս խալատ, |
Ասա, տո տնավեր, հայրուր, |
Թալիշի օրոր[15] | Մշո օրոր[16] | Վայոց ձորի օրոր | Ջավախքի օրոր[17] | Շիրակի օրոր[18] |
---|---|---|---|---|
Մանրատերև քեզի ծածկոց կենեմ, քեզի |
Օրոր էնիմ, դու րուրենաս, |
Մարկոս ջան, նանիկ արա, |
Ախ, նանի, բալա, ջանե, |
Նանիկ, գառնուկ ջան, նանիկ, |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տաթև Շուխկյան,Հայ երաժշտական ֆոլկլորի օրորի տեսակը,https://armenianlullaby.wordpress.com/2013/02/11/
- ↑ «Պատմություն-և-քաղաքականություն-3(20)-2022 (1).pdf». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ https://www.youtube.com/watch?v=j1kCoIWwHn8&t=3s, Նեննի ըսիմ ,օրորոցային
- ↑ Հակոբյան, Անի. Օրհնանքն ու անեծքն իբրև բանաձևային բանահյուսության տեսակ հայ օրորներում. Երևան. էջ 127.
- ↑ Տես Ա.Քոչարյան, Հայ ավանդական երաժշտություն, Պրակ VII, Երևան, 2012, էջ 117։
- ↑ Տես. Փահլևանյան Ա., Հայրենի երգեր, Երևան, 2007, էջ 167-168։
- ↑ Անի Հակոբյան, Շատախ աշխարհի հայրուրները, Հայագիտական հանդես, 3(45),Երևան, 2019, էջ 135
- ↑ 42 «Աղբյուր» մանկապատանեկան հանդես 1998, 9։
- ↑ B. Kanatchian "Berceuse" Lyne Dourian Բ. Կանաչյան «Օրոր», Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին
- ↑ https://www.youtube.com/watch?v=MlTssnVNmKw, Սասունի օրոր
- ↑ https://www.youtube.com/watch?v=M9v1ZjW2YqU, Քեսաբի օրոր
- ↑ https://www.youtube.com/watch?v=NCVG2pz0CSE&t=3s, Բութանիայի և այլ օրորներ
- ↑ https://www.youtube.com/watch?v=4HRflFJXju0, Ակնա օրոր, Կոմիտաս
- ↑ https://www.youtube.com/watch?v=iqsnJsDYAHU, Շատախի հայրուր
- ↑ https://www.youtube.com/watch?v=0BuzdOnbHmI,Թալիշի օրոր
- ↑ https://www.youtube.com/watch?v=2aFXX6zjhWk, Մշո օրոր
- ↑ https://www.youtube.com/watch?v=VBEjA_8rkk0,Ջավախքի օրոր
- ↑ https://marinemkrtchyan.wordpress.com/2021/01/06/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%b6%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b6%d5%a1%d5%b6%d5%ab%d5%af/Շիրակի(չաշխատող հղում) օրոր
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- S.H. Hooke. 1963. Middle Eastern Mythology. Penguin Books, Baltimore.
- M. Tumajan. 2005. Armenian Songs and Sayings. Academy of Sciences, Armenia.
- Կոմիտաս,Հոգևոր ստեղծագործություններ, հ․8, ՀՀ ԳԱԱ,Երևան, 1998։
- M. Prudyan. 2004. Armenian Folk Music Creations. Amrots Printing, Yerevan.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.youtube.com/watch?v=MlTssnVNmKw Սասունի օրոր «Րուրի, րուրի»
- https://www.youtube.com/watch?v=GbbEA-BWiLI «Օրրիմ, օրրիմ»
- https://www.youtube.com/watch?v=CGyh8TtsptQ Կոմիտաս, «Օրոր»
- https://www.youtube.com/watch?v=NS1bzCXYBBs Քեսաբի օրոր
- https://www.youtube.com/watch?v=5VqXIDgnRXM «Օրոր» (Բարսեղ Կանաչյան)
- https://www.youtube.com/watch?v=MTmoC5dDp7o Ակնա օրոր