Հայկական գիշերաչղջիկ
| Հայկական գիշերաչղջիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Կաթնասուն (Mammalia) |
| Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
| Ընտանիք | Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae) |
| Ցեղ | Գիշերաչղջիկներ (Myotis) |
| Տեսակ | Հայկական գիշերաչղջիկ (M. hajastanicus) |
| Միջազգային անվանում | |
| Myotis hajastanicus | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող | |
Հայկական գիշերաչղջիկ կամ Սևանի գիշերաչղջիկ (լատիներեն՝ Myotis hajastanicus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Փոքր չափի է։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հայտնաբերվել է 2000-2001 թվականներին Սևանա լճի ափին (Գեղարքունիքի մարզ)` Արտանիշի տեղամասի անձավներում և Ծափաթաղք գյուղի մոտակայքում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնորոշ բիոտոպերն են անձավների և ճեղքերի առկայությամբ կրախճաքարային լանջերը։ Տեսակը ուսումնասիրված չէ։ Հայտնի է, որ բնակվում են ծովի մակարդակից 2000-2300 մ բարձրություններում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տեսակը նկարագրվել է Սևանա լճի հյուսիսարևմտյան ափի տարածքում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է։ Արեալի նման սահմանափակությունը դիտվում է առաջին անգամ։
Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական գիշերաչղջիկ» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |