Jump to content

Հայկազուն Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալուստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազուն Գալստյան
Ծնվել էօգոստոսի 20, 1920(1920-08-20) կամ 1923
ԾննդավայրՍտամբուլ
Վախճանվել էփետրվարի 4, 1985(1985-02-04)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և ուսուցիչ
Քաղաքացիություն Թուրքիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՄեսրոպյան վարժարան, Կեդրոնական վարժարան և Ստամբուլի համալսարան (1964)

Հայկազուն Գալստյան (Գալուստյան) (օգոստոսի 20, 1920(1920-08-20) կամ 1923, Ստամբուլ - փետրվարի 4, 1985(1985-02-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Մեսրոպյան և Կեդրոնական վարժարաններում։ Հետագայում հետևել է Իստամբուլի համալսարանի գրական ֆակուլտետի փիլիսոփայական բաժանմունքի դասընթացներին։ Ավարտել է 1964 թվականին, զբաղվել ուսուցչությամբ։ Գրական-հրապարակախոսական ասպարեզ է մտել 1940-ականների սկզբներից։ Գրել է հայերեն և թուրքերեն բանաստեղծություններ։ Թուրքերենները տեղ են գտել 1942 թվականին հրատարակված «Բալքըս» ժողովածուում։ Հայերեն բանաստեղծություններն ամփոփված են «Քարյուղի լամբարը» (Իստանբուլ, 1948) և «Գործիս ճամբուն վրա» (1962) ժողովածուներում։ 1965 թվականի վերջերին եկել է Հայաստան, աշխատանքի ընդունվել ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 218-219.