Հայելի (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայելի (այլ կիրառումներ)

«Հայելի», երգիծական շաբաթաթերթ, որը լույս է տեսել 1897-1903 թվականներին, Վառնայում (Բուլղարիա), 1903-1904-ին՝ Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Խմբագիր՝ Տ․ Փափազյան։

Տպագրել է լուրեր հայ գաղթավայրերից, կարևորել դպրոցի դերը, քննադատել եկեղեցական երկպառակությունները։ Մտահոգվել է եվրոպական երկրներ արտագաղթող արևմտահայերի ճակատագրով, լուսաբանել Վառնայի աղքատախնամ ընկերության գործունեությունը։ Ծանոթացրել է հայկական ճարտարապետական հուշարձաններին, անդրադարձել գրական ու թատերական կյանքի նորություններին։ Ունեցել է հայատառ թուրքերենի բաժին։

1906-1907 թվականներին այդ անունով լույս է տեսել Թիֆլիսում՝ Վ․ Պետրոսյանի խմբագրությամբ։

Հանդես է եկել դաշնակցության և կադետների դեմ, քննադատել Պետական դումայի գործունեությունը, ծաղրել կենցաղի արատավոր բարքերը, եկեղեցու սպասավորների կեղծ բարեպաշտությունը։ Անդրադարձել է ժամանակի քաղաքական իրադարձություններին, լուսաբանել գավառի կյանքը։ Տպագրել է Շուշանիկ Կուրղինյանի, Արամ Չարըգի, Ս․ Սաֆարյանի, Վ․ Տիրացյանի, Մ․ Տեր-Սիմոնյանի և այլոց երգիծական ստեղծագործությունները։

Հրատարակվել է նաև «Հայելի խաբարդա», «Հայելի սատանա», «Հայելի հոպ-հոպ» անուններով։ 1906 թվականին լույս է ընծայել «Հոպ-հոպ» հավելվածը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png