Jump to content

Համզաթ Ցադասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համզաթ Ցադասա
Ծնվել էօգոստոսի 9, 1877(1877-08-09)
ԾննդավայրՑադա, Խունզախսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ[1]
Վախճանվել էհունիսի 11, 1951(1951-06-11)[1] (73 տարեկան)
Վախճանի վայրՄախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, կադի, դրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ և մանկագիր
Լեզուավարերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն, քնարապատմողական և պիես
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Gamzat Tsadasa Վիքիպահեստում

Համզաթ Ցադասա (օգոստոսի 9, 1877(1877-08-09), Ցադա, Խունզախսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ[1] - հունիսի 11, 1951(1951-06-11)[1], Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ավար գրող և դրամատուրգ, թարգմանիչ, պետական գործիչ։ Դաղստանի ԻԽՍՀ ժողովրդական գրող (1934), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951

Ռասուլ Համզաթովի և Գաջի Համզաթովի հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համզաթ Ցադասան ծնվել է 1877 թվականի օգոստոսի 9-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 22-ին) Ցադա աուլում (Դաղստանի Խունզախսկի շրջանում), աղքատ գյուղացու ընտանիքում։ Նրա «Ցադասա» ազգանունը կեղծանուն է և ծագում է «Ցադա» բնակավայրի անունից (ավարերենից թարգմանաբար նշանակում է «Ցադայից»)։ Հայրը՝ Յուսուպիլ Մագոման, մահացել է, երբ նա յոթ տարեկան էր։

Սովորել է մեդրեսեում։ Երեք տարի եղել է իմամ և դատավոր հայրենի Ցադա աուլում։ Հետագայում հրաժարվել է այդ կոչումից։ Մի որոշ ժամանակ աշխատել է երկաթուղագծում և փայտեղենի լաստառաքման ոլորտում։ 1908-1917 թվականներին զբաղվել է գյուղատնտեսությամբ (հացամշակ)։ 1917-1919 թվականներին Համզաթ Ցադասան եղել է Խունզախի շարիաթական դատարանի անդամ։ 1921-1922 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Красные горы» թերթում, որտեղ տպագրել է իր առաջին բանաստեղծությունները։

1923-1925 թվականներին եղել է շարիաթական դատարանի նախագահ։ 1925-1932 թվականներին աշխատել է որպես Խունզախի շրջգործկոմի գործավար։ 1932-1933 թվականներին եղել է «Горец» շրջանային թերթի խմբագրության քարտուղար։ 1925 թվականին Համզաթ Ցադասան եղել է Խունզախի բանվորների պատգամավորների շրջանային խորհրդի անհերթափոխ պատգամավոր։ 1934 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Եղել է խորհրդային գրողների առաջին համագումարի պատվիրակ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով[2]։ 1950 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 3-րդ գումարման պատգամավոր, ինչպես նաև երկրորդ անգամ ընտրվել է Դաղտանի ԻԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր։

Համզաթ Ցադասան մահացել է 1951 թվականի հունիս 1-ին Մախաչկալայում։ Թաղվել է քաղաքի կենտրոնում (Ռասուլ Համզաթովի պողոտա)[3]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համզաթ Ցադասայի ստեղծագործական ուղու սկիզբը վերաբերում է 1891 թվականին, երբ տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ալիբեկի շունը»։ Ստեղծել է սոցիալական-մերկացուցիչ բնույթի ստեղծագործություններ, նրա բանաստեղծություններն ու հումորներն ուղղված են եղել ընդդեմ ադաթի տարբեր նորմերի, մոլլաների, հարուստների, առևտրականների։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Համզաթ Ցադասան հանդես է եկել որպես աշխատավոր լեռնաբնակների նոր կյանքի երգիչ («Հոկտեմբեր», «Ծեր կնոջ խոսքը մարտի ութին», «Հինը և նորը», «Ստալինին», «К мести», «Լեռների գագաթներ», «Ադաթների ավելը» և այլն)։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ադաթների ավելը», լույս է տեսել 1934 թվականին։ Նույն թվականին Համզաթ Ցադասան՝ «որպես ավագագույն, աշխատավոր լեռնաբնակների լայն զանգվածների կողմից սիրված բանաստեղծ», դարձել է Դաղստանի առաջին ժողովրդական բանաստեղծ։

Համզաթ Ցադասան ավարական առաջին առակների, բանաստեղծությունների և մանուկների համար նախատեսված հեքիաթների հեղինակն է։ Պատերազմական տարիներին ստեղծված նրա երգերը, ինչպես նաև հայրենասիրական «Հանուն հայրենիքի» բանաստեղծությունների ժողովածուն ճանաչման են արժանացել Դաղստանում։ Համզաթ Ցադասան հեղինակել է դրամաներ ու կատակերգություններ՝ «Կոշկակարը», «Հանդիպում մարտում», «Կադալավի ամուսնությունը»։ Նրա ստեղծագործության մեջ նշանակալի տեղ են զբաղեցնում չափածո հեքիաթները («Փիղը և մրջյունը», «Հեքիաթ նապաստակի ու առյուծի մասին» և այլն) և առակները («Երազող հովիվը», «Իմ լեզուն իմ թշնամին է» և այլն)։ Կյանքի վերջին տարիներին նա գրել է «Աղետների սնդուկը», «Հանդիպում մարտում», «Խազինա» և այլ պիեսներ, GՇնորհավորանք ընկեր Ստալինին նրա յոթանասունամյակի օրը», «Իմ կյանքը», «Ասք հովվի մասին» պատմական պոեմները։ Բանաստեղծի ստեղծագործությունը կապված է ավարական բանահյուսության հետ։ Ցադասան ավարերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համզաթ Ցադասովի հեքիաթների հիման վրա նկարահանվել են մուլտիպլիկացիոն ֆիլմեր[4].

  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1951) – «Ընտրանի» բանաստեղծությունների ժողովածուի համար («Ասք հովվի մասին», 1950)
  • Լենինի շքանշան (22 փետրվարի, 1944) — ի նշանավորումն ստեղծագործական գործունեության 50-ամյակի
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (31 հունվարի, 1939)
  • մեդալ «Կովկասի պաշտպանության համար»
  • մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում կատարած անձնվեր աշխատանքի համար»
  • Դաղստանի ԻԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1934)
  • Դաղստանի ԻԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության պատվոգրեր
  • 1967 թվականին Ցադա աուլում բացվել է Համզաթ Ցադասովի թանգարանը։
  • ՀԱմզաթ Ցադասովի անունն է կրում ավարական երաժշտա-դրամատիկական թատրոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Цадаса Гамзат // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Первый всесоюзный съезд советских писателей. Стенографический отчёт. — Государственное издательство художественной литературы, 1934. — С. 262, 695. — 718 с. (В списке делегатов на с.695 указан как Цадасса, Гамзет.)
  3. «Дагестанский актер предложил огородить от толпы могилу Гамзата Цадасы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. Басни и сказки Гамзата Цадасса на экране(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гамзат Цадаса. Стихи. Сказки. Басни. Перевод с аварского Н. Гребнева, Я. Козловского, Семёна Липкина, В. Потаповой, Демьяна Бедного, С.Обрадовича. Художник Н.Каплан. Государственное издательство детской литературы, М., 1952. - 96 с.
  • Гамзат Цадаса. Избранное. Перевод с аварского Н. Гребнева, Д. Голубкова, А. Глобы, Я. Козловского, Семёна Липкина, Ю. М. Нейман, Т. Стрешневой, Л. Пеньковского, В. Казина, Н. С. Тихонова. — М., Художественная литература, 1977. — 404 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համզաթ Ցադասա» հոդվածին։