Համազ Ղուշչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համազ Ղուշչյան
Ծնվել էհունվարի 1, 1939(1939-01-01)
Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2000
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1963)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր

Համազ Բոգդանի (Բուղդանի) Ղուշչյան (հունվարի 1, 1939(1939-01-01), Բարեկամավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2000), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1988), պրոֆեսոր 1989 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազ Ղուշչյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 1-ին Բարեկամավան (ՀՀ Տավուշի մարզ) գյուղում։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1991 թվականից եղել է ԵՊՏԻ մակրոտնտեսագիտության ամբիոնի վարիչ։ 1992 թվականից աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի կառավարման կադրերի վերապատրաստման կենտրոնի ղեկավար[1]։

Աշխատանքները վերաբերում են արտադրության արդյունավետության, միջճյուղային հաշվեկշռի, տնտհաշվարկային հարաբերությունների կատարելագործման, մակրոտնտեսագիտության կարգավորման խնդիրներին։ Հեղինակ է «Շուկայական տնտեսության ժամանակակից հարցերը» դասախոսությունների ժողովածուի (1995), «Մակրոէկոնոմիկա» (1992, 1996) ուսումնական ձեռնարկի, «Տնտեսագիտական բացատրական բառարանի» (1999, համահեղինակ)[2][3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Տիգրանյան, Իշխան Տաճատի, Հարությունյան, Ագապի Գառնիկի։ Ազգային էկոնոմիկայի հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան։ Տնտեսագետ, 2009։
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Ազգային տնտեսագիտության ժամանակակից հարցեր։ Դասախոսության տեքս «Ազգային տնտեսագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների համար։ Երևան։ Տնտեսագետ, 2007։
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Հասարակական արդյունքի միջճյուղային հաշվեկշիռ։ Երևան։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 1977։
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Ձեռներեցի սեղանի գիրք, Երևան։ Ա. հ., 1997:
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Մակրոէկոնոմիկա։ Երևան։ Կառավարման համալսարան Գլաձոր, 1992։
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Մակրոէկոնոմիկա Ուսումնական ձեռնարկ։ Երևան։ Ա. հ., 1996:
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Մակրոտնտեսական կանխատեսում։ Երևան։ Տնտեսագետ, 2008։
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Մակրոտնտեսական կարգավորում։ Տնտեսագիտական մասնագիտության ուսանողների համար։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան։ Տնտեսագետ, 2002։
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Մակրոտնտեսական կարգավորում։ Թեստերի և խնդիրների ժողովածու։ Տնտեսագիտ. մասնագիտ. ուսանողների համար։ Երևան։ Տնտեսագետ, 2003
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Մակրոտնտեսական կարգավորում։ Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների համար։ Երևան։ Տնտեսագետ, 2005։
  • Ղուշչյան, Համազ Բուղդանի, Մեկ տոկոսը 10-րդ հնգամյակում։ Երևան։ Հայաստան, 1980։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005։
  2. Կիրակոսյան, Գրիգոր Եղիշի; Ղուշչյան, Համազ Բուղդանի; Տիգրանյան, Իշխան Տաճատի (1999). Տնտեսագիտական բացատրական բառարան. Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ. Երևան: Տնտեսագետ.
  3. «Կոհա առցանց քարտարան, Ղուշչյան, Համազ Բուղդանի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.