Jump to content

Հաճելիորեն ցրված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաճելիորեն ցրված
անգլ.՝ Dazed and Confused
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2], ֆիլմ անչափահասների համար, հասունացման պատմություն և դրամա
Թվականսեպտեմբերի 24, 1993 և հունիսի 1, 1995[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Լինքլեյթեր[2][4]
ՊրոդյուսերՇոն Դանիել, Ջեյմս Ջեքս և Ռիչարդ Լինքլեյթեր
Սցենարի հեղինակՌիչարդ Լինքլեյթեր
ԴերակատարներՋեյսոն Լոնդոն[1][5][4], Ռորի Քոքրեյն[1][5], Wiley Wiggins?[1][5][4], Ադամ Գոլդբերգ[5][4], Մեթյու Մակքոնահի[1][5], Փարքեր Փոուզի[5], Միլա Յովովիչ[5][4], Բեն Աֆլեք[5], Միշել Բերք[5], Էնթոնի Ռեփ[5], Քոուլ Հաուզեր[5], Ջոյ Լորեն Ադամս[5], Նիկի Քեթ[5], Մարիսա Ռիբիզի[6], Ռենե Զելվեգեր[6], Քիմ Քրիզան[6], Սաշա Ջենսոն, Shawn Andrews?, Christine Harnos?, Esteban Powell? և Christin Hinojosa?
ՕպերատորԼի Դանիել
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժՍանդրա Ադեյր
Պատմվածքի վայրՕստին
Տևողություն98 րոպե
 Dazed and Confused Վիքիպահեստում

«Հաճելիորեն ցրված» (անգլ.՝ Dazed And Confused)՝ 1993 թվականի գեղարվեստական ֆիլմ՝ ռեժիսոր և սցենարիստ Ռիչարդ Լինքլեյթեր։ Նկարահանումներին մասնակցել են ապագա մի քանի աստղեր։ Անվանվել է Led Zeppelin-ի համանուն երգի պատվին, որը չի հնչում նկարում, քանի որ Led Zeppelin-ը սովորաբար թույլտվություն չի տալիս օգտագործել իրենց երգերը ֆիլմերում։

6,9 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է 8 միլիոն դոլարից քիչ եկամուտ։

2006 թվականի հունիսի 6-ին Criterion Collection-ը թողարկեց երկու սկավառակից բաղկացած նվերհրատարակություն (միայն ԱՄՆ-ում և Կանադայում)։

2002 թվականին Քվենտին Տարանտինոն հարցման արդյունքում այն անվանել է բոլոր ժամանակների 10-րդ լավագույն ֆիլմը[7]։ Entertainment Weekly-ի ամսագրի՛ ավագ դպրոցի մասին 50 լավագույն ֆիլմերի ցանկում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Ֆիլմը պատմում է մի քանի պատմություններ, որոնք տեղի են ունեցել 1976 թվականի մայիսին դպրոցի վերջին օրը Տեխասի փոքրիկ քաղաքում։ Սյուժեն պտտվում է մի քանի ավագ դպրոցի աշակերտների կյանքի շուրջ՝ մեկ կերպարի վրա կենտրոնանալու փոխարեն՝ տեխնիկա, որը ռեժիսորն արդեն օգտագործել էր իր նախորդ աշխատանքում՝ «Դատարկապորտ»-ում։

Նկարահանումները տեղի են ունեցել Օսթինում։

Ֆիլմը մեծ ուշադրություն է դարձնում ժամանակաշրջանին և վայրին հատուկ մանրուքներին, հատկապես մեքենաներին, սլենգին և երաժշտությանը. սաունդթրեքը ներառում է տվյալ ժամանակի ռոք երաժշտության սյուները։ Նկատելի է նաև մելամաղձության զգացումը, որը բնորոշ է այդ տարիների դեռահասներին, «ուշացած» վաթսունականների վերջին հիշարժան իրադարձություններից։

Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 1993 թվականի սեպտեմբերի 28-ին The Medicine Label-ի կողմից։ Սկավառակում չներառված երգերն են՝ Բոբ Դիլանի «Hurricane», Թեդ Նաջենտի «Hey Baby» և Aerosmith-ի «Sweet Emotion», թեև դրանք հնչում են ֆիլմում։ Սկավառակում բացակայում է նաև «The Alien Song (For Those Who Listen)» երգը, որը ֆիլմում կատարել է Միլա Յովովիչը[8]։

Dazed and Confused (1993)
No.ԱնվանումԿատարողՏևողություն
1."Rock and Roll, Hoochie Koo"Rick Derringer3:44
2."Slow Ride" (Single version)Foghat3:58
3."School’s Out"Alice Cooper3:29
4."Jim Dandy"Black Oak Arkansas2:42
5."Tush"ZZ Top2:17
6."Love Hurts"Nazareth3:53
7."Stranglehold"Ted Nugent8:24
8."Cherry Bomb"The Runaways2:19
9."Fox on the Run"Sweet3:26
10."Low Rider"War3:13
11."Tuesday’s Gone"Lynyrd Skynyrd7:32
12."Highway Star"Deep Purple6:08
13."Rock and Roll All Nite"KISS2:57
14."Paranoid"Black Sabbath2:47
Ընդհանուր տևողություն՝56:56

Բրիտանական Sight & Sound ամսագրի հարցման ժամանակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ֆիլմը դասել է բոլոր ժամանակների լավագույն տասներկու ֆիլմերի շարքում[9]։

Ֆիլմը դրական արձագանքների է արժանացել քննադատների կողմից։

Rotten Tomatoes-ում այն ունի 91% վարկանիշ՝ հիմնված քննադատների 57 ակնարկների վրա, միջին վիճակագրական գնահատականը 10-ից 7,76 է։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է. «Հիանալի դերասանական կազմ, 1970-ականների ճշգրիտ կերպարովով և ցնցող սաունդթրեք «Dazed and Confused»՝ զվարճալի, սիրալիր և պարզ հայացք է ավագ դպրոցի կյանքին»[7]։

Metacritic-ում ֆիլմն ունի 100-ից 78 միավոր՝ հիմնված 19՝ «ընդհանուր առմամբ բարենպաստ» կարծիք[10]։

Կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմին շնորհեց չորսից երեք աստղ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 http://www.metacritic.com/movie/dazed-and-confused
  2. 1 2 http://www.imdb.com/title/tt0106677/
  3. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=3151
  4. 1 2 3 4 5 http://www.bbfc.co.uk/releases/dazed-and-confused-film
  5. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 http://www.imdb.com/title/tt0106677/fullcredits
  6. 1 2 3 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 1 2 Dazed and Confused (film)(անգլ.) // Wikipedia. — 2019-08-16.
  8. «Dazed And Confused (Music From The Motion Picture) | Discogs». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Quentin Tarantino (voted in the directors poll)». Sight and Sound (անգլերեն). BFI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «Dazed and Confused». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  11. Roger Ebert. «Dazed and Confused Movie Review (1993) | Roger Ebert» (անգլերեն). www.rogerebert.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաճելիորեն ցրված» հոդվածին։