Հակոբ Գույումճյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գույումճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Գույումճյան | |
|---|---|
| Ծնվել է | 1904[1][2] |
| Ծննդավայր | Մերսին, Թուրքիա[1][2] |
| Վախճանվել է | 1961[1][2] |
| Վախճանի վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][2] |
| Մասնագիտություն | գրող և հասարակական գործիչ |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Թեմփլի համալսարան (1932)[1] |
| Աշխատավայր | Հայ սիրտ[1] և Լրաբեր[1] |
| Հակոբ Գույումճյան Վիքիդարանում | |
Հակոբ Գույումճյան (1904[1][2], Մերսին, Թուրքիա[1][2] - 1961[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][2]), հայ գրող, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1924 թվականին մեկնել է ԱՄՆ, հաստատվել Ֆիլադելֆիայում։ Ավարտել է Թեմփլի համալսարանի լրագրական ֆակուլտետը (1932)։ Հիմնել է «Հայ սիրտ» շաբաթաթերթը (1923), որի խմբագիրն է եղել մինչև 1932 թվականը։ Նույն թվականին տեղափոխվել է Նյու Յորք, վեց տարի աշխատակցել «Բանվոր» թերթին, ապա աշխատել «Լրաբեր»-ի խմբագրությունում։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպ, ակնարկներ, կատարել թարգմանություններ։ 1958 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկեր, Ե․, 1958։
- Այսպես է Ամերիկան, Ֆիլադելֆիա, 1934։
- Լենինյան երգեր, Նյու Յորք, 1935։
- Փոթորիկ, Նյու Յորք, 1936։
- Եգիպտոս, Նյու Յորք, 1938։
- Արյունոտ անապատ, Բոստոն, 1949։
- Ահա քեզի Ամերիկան, Բոստոն, 1949։
- Երևանեան երգեր, 1957։
- Երկեր, Ե․, 1958:
- Արարատեան ծաղիկներ, 1960։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա․ Երևմյան, Հակոբ Գույումճյան և իր գրականությունը, Բոստոն, 1958
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Գույումճյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 249)։ |