Լրաբեր (թերթ, Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լրաբեր (այլ կիրառումներ)

«Լրաբեր», հասարակական֊քաղաքական շաբաթաթերթ (սկզբում՝ երկօրյա, ապա՝ եռօրյա)։ Ստեղծվել է Ամերիկահայ առաջադիմական միության նախաձեռնուությամբ։ Լույս է տեսնում 1938 թ.-ից Նյու Յորքում, 1979 թվականից՝ Լոս Անջելեսում՝ հայերեն և անգլերեն։ Խմբագիրներ՝ Պ. Մելյան, Մ. Մարտենց, Վ. Ղազարյան (1967 թ.-ից), Լ. Թաբակյան (1979 թվականից)։ Կարևոր «Լրաբեր» շաբաթաթերթի գլխագիրը դեր է կատարում ազգապահպանման օժանդակման, սփյուռք-հայրենիք կապի ամրապնդման գործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անվերապահորեն կանգնել է Սովետական Միության կողմը։ Ետպատերազմյան շրջանում զգալի ավանդ է ներդրել ներգաղթը հաջողությամբ կազմակերպելու գործում։ Լուսաբանում է ՀՍՍՀ տնտեսության և մշակույթի նվաճումները, արտատպում հանրապետական մամուլի նյութեր, տպագրում հայ սովետական գրողների ստեղծագործությունները։ Մեծ աշխատանք է կատարում հանուն խաղաղության, աշխատավորների շահերի պաշտպանության, ջատագովում ժողովուրդների բարեկամությունը, հանդես գալիս ՍՍՀՄ-ԱՄՆ տնտ., առևտրական, գիտա-տեխնիկական, մշակութային կապերի զարգացման օգտին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 673 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png