Հազարամյակի հրապարակ (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
թաթ.՝ Meñyellıq məydanı; Меңъеллык мəйданы
Հազարամյակի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Միանում էԲաումանի փողոց և Levo-Bulachnaya Street?

Հազարամյակի հրապարակ (թաթ.՝ Meñyellıq məydanı), Կազանի պատմական կենտրոնում` Կազանի Կրեմլի մոտ գտնվող ամենահայտնի և խոշորագույն երկու հրապարակներից մեկն է (Ազատության հրապարակի հետ միասին), գտնվում է քաղաքի Վախտովսկի շրջանում։ Ռուսաստանի և աշխարհի ամենախոշոր հրապարակներից մեկն է։ Հրապարակի համայնապատկերը Կրեմլի, Քուլշարիֆ մզկիթի և կրկեսի «թռչող ափսեի» հետ միասին համարվում են քաղաքի «այցեքարտը» և քաղաքի ամենատարածված տեսարժան վայրերից մեկը զբոսաշրջիկների համար։ Հրապարակի նախկին անվանումը եղել է Տոնավաճառային (Տաշայակ)։ 2005 թվականից այն կրում է ժամանակակից անվանում, որը շնորհվել է քաղաքի հազարամյակի տոնակատարության կապակցությամբ[1]։

Դիրք և բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի հիմնական առանցքը ուղղված է հյուսիս արևմուտքից դեպի հարավ արևելք։ Հրապարակի երկարությունը կազմում է շուրջ 510 մ, լայնությունը 130 մ (մարզադաշտի գլխավոր մուտքի մոտ 250 մետր), ընդհանուր մակերեսը շուրջ 90 հազար քառակուսի մետր է։

Հրապարակի մեջ ներառված է սիզամարգերով թեք դաշտ (կանաչ խոտը պահպանվում է մայիսից մինչև հոկտեմբեր), հետիոտնային անցուղիներով և լուսավորության սյուներով լայն ճանապարհը Կրեմլյան պատվարից Կազանկա գետի ափով հասնում է մինչև Բուլակ վտակի սկիզբը, Ցենտրալնի մարզադաշտի դիմաց Կրեմլի և Կրկեսի դիմաց գտնվում է ոչ մեծ պուրակ։ Ճանապարհահատվածի տակ կա ստորգետնյա անցուղի։ Հրապարակի երթևեկելի մասով են անցնում մի քանի տրոլեյբուսային և ավտոբուսային երթուղիներ, որոնցով կարելի է հասնել մինչև մետրոպոլիտենի «Կրեմլյան» կայարան։ Հրապարակում կա նաև City Sightseeing համաշխարհային ցանցի երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական պետության և Կազանյան խանության միջև պատերազմի ժամանակ Կազանյան Կրեմլի դիմացի դաշտը եղել է ռուսական զորքերի կողմից ամրոցի պաշարման վայրը։

Հետագայում այս վայրում գործել է Տաշայակ առևտրական հրապարակը իր տոնավաճառային և զվարճանքի վայրերով։ Հրապարակը իր ներկայիս չափերով և տեսքով կազմավորվել է 1999-2002 թվականներին քաղաքապետ Իսհակովի որոշմամբ, Նովո-Կրեմլյովսկայա և Բաումանի փողոցների մի հատվածի և Բաումանի փողոցի սկզբնամասում գտնվող հին ցածրահարկ պատմական արժեք չներկայացնող շենքերի քանդման հաշվին։

Քաղաքի հազարամյակի տոնակատարության նախօրյակին 2005 թվականին հրապարակը վերակառուցվեց, այդ թվում հրապարակի մոտակայքում գտնվող «Կրեմլյովսկայա» մետրոյի կայարանի շենքը և հրապարակի տակ գտնվող ստորգետնյա անցումը։ Քաղաքում համաշխարհային Ունիվերսիադա 2013 թվականի միջոցառման անցկացման հետ կապված վերակառուցվեց հրապարակի Կրեմլյան պատվարի մոտ գտնվող հատվածը։

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը համարվում է քաղաքում անցկացվող մշակութային մասսայական հասարակական միջոցառումների իրականացման գլխավոր վայրերից մեկը։ Այստեղ անցկացվում են տոնակատարություններ, ժողովրդական զբոսահանդեսներ, շքերթներ, հրավառություններ, հանրապետությա և քաղաքի օրվա (30 օգոստոսի) և Հաղթանակի օրվա (9 մայիսի), երաժշտական փառատոներ (օրինակ` «Աշխարհի արարումը») ցուցադրական ելույթներ (օրինակ, ավտոմոբիլային և մոտոցիկլային մրցարշավեր Kazan City Racing և Ֆորմուլա-1) և այլն, որոնց ժամանակ այստեղ հավաքվում են մի քանի հարյուր հազար քաղաքացիներ և հյուրեր, ինչպես նաև տեղակայվում են բեմահարթակներ և այլ հավաքովի շինություններ և հարմարանքներ։

Քաղաքի հազարամյակի տոնակատարության ժամանակ այս միջոցառումները տևել են մի քանի օր, Մարզադաշտի դիմացի հրապարակում տեղադրվեց բազմահարկ բեմահարթակ Մոնոմախի գդակի տեսքով, հզոր լուսատեխնիկայով, հրապարակում անցկացվում են ավիաշոուներ, իսկ երեկոյան հրապարակը և Կրեմլը լուսավորվում էին լազերա- լուսարձակային լուսավորությամբ և եզրափակիչ 1000-համազարկային հրավառությամբ։

Հրապարակում մարզադաշտի դիմաց ամեն տարի տեղադրվում է 40 մետրանոց հավաքովի Ամանորյա գլխավոր տոնածառը, անցկացվում են մշակութային, քաղաքական և մարզական միջոցառումներ (օրինակ` գլխավոր հանրապետական իֆտարը, շարժական Դյու Սոլեյ կրկես շապիտոյի հյուրախաղերը, հանրահավաքներն ու ցույցերը, մարաթոնների մեկնարկներն ու ավարտները), իսկ մնացած ժամանակ անցկացվում են ավտովարման դասընթացներ։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակին հարում են հետևյալ շինությունները`

  • Կազանի Կրեմլ, Հարավային պատը, Հարավարևմտյան, Անանուն, Քուլշարիֆ մզկիթ, Դոզորնայա, Հարավարևելյան
  • Ցենտրալնի մարզադաշտ
  • Կազանի պետական կրկես
  • «Պիրամիդա» մշակութային և զվարճանքների համալիր
  • Թաթարստանի գիտությունների ակադեմիա
  • Թաթարստանի Հանրապետության գանձապետարան
  • «Կրեմլյովսկայա» մետրոյի կայարան, 3 ելք դեպի հյուսիսային նախասրահ
  • Կազանի բարերարի հուշարձանը կրկեսի դիմաց գտնվող հրապարակում
  • Բուլակ վտակի սկիզբ
  • Կրեմլի դամբարան
  • Կրեմլյովսկայա առափնյա
  • Մայիսի 1-ի հրապարակ
  • Տաշյակ փողոցներ` աջ և ձախափնյա
  • Բաումանի փողոցի սկիզբ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]