Ազատության հրապարակ (Կազան)
Ազատության հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կազան |
Միանում է | Պուշկինի փողոց |
Մակերես | 50 000 քառակուսի մետր |
![]() | |
![]() |
Ազատության հրապարակ (թաթ.՝ Ирек мәйданы), Կազանի երկու հիմնական (Հազարամյակի հրապարակի հետ միասին) հրապարակներից մեկը, որը գտնվում է քաղաքի Վախիտովսկի շրջանում, պատմական կենտրոնում։ Հրապարակով են անցնում Պուշկինի և Թատերական փողոցները հյուսիսից դեպի հարավ և Կարլ Մարքսի ու Բոլշայա Կրասնայա փողոցները` արևմուտքից դեպի արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկին անունը` Թատերական հրապարակ։ Ժամանակակից անունը կրում է 1924 թվականի սեպտեմբերի 23-ից։ Հակառակ ներկայիս վիճակի, 20-րդ դարի սկզբին ներկայիս հրապարակի տարածքում եղել է քաղաքի հիմնական թատրոնի շենքը, իսկ ներկայիս օպերայի և բալետի թատրոնի շենքի տեղում` Դերժավինի այգին և Դերժավինի հուշարձանը (1870 թվականից մինչև 1932 թվականին ոչնչացումը) և պուրակը` Կուտուզովի հուշարձանով (1915 թվականից)։
1951 թվականին Մայիսի 1-ի հրապարակից (որտեղ տեղադրվել է Ստալինի հուշարձանը) պուրակ է տեղափոխվել Լենինի հուշարձանը։ 1954 թվականի նոյեմբերի 7-ին հրապարակի կենտրոնում տեղադրվել է Լենինի նոր հուշարձանը պատվանդանով` ըստ քանդակագործ Պ. Յացինոյի և ճարտարապետ Ա. Գեգելոյի նախագծի։
Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակը կարևոր է ոչ միայն բազմաթիվ ճարտարապետական և պատմական հուշարձաններով, այլև նրանով, որ այնտեղ տեղակայված են քաղաքի և հանրապետության կյանքում կարևոր դերակատարություն ունեցող հաստատություններ[1]։ Խորհրդային ժամանակներում հրապարակում անցկացվում էին համաքաղաքային մայսիմեկյան և հոկտեմբերյան շքերթներն ու այլ ցույցեր ու հանրահավաքները։ Հետխորհրդային շրջանում հրապարակում անցկացվում էին հանրահավաքներ և տոների ու փառատոների հետ կապված այլ միջոցառումներ։ 2012 թվականին հրապարակում անցկացվեց Հաղթանակի օրվան նվիրված շքերթ։
Հրապարակով են անցնում մի շարք ավտոբուսային երթուղիներ, արևմտյան և արևելյան ուղղություններովԿարլ Մարքսի փողոցով, հարավային ուղղությամբ, Պուշկինի փողոցով։ Բացի այդ Կարլ Մարքսի փողոցի արևելյան, Պուշկինի փողոցի հարավային ուղղություններով միակողմանիորեն անցնում են № 2,3,5,7,8 տրոլեյբուսային երթուղիները (նախկինում տարբեր ժամանակներում եղել են № 17,19,20,21), իսկ մինչև 2008 թվականն անցնում էին № 5,12,20,21 տրամվայների երթուղիները (նախկինում տարբեր ժամանակներում եղել են № 3,8,18,22,23), որոնք Կարլ Մարքսի և Պուշկինի փողոցներով լուծարվել են։
Հրապարակում են գտնվում հետևյալ կառույցները`
- Թաթարստանի նախարարների կաբինետ
- Թաթարստանի սահմանադրական դատարան
- Թաթարստանի մշակույթի նախարարություն
- Ս. Սայդաշևի անվան պետական մեծ համերգասրահ
- Կազանի Ն. Գ. Ժիգանովի անվան պետական կոնսերվատորիա
- Կազանի ռատուշա (1845-1852 թթ., նախկին Ազնվական ժողովը, Սպայի տուն, ճարտարապետ` Մ. Պ. Կորինֆսկի, վերափոխել է ճարտարապետ Ի. Պ. Էֆիմովը)
- Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի և բալետի թատրոն (1956 թ., ճարտարապետներ` Ն. Ա. Սկվորցով, Ի. Գ. Գայնուտդինով)
- Թաթարների համաշխարհային կոնգրես
- Կազանի Ա. Ն. Տուպոլևի անվան ազգային հետազոտական տեխնիկական համալսարան, 5-րդ շենք
- Կազանի առաջին շախմատային ակումբ
- Վլադիմիր Իլյիչ Լենինի հուշարձանը պատվանդանով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Казан урамнары: Ирек мәйданы элек шәһәрнең чите булган»։ intertat.tatar (թաթարերեն)։ Վերցված է 2020-07-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Их именами названы улицы Казани», Казань, Татарское книжное издательство, 1977.
- Амиров К. «Казань: Где эта улица, где этот дом», Казань, 1995.