Պուշկինի փողոց (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պուշկինի փողոց (այլ կիրառումներ)
Պուշկինի փողոց
Улицы Пушкина и Галактионова в Казани.JPG
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԿազան և 1-ին ոստիկանական տեղամաս
Երկարություն1900±1 մետր
Անվանվել էԱլեքսանդր Պուշկին
Կոորդինատներ: 55°47′5.8700001004097″ հս․ լ. 49°7′8.4700000983985″ ավ. ե. / 55.784963888916777819° հս․. լ. 49.119019444471774705° ավ. ե. / 55.784963888916777819; 49.119019444471774705

Պուշկինի փողոց (թաթ.՝ Пушкин урамы), Կազանի կենտրոնական փողոցներից մեկը, որն անվանվել է Ալեքսանդր Պուշկինի անունով 1899 թվականին՝ իր ծննդյան, բանաստեղծի 100-ամյակի տոնակատարության ժամանակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Ֆեոդորովյան անվանումով փողոցը սկսվել է Կազանկա գետի վերին ափի Ֆեոդորովյան երրորդություն վանքից: Փողոցի շարունակությունն էր 1-ին թատերական փողոցը, որը մինչև այգի անցնում էր Թատերական հրապարակով: 1899 թվականին այդ փողոցները միավորվել և անվանվել են Ալեքսանդր Պուշկինի անունով՝ նրա 100-ամյա տարելիցի կապակցությամբ: 1996 թվականին Պուշկինի փողոցը միացվել է Կույբիշևի փողոցի հետ[1] և այսպիսով ձգվելով մինչև Կույբիշևի հրապարակ (այժմ`Տուկայի հրապարակ) և Տուկայի անվան պուրակ:

Պուշկինի փողոցը Ազատության հրապարակից
Պուշկինի փողոցը Տուկայի հրապարակից

Շինություններ փողոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրակներ և հրապարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի փողոցի մոտակայքում է գտնվում Տուկայի պուրակը և Լենինի այգին, այն անցնում է Տուկայի հրապարակով, Ազատության հրապարակով և ավարտվում է Սուլթան Գալիևի հրապարակում:

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցում են գտնվում Թաթարստանի և Կազանի համար կարևոր վարչական շենքեր, մշակութային հաստատություններ, առևտրի կենտրոններ, ուսումնական հաստատություններ, տներ և հյուրանոցներ:

Վարչական շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթարստանի Հանրապետության նախարարների կաբինետ
  • Թաթարստանի Հանրապետության պետական խորհուրդ
  • Թաթարստանի Հանրապետության Գերագույն դատարան
  • Թաթարստանի Հանրապետության Սահմանադրական դատարան
  • Կազանի ռատուշա
  • Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Թաթարստանի Հանրապետության մասնաճյուղ

Մշակութային հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրի կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոլցո»
  • «Colosseum»
  • «ԳՈւՄ»

Կրթական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կազանի պետական կոնսերվատորիա
  • Թաթարական հանրագիտարանի և տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտ
  • Արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ

Հյուրանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրանդ հոթել Կազան»
  • «Թաթարստան»

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցով անցնում են ավտոբուսներ (երթուղիներ՝ 10, 10 ա, 29, 30, 35, 35ա, 54, 63, 71, 90 և 91) և տրոլեյբուսներ (երթուղիներ՝ 2, 3, 5, 7 և 8): Այն նաև հատվում է մետրոպոլիտենի գծով («Գաբդուլլա Տուկայի հրապարակ» կայարան): Մինչև 2008 թվականն այստեղ հասնում էր տրամվայի գիծը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Главы администрации города Казани от 2 октября 1996 года № 1328.