Jump to content

Կազանի պետական կրկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազանի պետական կրկես
Տեսակկրկեսի շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Հիմնադրված է1965
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Կազանի պետական կրկես (թաթ.՝ Казан дәүләт циркы), ժամանցային կրկեսային հաստատություն Կազանի կենտրոնում։ Գտնվում է Կազանի Կրեմլի դիմացի կենտրոնական քաղաքային հրապարակում։ Քաղաքի առաջին կրկեսային շենքը կառուցվել է 1890 թվականին Նիկիտին եղբայրների կողմից[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսը համարվում է Կազանի հիմնական տեսարժան վայրերից մեկը, ինչպես նաև դասական «թռչող ափսեի» տեսքով ամենամեծն է աշխարհում։ 2312 հանդիսատեսի համար անսովոր ու ժամանակակից այս շինությունը կառուցվել է 1967 թվականին «Թաթգրաժդանպրոեկտի» յուրահատուկ նախագծով (ճարտարապետ՝ Գ. Մ. Պիչուև, ինժեներներ՝ Օ. Ի. Բերիմ և Ե. Յու. Բրուդնի) և այդ ժամանակ զարմացրել է հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյերին[2]։ Նախագծի կազմմանը մասնակցել են Կազանի ֆիզիկոտեխնիկական ինստիտուտի աշխատակիցները։ Փորձագիտական եզրակացությունը, որ չունենալով ներքին սյուները, կրկեսի շենքը չի փլուզվի, տվել են կազանցի հայտնի գիտնական-մեխանիկներ Համիդ Մուշտարին, Կուրբան Գալիմովը և Ալեքսանդր Սաչենկովը։ 1971 թվականին հեղինակները նախագծի համար արժանացել են ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակի, իսկ հետագայում շենքն ընդգրկված է մի շարք օբյեկտների հանրապետական մշակութային ժառանգությունների ցանկում։

Կազանի պետական կրկեսը գործում է Թաթարստանի մշակույթի նախարարության հովանու ներքո։ 1995 թվականին կրկեսին կից բացվել է թանգարան։ 1996 թվականից կրկեսում գործում է հանրապետական մանկական կրկեսային դպրոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]