Մոնոմախի գդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնոմախի գդակը

Մոնոմախի գդակ, ինքնակալության խորհրդանիշ Ռուսաստանում, ռուսական մեծ իշխանների և ցարերի թագը։ Ավանդության համաձայն, Մոնոմախի գդակը (ոսկյա նրբահյուս սրածայր գլխարկ՝ պսակված խաչով, սամույրով, թանկարժեք քարերով, XIV դ․ միջինասիական գործ) ուղարկել է բյուզանդական կայսր Կոստանդին Մոնոմախն իր թոռանը՝ Կիևյան մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախին։ Մոնոմախի գդակով առաջինը թագադրվել է ցար Իվան IV-ը (1547 թվական)․ սովորույթը պահպանվել է մինչև 1721 թվականը, երբ Մոնոմախի գդակը փոխարինվել է կայսերական թագով։ Պահվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 715 CC-BY-SA-icon-80x15.png