Բաումանի փողոց (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաումանի փողոց
Baumana Street Kazan Russia 2009 sept 06.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԿազան և 1-ին ոստիկանական տեղամաս
ՍկիզբQ4240167?
ԱվարտՏուկայի հրապարակ
Անվանվել էՆիկոլայ Բաուման
Փոստային ինդեքս420111[1]
Կոորդինատներ: 55°47′13.999992099988″ հս․ լ. 49°7′18.000012100012″ ավ. ե. / 55.78722222002777187° հս․. լ. 49.12166667002777842° ավ. ե. / 55.78722222002777187; 49.12166667002777842

Բաումանի փողոց (թաթ.՝ Бауман урамы, Bauman uramı), հետիոտնային փողոց Կազանի պատմական կենտրոնում` Վախիտովսկի շրջանում, Կազանի քաղաքային արվարձանի լենտրոնը: Փողոցը սկսվում է Կազանի կրեմլի մոտ գտնվող Հազարամյակի հրապարակից և շարունակվում հարավ-արևելք` դեպի Տուկայի հրապարակ, որտեղ հատվում է Պուշկինի փողոցի հետ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաումանի փողոցը Կազանի ամենահին փողոցներից մեկն է: Կազանի խանության դարաշրջանում այն ​​կոչվել է Նոգայսկի ճանապարհ: 1552 թվականին Իվան Ահեղի մոսկովյանի զորքերի Կազանի Կրեմլի գրոհի ժամանակ, փողոցի հարավային և հյուսիսային պատերն ավերվել են պայթյուններից, իսկ փողոցը կոչվել է նախ Պրոլոմնայա, ապա` Բոլշոյ Պրոլոմնոյ: 16-րդ դարում արդեն գոյություն ունեցող փողոցի հյուսիսային մասում ձևավորել է ազատաբնակների նոր ավանը, որը հետագայում շրջակայքում գտնվող եկեղեցու անունով կոչվել է Բոգոյավլենսկայա: 1930 թվականին փողոցը վերանվանվել է կազանցի հեղափոխական Բամանի պատվին: Այս անունը պահպանվել է մինչև այսօր, չնայած հետխորհրդային ժամանակաշրջանում առաջարկվել է այն վերանվանել Շալյապինի փողոց:

1990-ական թվականների սկզբին փողոցը կերպարանափոխվել և զարդարվել է, իսկ քաղաքի առաջին հետիոտնային գոտի դարձել է 1986 թվականին: Մինչ այդ փողոցում գործել է 1948 թվականին կառուցված առաջին տրոլեյբուսի գիծը իր № 1, 4 երթուղիներով (նախկինում` նաև 7) և մի քանի ավտոբուսային երթուղիներ, մինչև 1935 թվականը` տրամվայ, մինչև 1899 թվական` ձիաքարշը: Փողոցի տրանսպորտային հասանելիությունն ապահովում են դրա սկզբում և վերջում գտնվող մետրոպոլիտենի երկու կայարանները, ինչպես նաև Տուկայի հրապարակից` տրոլեյբուս և ավտոբուս, հարակից Օստրովսկու և Կրեմլյովսկայա փողոցներից` ավտոբուս, Պրավո-Բուլաչնայա փողոցից` տրոլեյբուս:

Հայտնի շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստվածածնի տաճար զանգակատան հետ միասին, որը 20-րդ դարի սկզբում քաղաքի ամենաբարձր շենքն էր
  • Նիկոլո-Նիսկայա եկեղեցի
  • Կազանի Վ. Ի. Կաչալովի անվան ռուսական ակադեմիական մեծ դրամատիկական թատրոն
  • «Կազան» հյուրանոց (չի գործում)
  • «Շալյապին փելիս» հյուրանոց Շալյապինի հուշարձանով
  • Թաթարստանի ազգային բանկ
  • Թաթարական խոհարարության տուն
  • Սոլոմին-Սմոլինի տուն
  • Տպագրության տուն կոնստրուկտիվիզմ ոճով
  • Քաղաքային հանրախանութ (ԳՈՒՄ)
  • Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիա
  • Եկատերինա II-ի ծածկակառքի հուշարձան (այն ծածկակառքի կրկնօրինակն է, որով Եկատերինա II-ը 1767 թվականին ժամանել է Կազան)
  • Կազանի կատվի հուշարձան, կատուներ, որոնց Ելիզավետա Պետրովնան բերել էր Ձմեռային պալատի մկներին որսալու համար
  • Արաբական ոճի փողոցի ժամացույցներ, որը սիրահարների հանդիպման վայր է
  • Աղավնիների և գորտերի պատկերով շատրվաններ
  • «Нулевой меридиан Казани» հուշատախտակ, որը տեղեկացնում է, որ մինչև Հյուսիսային բևեռ 3808 կմ է, Նյու Յորք՝ 8033 կմ, Մոսկվա՝ 722 կմ և այլն
  • Թաթարական աստղերի ծառուղի
  • «Կրեմլյովսկայա» մետրոյի կայարան Կրեմլի մոտ գտնվող փողոցի սկզբնամասում
  • «Գաբդուլլա Տուկայա հրապարակ» մետրոյի կայարան նույն հրապարակում գտնվող փողոցի վերջում

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]