Կրիոլոֆոզավր
Կրիոլոֆոզավր | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Cryolophosaurus | ||
Արեալ | ||
Տարածվածություն |
Կրիոլոֆոզավր[1] (լատին․՝ Cryolophosaurus), թերոպոդների կարգին պատկանող գիշատիչ խոշոր դինոզավրերի տեսակ։ Ապրել են վաղ յուրյան դարաշրջանում (199,3-182,7 մլն տարի առաջ) Անտարկտիդայի տարածքում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակին պատկանող հանածոների մնացորդները հայտնաբերել է Վ․Համմերը 1991 թվականին Կերկպատրիկ լեռան վրա (Տրանսանտարկտիկական լեռներ) կատարած պեղումների ժամանակ։ Տոհմը և տեսակը նկարագրվել են 1994 թվականին։
Մեզոզոյան դարաշրջանում Անտարկտիդան մտնում էր Գոնդվանա հարավային մայրցամաքի կազմի մեջ։ Այն կապված էր Հարավային Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հետ։ Այս մայրցամաքներում արդեն վաղուց հայտնաբերել էին դինոզավրերի մնացորդներ։ Ենթադրվում էր, որ դրանք կհայտնաբերվեն նաև Անտարկտիդայում։ Իսկապես, 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում Անտարկտիդայի՝ սառույցից զուրկ վայրերում հայտնաբերվել են կավճի ժամանակաշրջանի դինոզավրերի առանձին ոսկորներ։ Ֆաունան, որի մեջ մտնում էր կրիոլոֆոզավրը, պատկանում էր վաղ յուրյան դարաշրջանին (սինեմյուր)՝ շուրջ 190 միլիոն տարեկան։ Կրիոլոֆոզավրի հետ միասին հայտնաբերվել են նաև խոշոր պրոզաուրոպոդների մնացորդներ, ինչպես նաև դիլոֆոզավրերի, ցելոֆիզների, պտերոզավրերի, սինապսիդ-տրիտիլոդոնտների նման գիշատիչների ոսկորների մնացորդներ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիոլոֆոզավրը լավ նկարագրված անտարկտիկական դինոզավրերից առաջինն է։ Նրա առավել աչքի ընկնող առանձնահատկությունը գանգի վրա լայնակի կատարի առակայությունն է (մինչև այդ հայտնի բոլոր գիշատիչ դինոզավրերի կատարը տեղակայված էր գանգի երկայնությամբ)։ Գտնված գանգը, ամենայն հավանականությամբ, պատկանել է արու տեսակին։ Քանի որ դինոզավրը ունեցել է Էլվիս Փրեսլիի սանրվածքի նման կատար, ի սկզբանե նրան տրվել է «Էլվիսազավր» ոչ պաշտոնական անունը։ Կատարի հստակ ձևը դեռևս հայտնի չէ։ Էգերը, հավանաբար, չունեին կատար և մեծ էին արուներից։
Կրիոլոֆոզավրի կայուն վիճակը հստակեցվել է վերջերս․ այս կենդանին մոտ է պարզունակ ցերատոզավրեր-դիլոֆոզավրերին։ Կենդանու երկարությունը հասել է 6-8 մետրի[3]։ Սա վաղ յուրյան շրջանի ամենախոշոր գիշատիչն էր[4]։ Այն որսում էր պլատեոզավրերի նման պրոզաուրոպոդներին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վերականգնված կրիոլոֆոզավրի կմախք
-
Կրիոլոֆոզավրի գանգ Ավստրալիայի թանգարանում, Սիդնեյ
-
Վերականգնված տեսք
-
Կրիոլոֆոզավրի չափերը մարդու և Կայսերական պինգվինի համեմատությամբ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Татаринов Л. П. Очерки по эволюции рептилий. Архозавры и зверообразные. — М. : ГЕОС, 2009. — С. 73. — 377 с. : ил. — (Труды ПИН РАН, Т. 291). — 600 экз. — ISBN 978-5-89118-461-9.
- ↑ Cryolophosaurus (англ.) информация на сайте Paleobiology Database
- ↑ Hammer, W.R.; Hickerson, W.J. (1999). Tomida, Y.; Rich, T.H.; Vickers-Rich, Y., eds. "Gondwana Dinosaurs from the Jurassic of Antarctica". Proceedings of the Second Gondwana Dinosaur Symposium National Science Museum Monographs. 15: 211–217.
- ↑ Benson, R.; Brusatte, S.; Hone, D.; Naish, D.; Xu, X.; Anderson, J.; Clack, J.; Duffin, C.; Milner, A.; Parsons, K.; Prothero, D.; Johanson, Z.; Dennis-Bryan, K. (2012) [2009]. Ambrose, Jamie; Gilpin, David; Hirani, Salima; Jackson, Tom; Joyce, Nathan; Maiklem, Lara; Marriott, Emma; Nottage, Claire; van Zyl, Meizan, eds. Prehistoric Life: A Definitive Visual History of Life on Earth. Dorling Kindersley. pp. 1–512. ISBN 978-0-7566-9910-9. OCLC 444710202.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://dinosauricon.com/genera/cryolophosaurus.html Արխիվացված 2005-03-09 Wayback Machine.
- http://www.isgs.uiuc.edu/dinos/de_4/5a65c88.htm Արխիվացված 2005-04-10 Wayback Machine.
- Polar dinosaurs in Australia? (This Dynamic Earth, USGS) Արխիվացված 2008-05-17 Wayback Machine.
- http://www.kansascity.com/mld/kansascity/news/nation/7875317.htm?1c.
- http://www.palaeos.com/Vertebrates/Units/340Theropoda/340.200.html#Cryolophosaurus Արխիվացված 2005-11-11 Wayback Machine.
- Fryxell Geology Museum (նկարներ, տեղեկատվություն)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիոլոֆոզավր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիոլոֆոզավր» հոդվածին։ |
|